11:23 12.04.2018
Կանադայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի կլիմատոլոգների խումբը ուսումնասիրել է 1925-2016թթ.-ի համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տվյալները:
10:07 12.04.2018
Սիրիայում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումը դրական չի ընկալվում այդ թվում և Ռուսաստանի էլիտայում։ Սիրիական ճակատում Իրանի ռազմաքաղաքական ներկայությունն այնքանով է նպատակահարմար ռուսական կողմին, որքանով դա չի խախտում ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։
09:25 12.04.2018
Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին ոչ թե համակերպվել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմի հետ, այլ խստորեն դատապարտել այն:
09:07 12.04.2018
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանում նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը: Նախնական արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 86 տոկոսը: Ղեկավարման 15 տարիների ընթացքում նա առաջին անգամ ընտրվել է 7 տարի ժամկետով:
14:35 11.04.2018
Քաղաքագետի կարծիքով՝ կողմերը միմյանց կհարվածեն քաղաքական, տնտեսական, գուցե նաև լոկալ ռազմական հարթակներում, սակայն երբեք ուղիղ առճակատման չեն դիմի, քանի որ դա Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կնշանակի:
14:02 11.04.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անհայտ ուղղությամբ հեռացել է Դամասկոսի իր նստավայրից: Այս մասին լուրը հաղորդել է լիբանանյան MTV հեռուստակայանը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:
13:29 11.04.2018
Չնայած հացադուլի ընթացքում առաջացած առողջական խնդիրներին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մերժել է հոսպիտալացնել այդ երկրի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին:
12:53 11.04.2018
Հիշեցնենք, որ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:
12:05 11.04.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը աննախադեպ է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ներկա մակարդակը՝ նշելով, որ թեև ռազմական ուղիղ բախումների հավանականությունը փոքր է, սակայն սրացումը երկար ու ջլատող է։
Քաղաքագետը շեշտեց, որ այս իրավիճակում սպասել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում գոնե մոտ ապագայում անհնար է։
10:55 11.04.2018
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իրենից բացի, պատկերված են նաև Մարոկկոյի թագավոր Հասան VI-ը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը:
08:49 11.04.2018
Ֆեյսբուքի հիմնադիրը նաև նշել է, որ այս սկանդալը մեծապես չի ազդել սոցցանցի օգտատերերի թվի վրա:
20:51 10.04.2018
«Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկն անոնսել է երկշարժիչ լիաքարշակ էլեկտրական մեքենայի թողարկման ժամկետը: Այդ մասին նա գրել է Twitter-յան իր էջում՝ պատասխանելով հետևորդների գրառումներին:
20:06 10.04.2018
ԱՄՆ-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի կառույցը քվեարկության դնի Սիրիայում քիմիակական հարձակումների հետաքննության բանաձևը: Այս մասին հայտնում, է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Քվերակությունը տեղի է ունենալու Հայաստանի ժամանակով 23.00-ին:
19:59 10.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեքսուալ խրախճանքների մասին խոսակցությունները չեն դադարում: Վերջերս պրեզիդենտի հետ ինտիմ կապի մասին պատմել էր Playboy-ի նախկին մոդել Կարեն Մագդուգալը:
18:24 10.04.2018
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի 14 կազմակերպությունների ու 24 ֆիզիկական անձանց դեմ:
18:17 10.04.2018
ՌԴ Մագնիտագորսկ քաղաքի դատարաններից մեկը կեղծ մատնություն մեջ մեղավոր է ճանաչել Սալիմ Մուխամեդյանովային և նշանակել 20 հազար ռուբլի տուգանք: Դատարանը կեղծ մատնություն է համարել կնոջ այն հաղորդումը, թե իրեն ոստիկանության բաժնում ծեծել ու բռնաբարել են: Այս մասին հայտնում է Մուխամեդյանովայի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը:
17:46 10.04.2018
50-ամյա Թեմի Դակուորտը երկու ոտքը կորցրել է Իրաքի պատերազմի ժամանակ: 2012-ին նա առաջին հաշմանդամ կինն էր, որ ընտրվեց որպես սենատոր: Իսկ հիմա նա ԱՄՆ պատմության ընթացքում այն 10 կանանցից մեկն է, որ ծննդաբերել է՝ լինելով ընտրովի պաշտոնում: Երեխային անվանել են Մեյլի Պերլ Բոուլսբի:
17:11 10.04.2018
20 տարվա որոնումից հետո Դաղստանում ապրող Խադիջա Հայբուալևան գտել է դստերը՝ Խալիմա Իսագուլովային:
16:05 10.04.2018
Ամերիկյան նոր պատժամիջոցներն ուղղակիորեն «խփել» են ռուս միլիարդատերերի գրպաններին: Ռուս գործարարներն ու ընկերություններն ապրիլի 9-ի դրությամբ ավելի քան 15 մլրդ դոլար են կորցրել. այս մասին հաղորդում է Bloomberg Billionaires Index (BBI)-ը:
15:03 10.04.2018
Ճապոնիայի Հոկայդո կղզու բնակիչը՝ Մասազո Նոնակեն, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը: Նա 112 տարեկան, 259 օրական է: Guinness World Records-ի ներկայացուցիչները այցելել են տղամարդուն ու շնորհել սերտիֆիկատը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: