TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Սիրիայի հրթիռակոծության մասին

12:33 14.04.2018

Խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, կատարվել է ագրեսիվ գործողություն սուվերեն պետության դեմ, որը պայքարում է ահաբեկչության դեմ:

̰
Ո՞ր երկրներն են աջակցում Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանը

12:17 14.04.2018

Կոալիցիայի՝ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանն առաջինն իրենց աջակցությունն են հայտնել Կանադան և Ավստրալիան:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վրա հարձակումը

11:49 14.04.2018

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը։ Այդ առիթով Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում նշվել է.

̰
Դամասկոսը՝ հրթիռակոծությունից հետո. ուղիղ հեռարձակում

11:28 14.04.2018

Այս պահին Ria.ru-ն Periscope-ի ալիքով ուղիղ եթերով ներկայացնում է Դամասկոսը թիրախային հրթիռակոծությունից հետո:

̰
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հրթիռակոծության վերաբերյալ

11:06 14.04.2018

«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

̰
Մահացել է ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

10:52 14.04.2018

86 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Հայտնում է Hollywoodreporter -ը:

̰
Ֆրանսիան ցուցադրել է հարվածի պահը

10:43 14.04.2018

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը թվիթերյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ռազմանավից Սիրիայի ուղղությամբ հրթիռի արձակման պահը: Նա նշել է, որ թիրախը եղել է քիմիական զենքի արտադրման գործարանը: Դա այն երեք թիրախներից մեկն է, որին հարված են հասցրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

̰
Բաշար Ասադը գիշերվա հարձակումից հետո աշխատանքի է գնացել

10:14 14.04.2018

Համացանցում հայտնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կադրերը, որտեղ Սիրիայի նախագահը աշխատանքի է գնում գիշերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից օդային հարվածներից հետո:

̰
ԱՄՆ նախագահը ուղերձ է հղել Սիրիայի վրա հարձակվելու մասին

10:01 14.04.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ Սիրիային կետային հարվածներ հասցնելու մասին: Հեռուստաուղերձում Թրամփը մասնավորապես ասել է. «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ:

̰
Ռուսաստանում ՀՀ 5 քաղաքացիներ են զոհվել

09:56 14.04.2018

Ապրիլի 13-ին ՌԴ Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

̰
Ավիաընկերությունները դադարեցրել են Սիրիայով թռիչքները

09:43 14.04.2018

Խոշորագույն ավիաուղիները փոխել են իրենց երթուղիները` շրջանցելով Սիրիայի օդային տարածքը: Պատճառը Սիրիայի տարածքում հնարավոր հրթիռային հարվածներն են: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

̰
Բրիտանական հարվածող օդանավերի լուսանկարները

09:32 14.04.2018

Մեծ Բրիտանիան ՊՆ-ն թվիթերյան իր էջում հրապարակել է այն ինքնաթիռների լուսանկարները, որոնք մասնակցել են հարվածային գործողություններին:

̰
Կոմբինացված հարված. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են  հասցրել Սիրիային

08:05 14.04.2018

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:

̰
Աշխարհի ամենատարեց գորիլան 61 տարեկան է

20:50 13.04.2018

Բեռլինի կենդանաբանական այգում ապրող Ֆատու անունով գորիլան աշխարհում ամենատարեցն է իր տեսակի մեջ: Այսօր նա դարձավ 61 տարեկան, ինչի առթիվ կենդանաբանական այգու անձնակազմը Ֆատուին նվիրել է մրգերով ու բանջարեղեններով պատրաստված տորթ:

̰
ՄԱԿ-ում ԱԽ արտահերթ նիստ է ընթանում

19:55 13.04.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկիրներին նման վտանգավոր պայմաններում գործել ամենայն պատասխանատվությամբ:

̰
Սիրիայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել, իսկ Բորիս Ջոնսոնը խեղաթյուրում է ճշմարտությունը. Լավրով

19:27 13.04.2018

Լավրովի խոսքով՝ Մոսկվան անհերքելի փաստեր ունի այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել:

̰
Ադրբեջանի նախագահական ընտրությունները եղել են անազատ. ԱՄՆ Հելսինկյան կոմիտե

18:53 13.04.2018

ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն քննադատել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները:

̰
Գերմանիայում հայտնաբերված 500 կիլոգրամանոց ռումբը ստիպել է տարհանել 12 հազար մարդու

17:36 13.04.2018

Զինամթերքի չեզոքացման խումբը հայտարարել է, որ տարածքը պետք է ավելի մանրամասն հետազոտվի:

̰
Ամերիկյան ռազմածովային ուժերը շարժվում են դեպի Սիրիա. DailyMail

17:25 13.04.2018

12 ռազմանավերից կազմված ամերիկյան նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա: 2003 թվականին Իրաքի տարածք ներխուժումից հետո, սա ամերիկյան ռազմածովային ուժերի առաջին լայնամասշտաբ կենտրոնացումն է լինելու, հայտնում է բրիտանական Dailymail-ը: Նավատորմի մաս է կազմում 90 ինքնաթիռ տեղափոխող «USS Hurry S Truman» ատոմային ավիակիրը, որին ուղեկցում է 5 ականակիր նավ ու հածանավ և շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք:

̰
Ամերիկյան կենդանաբանական այգու գորիլան ցույց է տվել իր ունակությունները յոգայում

16:33 13.04.2018

Պարզվում է, որ յոգան կարող է նպաստել ոչ միայն մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական հավասարակշռությանը, այլև օգնել կենդանիների հետ փոխըմբռնման հարցում:

̰
Պետդուման կքննարկի ԱՄՆ պատժամիջոցների դեմ օրինագիծ

15:55 13.04.2018

Կրեմլն արդեն ունի Ռուսաստանում աշխատող խոշոր ամերիկյան ընկերությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել պատասխան պատժամիջոցների ցուցակում:

̰
Գերմանացի բժիշկը պարել է հիվանդ փոքրիկի համար

15:32 13.04.2018

Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկում բժիշկը պարել է հիվանդանոցի այցելուի համար, հայտնում է DW-ն:

̰
Եվ ձրի ուղեգիր՝ Սիբիր

15:01 13.04.2018

Կաշառակերության համար դատապարտված ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին պատիժը կրելու համար կարող են ուղարկել Իրկուտսկի գաղութ: Այս մասին գրում է РИА Новости-ին՝ մեջբերելով Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովի խոսքերը:

̰
Ավիաընկերությունները խուսափում են չվերթներ իրականացնել Սիրիայի օդային տարածքով

14:48 13.04.2018

Ավիաընկերությունները խուսափում են սիրիական օդային տարածությունից հնարավոր հրթիռային հարվածների պատճառով:

̰
Կալիֆոռնիան ցանկանում են մասնատել

14:33 13.04.2018

Սա արդեն երրորդ դեպքն է, որ ցանկանում են ԱՄՆ-ի ամենահայտնի նահանգներից մեկը մասնատել, հայտնում է Reuters-ը:

̰
Նեապոլից Վրաստան ծանրոցով հաշիշ են տեղափոխել

14:27 13.04.2018

Վրաստանի և Գերմանիայի իրավապահ մարմինները համատեղ բացահայտել են քրեական հանցագործության սխեմա: Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու`Վրաստան 9 կիլոգրամ հաշիշ ապօրինի ներկրելու մեղադրանքով:

̰
Գերմանիայում խոսել են Պորոշենկոյի գլխավորությամբ Ուկրաինայում զարգացող կոռուպցիայի մասին

14:00 13.04.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անտեսում է ինչպես երկրում խոշոր կոռուպցիան և պետական գանձապետարանից փողերի անհետացումը, այնպես էլ իր չինովնիկների ծախվածությունը, հաղորդում է Deutschlandfunk-ը:

̰
Մայք Պոմպեոն խոսել է Սիրիայում զոհված մի քանի հարյուր ռուսների մասին

13:35 13.04.2018

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն պատմել է վերջերս Սիրիայում մահացած մի քանի հարյուր ռուսների մասին:

̰
Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել

12:00 13.04.2018

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզիան նշել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Սիրիային, ապա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կարող է պատերազմ սկսվել:

̰
Ո՞վ է «Նովիչոկի» հեղինակը

11:17 13.04.2018

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ «Նովիչոկի» հեղինակը մահացել է 2 տարի առաջ:

̰
BACK_TO_TOP