Հերթական սեքս-սկանդալը Թրամփի անվան շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+19.09 oC

Հերթական սեքս-սկանդալը Թրամփի անվան շուրջ

19:59 10.04.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի սեքսուալ խրախճանքների մասին խոսակցությունները չեն դադարում: Վերջերս պրեզիդենտի հետ ինտիմ կապի մասին պատմել էր Playboy-ի նախկին մոդել  Կարեն Մագդուգալը:  Հիմա էլ մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից Ալիսիա Մաչադոն է պատմել Թրամփի կողմից իր նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մասին:  

Ծնունդով Վենեսուելայից Ալիսիա Մաչադոն հաղթել էր «Միսս Տիեզերք 1996» մրցույթում: Այդ ժամանակ մրցույթի բրենդի սեփականատերը Դոնալդ Թրամփն էր: Հիմա գեղեցկուհին խոստովանում է, որ հաղթանակից հետո Թրամփը բազմիցս փորձել է իրեն անկողին քարշ տալ, իսկ հակառակվելու իր փորձերին ի պատասխան՝ վիրավորել է: Այս  ամենը աղջիկը պատմել է Telemundo հեռուստաալիքին: 

 «Նա բազմաթիվ անգամ է ինձ սեքս առաջարկել: Ես հրաժարվել եմ:Հաճա՞խ եք դուք քնում անծանոթ մարդկանց հետ: Բազմաթիվ այդպիսի առաջարկներ է արել: Պարզապես ես երբեք այդ մասին չեմ խոսել»:

Ալիսիան պատմել է նաև, որ Թրամփն իրեն կոպիտ արտահայտություններով վիրավորել է հասարակության առջև: Նաև անվայելուչ արտահայտութուններ է թույլ տվել, երբ մոդելը գիրացել է:  

 «Մրցույթից  հետո ես բավականին լցվել էի, Թրամփն ինձ անվանում էր «Միսս Փիգգի» (Միսս Խոզուկ) և ստիպում էր, որ ես նիհարեմ: Ես այնքան նվաստացած էի զգում ինձ մարդկանց առջև»,- ասել է  մոդելը։, 

 41-ամյա գեղեցկուհին նաև պատմել է, որ Թրամփի խայթոցներից հետո իր մոտ  ստամոքսի խանգարումներ են սկսվել և ստիպված է եղել հոգեթերապևտի օգնությանը: 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

14:14 06.05.2025

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

13:43 06.05.2025

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

Իսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...

BACK_TO_TOP