08:03 24.02.2023
Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ ամբողջ աշխարհում մահանում է կին՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ, 2015 թվականից ի վեր թվերը չեն փոխվել և որոշ շրջաններում նույնիսկ ավելացել են:
«Ամեն երկու րոպեի ընթացքում կինը մահանում է հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Այս զեկույցում բացահայտվում են վերջին տարիներին կանանց առողջության ոլորտում անհանգստության միտումները, քանի որ գրեթե բոլոր թվերն աշխարհի տարբեր մասերում աճել են կամ մնացել են նույն մակարդակի վրա», – ասվում է փաստաթղթում:
2000-2020 թթ.- ին ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մայրական մահացությունը վերահսկող զեկույցը ցույց է տալիս, որ 2020 թ.-ին մոտ 287 հազար մայրական մահ է գրանցվել: 2016-ին գրանցվել է մոտ 309 հազար:
«2016- 2020 թթ.-ին ՄԱԿ-ի ութ շրջաններից երկուսում` Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մայրական մահացության մակարդակը բարձրացել է համապատասխանաբար 17% -ով և 15% -ով», – նշում են կազմակերպությունից:
Ըստ ՄԱԿ-ի, 2020 թ.-ին մայրական մահացության բոլոր դեպքերի շուրջ 70% -ը տեղի է ունեցել Սահարայի հարավում գտնվող աֆրիկական երկրներում:
«Ուժեղ արյունահոսություն, արյան բարձր ճնշում, հղիության հետ կապված վարակներ, անապահով աբորտի և միաժամանակյա հիվանդություններից բխող բարդություններ, որոնք կարող են սրվել հղիության ընթացքում (օրինակ, ՄԻԱՎ / ՁԻԱ-ի և մալարիայի դեպքում)», – ասվում է զեկույցում:
ԱՀԿ-ն գլոբալ նպատակներին հասնելու համար, աշխարհին կոչ է անում միջոցներ ձեռնարկել մայրական մահացության նվազեցման համար, քանի որ 2030-ից ավելի շատ կին կարող է մահանալ:
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...