TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է գտնվել Զելենսկու թաքստոցը

21:42 21.02.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բունկերը կարող է գտնվել 93 մետր խորության վրա, նրա մուտքերը, ենթադրաբար, գտնվում են Բանկովա փողոցում և Ուկրաինայի կառավարության շենքում՝ Հրուշևսկու փողոցում։ Այս տվյալները բխում են Vatfor նախագծի նյութից։ Ըստ Vatfor-ի՝ ChZ-417 համարով բունկերը, որը բաղկացած է երկու բլոկից, նախագծվել է Մոսկվայի Մետրոպրոեկտ ինստիտուտի կողմից մետրոյի կարմիր գծի մակարդակին մոտավորապես հավասար խորության […]

̰
Փորձագետը գնահատել է Կիպրոսում ավերիչ երկրաշարժի վտանգի մասին գիտնականների կանխատեսումը

21:28 21.02.2023

Միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է կանխատեսել երկրաշարժ Կիպրոսում, սակայն մոտ ապագայում դրա համար հատուկ նախադրյալներ չկան։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 21-ին, «Известия»-ին հայտնել է ՌԴ ԳԱ Երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի փորձագետ, ավագ գիտաշխատող Վլադիմիր Կոսոբոկովը։ Այսպիսով, նա մեկնաբանել է սեյսմոլոգ, Թուրքիայի Գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նաջի Գերուրի կանխատեսումը, որը TGRT հեռուստաալիքի եթերում կանխատեսել […]

̰
G7 երկրները մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

21:16 21.02.2023

Յոթնյակի (G7) երկրները մտադիր են նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս ասոցիացիայի մեջ ընդգրկված պետությունների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, նշված երկրները դատապարտում են Մոսկվայի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացումը և նոր տարածքների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ։ […]

̰
Բրազիլիայում հորդառատ անձրևներն ու սողանքները 44 մարդու կյանք են խլել. կան տասնյակ անհետ կորածներ

20:59 21.02.2023

Բրազիլիայում անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, հայտնում է G1 լրատվական պորտալը։ «Փրկարարները երեքշաբթի առավոտյան վերսկսել են շաբաթավերջին Սան Պաուլո նահանգի հյուսիսային ափին պատուհասած անձրևների հետևանքով փրկվածների որոնումները: Կառավարության տվյալներով՝ 44 մարդ է զոհվել»,- նշում են լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։ Անձրևներից և […]

̰
ՆԱՏՕ-ն զինամթերքի գույքագրում է անցկացրել

18:49 21.02.2023

ՆԱՏՕ-ն  իր զինամթերքի պաշարների ամբողջական գույքագրում է կատարել և նոր նպատակներ է դնելու՝ իր ռազմաթերքի արդյունաբերությունը խթանելու,  արտադրությունն ավելացնելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում։   Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները « ամիսներ աշխատել […]

̰
Սիրիայում փլատակների տակ ծնված երեխային որդեգրել են

16:55 21.02.2023

Սիրիայում փլատակների տակ ծնված աղջկան` ընտանիքի միակ ողջ մնացած անդամին, որդեգրել են մորաքույրն ու հորեղբայրը։ Հազարավոր մարդիկ առաջարկել էին որդեգրել նորածնին, որը դեռևս պորտալարով կապված էր մոր հետ, երբ նրան փրկեցին։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ ԴՆԹ թեստը հաստատել է, որ մորաքույրը իր արյունակիցն է: Բժիշկները հայտնել են, որ փոքրիկի առողջությունը […]

̰
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին

15:43 21.02.2023

Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։ Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկիրը ոչ թե դուրս է գալիս պայմանագրից, այլ դադարեցնում է իր մասնակցությունը։ «Անընդունելի է, որ Միացյալ Նահանգները սկսել է վերաձևել աշխարհակարգը միայն իր համար։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների […]

̰
Ռուսաստանի նախագահ Պուտինն այսօր Դաշնային ժողովում հանդես է եկել ամենամյա ուղերձով

14:30 21.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովում  ելույթ է ունեցել երկրում տիրող իրավիճակի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք՝ նշելով, որ նրանք են սկսել պատերազմը, իսկ  իրենք ուժ […]

̰
«Հայ-թուրքական հարաբերություններ. ցանկալին և իրականությունը». թուրքագետ

14:14 21.02.2023

Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերություններից: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը և նշել, որ խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման: Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում սպասվող իրադարձությունների զարգացմանը: «Թուրքիան նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն ժամանակ, երբ որ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով ես չեմ կարծում, որ Թուրքիան կամ […]

̰

12:51 21.02.2023

Թուրքիայում արդեն 6 մարդ է զոհվել նոր երկրաշարժի հետևանքով, տուժածների թիվը հասել է 300-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Անցած երեկոյան 17 րոպեի տարբերությամբ երկու ուժեղ ցնցումները զգացել են Հաթայ նահանգի բնակիչները։ Թուրքիայի հարավ-արևելքում տարերքը նոր հարված է հասցրել նախօրեին երեկոյան։ Երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Հաթայ նահանգում (երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամենաշատ տուժածներից […]

̰
Ճապոնիայի ափերին անհայտ մետաղական գունդ  է հայտնաբերվել․ Ճապոնիան մեկնաբանել է

12:33 21.02.2023

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի Էնսհայմա լողափում 1,5 մետր տրամագծով մետաղական գունդ է հայտնաբերվել, ոստիկանությունը սահմանափակել է մուտքը վայր, հաղորդում է Daiichi TV հեռուստաալիքը: Կասկածելի առարկան հայտնաբերել է տեղի բնակչուհին, որն էլ ոստիկանություն է զանգահարել տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երևանի ժամանակով ժամը 03:45-ին): Ոստիկանությունը փակել է լողափ մուտքը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները սկսել են ուսումնասիրել […]

̰
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի վիճակը ծայրահեղ ծանր է

12:15 21.02.2023

Ռոման Կոստոմարովն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում։ Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը շարունակում է պայքարել կյանքի համար: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամ-ալիքը, 46-ամյա մարզիկի մոտ սեպսիսի պատճառով երկրորդային մենինգիտ է առաջացել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստոմարովի մոտ ախտահարված է ուղեղի մի մասը։ Տեղեկություններ են հայտնվել […]

̰
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

10:56 21.02.2023

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն […]

̰
Ճապոնիայի ափին հայտնաբերվել է 1,5 մ տրամագծով մետաղյա գնդակ. կա ռումբի սպառնալիք

10:25 21.02.2023

Մոտավորապես 1,5 մ տրամագծով կասկածելի մետաղյա գնդակ է նետվել Համամացու քաղաքի մոտ գտնվող Շիզուոկա պրեֆեկտուրայի ափին։ Երեքշաբթի օրը Nishinippon թերթը հայտնել է, որ ռումբի սպառնալիքի պատճառով մարդկանց խնդրում են չմոտենալ հաստատությանը։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել է մետաղյա գնդակը, շրջափակված է, դեպքի վայրում են ոստիկանությունը։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ փորձում էեն պարզել, թե ինչ է իրենից […]

̰
ԵՄ առաքելությունը կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում. Ժոզեպ Բորել

09:42 21.02.2023

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը: «Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և իրականացրեց իր առաջին պարեկությունը։ EUMA-ն կնպաստի մարդկային անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,-ասել է նա:

̰
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը

09:10 21.02.2023

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։ «Հիմք ընդունելով որոշման վերանայումը և հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող անօրինական գործողությունները, սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է փաստաթղթում։ Անցյալ տարվա փետրվարի վերջից ԵՄ-ն հաստատել […]

̰
Օհայոյում առնվազն 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գործարանում բռնկված հրդեհի պատճառով

09:00 21.02.2023

Առնվազն 13 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ Օհայո նահանգի պողպատի գործարանում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր Օքվուդ գյուղի պողպատի գործարանում բռնկված հրդեհի մասին։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհին նախորդել է ուժեղ պայթյուն։ «Պայթյունից հետո 13 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

̰
Meta-ն կներկայացնի Facebook և Instagram աքաունթների վճարովի ծառայություն

08:17 21.02.2023

Facebook և Instagram սոցիալական ցանցերի օգտատերերի համար կներդրվի վճարովի բաժանորդագրություն, որը թույլ կտա ստուգել իրենց հաշիվները։ Բաժանորդագրության մեկնարկի մասին հայտարարել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ «Այս շաբաթ մենք սկսում ենք գործարկել Meta Verified գործառույթը, բաժանորդային ծառայություն, որը թույլ կտա ձեզ հաստատել ձեր հաշիվը կառավարության կողմից տրված ID-ով, ստանալ կապույտ նշան, լրացուցիչ պաշտպանություն ձեր անձը կեղծող […]

̰
Մեքսիկայում միգրանտների ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 17 մարդ է կյանքից զրկվել

23:35 20.02.2023

Մեքսիկայի Պուեբլա նահանգում միգրանտներով ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել. Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության տեղական վարչության ղեկավար Խուլիո Ուերտան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավտոբուսում եղել է 45 անօրինական միգրանտ Կենտրոնական Ամերիկայից, Կոլումբիայից և Վենեսուելայից։ Բժիշկները օգնություն են ցուցաբերել 13 տուժածի, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը գնացել […]

̰
Սիրիայում գտնվող բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում նոր երկրաշարժից տուժածներին

23:24 20.02.2023

Հալեպում տեղակայված դաշտային հոսպիտալի անձնակազմի բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում երկուշաբթի օրը տեղի ունեցած նոր երկրաշարժից տուժածներին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Այս պահին բելառուս զինվորական բժիշկները տուժածներին օգնում են ոչ միայն ռազմադաշտային հոսպիտալում, այլև անմիջապես քաղաքի փողոցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության բժշկական ջոկատը փետրվարի 14-ին […]

̰
Թուրքիայում նոր երկրաշարժից հետո ավերվել է Անթաքիա և Իսկենդերուն քաղաքները կապող մայրուղու մի մասը

23:03 20.02.2023

Թուրքիայի Անթաքիա և Իսկենդերուն քաղաքները կապող մայրուղու մի մասը երկուշաբթի ավերվել է Հաթայ նահանգում երկու նոր երկրաշարժերից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական աղբյուրները։ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) երկուշաբթի երեկոյան հաղորդել է Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երեք րոպեանոց երկու երկրաշարժերի մասին: «Անթաքիա-Իսքենդերուն ավտոճանապարհի մի մասը ավերվել է երկրաշարժերից հետո»,- հայտնել են աղբյուրները։ Անթաքիայում […]

̰
Սիրիայում նոր երկրաշարժի հետևանքով շենքեր են փլուզվել, կան վիրավորներ

22:23 20.02.2023

Սիրիայի երկու քաղաքներում նոր երկրաշարժի պատճառով շենքեր են փլուզվել, կան տուժածներ, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ և Հարիմ քաղաքներում նոր երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման հետևանքով տուժածներ կան»,- հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ եվրոպացի սեյսմոլոգները հայտնել էին, որ երկուշաբթի երեկոյան Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ […]

̰
Վայոց ձորում տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

21:53 20.02.2023

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները Հայաստանում։ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տեղի է ունեցել Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը: «Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։ Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր […]

̰
Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակմանը

21:48 20.02.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին փետրվարի 21-23-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման համար ԵՄ-ն 50 միլիոն դոլար է հատկացնելու. դա բավակա՞ն է առաքելության լիարժեք աշխատանքի համար

21:30 20.02.2023

Այսօրվանից Եվրամիությունը Հայաստանում Ադրբեջանի սահմանին նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն է սկսում՝ «Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել մարդկանց վստահությունն ու անվտանգությունը հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ի՞նչ մանրամասներ […]

̰
Թուրք-սիրիական սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:24 20.02.2023

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել սիրիա-թուրքական սահմանին, հայտնել են եվրոպացի սեյսմոլոգները։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 17.04-ին Թուրքիայի Անթաքիայից ինը կիլոմետր և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա: Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։ Իր հերթին, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը տուժել է Թուրքիայի Հաթայ նահանգում։ Ըստ CNN […]

̰
Շնաձուկը Նոր Կալեդոնիայի հայտնի լողափում կյանքից զրկել է ավստրալացի տղամարդու

21:12 20.02.2023

Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան ֆրանսիական տարածքում շնաձուկը հարձակվել է ավստրալացի զբոսաշրջիկի վրա` սարսափած ականատեսների աչքի առաջ: 59-ամյա տղամարդը գտնվել է ափից մոտ 150 մ (500 ոտնաչափ) հեռավորության վրա Նումեայի հայտնի լողափում, երբ հարձակման ենթարկվել, հայտնում են իշխանությունները: Հարձակման հետևանքով նա ստացել է ձեռքերի և ոտքերի լուրջ վնասվածքներ, և դեպքի վայրում մահացել: Սա երեք շաբաթվա ընթացքում արդեն […]

̰
Սաակաշվիլիի մայրը չի բացառել, որ վրացական իշխանությունները չեն հավատա իր որդու վախճանվելուն

21:00 20.02.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, ասել է, որ չգիտի դերասանների, ովքեր կարող էին ամիսներով բարձր ջերմություն ցուցադրել և կիսով չափ նվազեցնել իրենց քաշը. գրում է «Նովոստի Գրուզիան»։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն այնքան էլ չի վստահում իր որդուն, որ հրաժարվի ընդունել նրա հնարավոր մահը։ «Ո՞ր դերասանը կարող է խաղալ, որ ունի մշտական ​​ջերմաստիճան: […]

̰
Բայդենը դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահը, ով այցելեց Ուկրաինա

20:36 20.02.2023

ԱՄՆ նախագահները հաճախակի հյուրեր չեն Ուկրաինայում, և ոչ ոք չէր սպասում երկուշաբթի օրը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի այցին Կիև։ Սկզբում այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, իսկ հետո տեղեկությունը հաստատել է Վլադիմիր Զելենսկին։ Սպիտակ տունն ի սկզբանե հայտնել էր, որ Բայդենը չի պլանավորում այցելել Ուկրաինա իր Եվրոպա կատարած այցի ընթացքում։ Լրատվամիջոցները նշում էին, […]

̰
Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության հրամանատարին և ՀՀ-ում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավարին

20:21 20.02.2023

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին […]

̰
BACK_TO_TOP