09:21 13.04.2018
Ցուցարարները անվադողեր են այրել և մեքենաներ շրջել՝ փորձելով խոչընդոտել ոստիկանների մուտքը ճամբար:
20:24 12.04.2018
Սինգապուրի կենդանաբանական այգում բնակվող աշխարհի ամենատարեց բևեռային արջին կարող են քնեցնել կենդանու առողջական վիճակի վատթարացման պատճառով:
20:17 12.04.2018
Միևնույն ժամանակ, Իտալիան շեշտում է, որ Սիրիայի ճգնաժամի լուծման որոնումը պետք է իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո:
19:01 12.04.2018
Արգենտինայի Պիլար քաղաքի ոստիկանության պահեստից 540 կգ մարիխուանա է անհետացել: Կորուստը հայտնաբերել է նոր ոստիկանապետը: Այս փաստով քրեական գործ է հարուցվել, ու հիմա դատաքննության փուլն է:
17:58 12.04.2018
Պակիստանում կազմակերպված միջոցառումներից մեկն արյունոտ վերջաբան է ունեցել: Բանն այն է, որ միջոցառման կազմակերպիչները ելույթ ունենալու համար հրավիրել են 24-ամյա երգչուհի Սիմոնա Սամունին, որը մեծ ուրախությամբ համաձայնել է հանդես գալ, բայց հաշվի առնելով, որ հղիության 6-րդ ամսում է, ասել է, որ չի կարողանա կանգնած երգել:
17:26 12.04.2018
Աֆղանստանի հարավարևելյան Ղազնի նահանգում «Թալիբան» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ նահանգի ղեկավարը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգի անվտանգության վարչության պետին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ին:
17:20 12.04.2018
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութով: Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ճիշտ եզրահանգման են եկել:
14:36 12.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում անդրադարձել էր ապրիլի 11-ին արված հայտարարությանը, որտեղ Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայի երկնքում ամերիկյան հրթիռները խոցելուն:
14:22 12.04.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Դամասկոսի հարավում գտնվող Կադամ բնակավայրում տեղակայված սիրիական բանակի դիրքերի վրա:
14:07 12.04.2018
Ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը SHANTNEWS.AM-ի հետ մեդիահամագործակցության շրջանակում հարցազրույցի ժամանակ Սանկտ Պետերբուրգի Ինովացիոն զարգացման կենտրոնի տնօրեն Անդրեյ Ալեքսեևի հետ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Ալեքսեևը խոսել է պատժամիջոցների ազդեցությունից և այն մասին, թե դրանք Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների համար կարող են ծանր հետևանքներ ունենալ:
14:00 12.04.2018
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանված պատժամիջոցները Իրանում:
13:12 12.04.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրահանգել է բրիտանական սուզանավերը հրթիռային հարվածի հեռավորությամբ մոտեցնել Սիրիայի ափերին:
12:59 12.04.2018
Ստավրոպոլի երկրամասի Ուտրենյայա Դոլինա բնակավայրի մոտ որոնողական աշխատանքների ժամանակ բացահայտվել են 1943 թվականի հունվարի 12-ին այստեղ զոհված 41 տանկիստների անուն-ազգանունները:
10:07 12.04.2018
Սիրիայում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումը դրական չի ընկալվում այդ թվում և Ռուսաստանի էլիտայում։ Սիրիական ճակատում Իրանի ռազմաքաղաքական ներկայությունն այնքանով է նպատակահարմար ռուսական կողմին, որքանով դա չի խախտում ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։
09:58 12.04.2018
Թրամփի՝ հրթիռներ արձակելու մասին երեկվա սպառնալիքից հետո, Սպիտակ տունը նոր հայտարարություն է արել, որում նշվում է, որ Սիրիայի խնդրի լուծման բոլոր տարբերակները դեռևս մնում են սեղանին: Սա վերաբերում է առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով լուծումներին:
09:07 12.04.2018
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանում նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը: Նախնական արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 86 տոկոսը: Ղեկավարման 15 տարիների ընթացքում նա առաջին անգամ ընտրվել է 7 տարի ժամկետով:
20:11 11.04.2018
Ռուս լրագրողների տեղափոխող ավտոբուսը, որը նկարահանումներից հետո վերադարձել է Արևելյան Գուտայից, կրակի տակ է հայտնվել, հայտնում է RIA Novosti- ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
14:35 11.04.2018
Քաղաքագետի կարծիքով՝ կողմերը միմյանց կհարվածեն քաղաքական, տնտեսական, գուցե նաև լոկալ ռազմական հարթակներում, սակայն երբեք ուղիղ առճակատման չեն դիմի, քանի որ դա Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կնշանակի: