22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է ունենում ընդհանուր ընտրություններից ավելի շուտ, բայց Թուրքիայի տարբերությունն այլ երկրներից նրանում է, որ Թուրքիան այն բացառիկ երկրներից է, ուր չափազանց մեծ են ընտրելու իրավունք ունեցող համերկրացիները, որոնք ապրում են երկրից դուրս:
Եթե Թուրքիայի սահմաններից դուրս մոտ 10 մլն թուրք է ապրում, ապա նրանցից մոտ 4 միլիոնը քվեարկելու իրավունք ունի և սովորաբար շատ ակտիվ մասնակցում է քվեարկությանը: Նրանց համար աշխարհի 75 երկրներում բացվել են 150 ընտրատեղամասեր: Այսինքն՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մոտ 6-7 %-ն ապրում է արտերկրում և փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նրանք քվեարկում են հօգուտ Էրդողանի: Այս անգամ հնարավոր է բոլորովին այլ պատկեր լինի՝ հաշվի առնելով տարածվող լուրերն այն մասին, որ Էրդողանը ծանր հիվանդ է:
Եթե երկրի ներսում ապրող քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների համար դեռ ժամանակ կա, դեռ կարող են կենդանի Էրդողանին ցույց տալ ընտրություններից 2-3 օր առաջ, ապա երկրի սահմաններից դուրս՝ այսօր և վաղը քվեարկող թուրքերի համար պատկերն այլ է. նրանց մոտ կա տպավորություն, որ Էրդողանը չի կարողանա ղեկավարել երկիրը: Դա է պատճառը, որ Թուրքիայի սահմաններից դուրս տեղի ունեցող այս քվեարկությունն այդքան կարևորվում է և կարող է վճռորոշ դեր խաղալ:
Երեկ Էրդողանը կարծես թե երևացել է, իսկ այսօր որևէ տեղ չի երևացել: Իսկ երեկ տարածած այդ տեսանյութն ու լուսանկարը միայն ամրապնդել է հիմքը տարբեր վարկածների այն մասին, որ իրականում դա ոչ թե հենց այդ օրն արված նյութեր էին, այլ նախապես արված և, ըստ էության՝ կեղծ նյութեր: Մասնավորապես՝ «Դոյչե Վելե» պարբերականի մեր գործընկերները հայտնաբերել են, որ այն տեսանյութը, որն այժմ տարածվում է, մոնտաժված է: Այնտեղ երևում է, որ այդ կադրերի համակցումն արհեստական է։ Առաջին պլանում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը ձեռքով ողջունում իր զրուցակցին՝ տեսակապի միջոցով, հաջորդ խոշոր պլանում Էրդողանն է ձեռքով ողջունում Պուտինին և երրորդ՝ ավելի խոշոր պլանում, երևում է, թե ինչպես է Պուտինը նայում մոնիտորի վրա, որտեղ արդեն Էրդողանը չկա: Այսինքն՝ դա կասկածների համար նոր հիմք է տվել:
Բացի դրանից, ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, երևում է Էրդողանն իր աշխատասենյակում, որի լուսանկարը տարածվում է, րոպեներ անց նա արդեն բոլորովին այլ սրահում տեսակապի միջոցով ողջունում է Վլադիմիր Պուտինին: Այժմ Թուրքիայում ավելի ակտիվ են խոսում այն մասին, որ իրականում Էրդողանի մոտ ոչ թե ստամոքսի սովորական, պարզ խնդիր է, այլ՝ իսկապես ավելի բարդ խնդիր »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...
10:14 17.06.2025
Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել ենԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...