21:30 20.02.2023
Այսօրվանից Եվրամիությունը Հայաստանում Ադրբեջանի սահմանին նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն է սկսում՝ «Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում:
Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել մարդկանց վստահությունն ու անվտանգությունը հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Կազմը բավարա՞ր է լիարժեք առաքելություն իրականացնելու համար, և ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում Բաքվում ու Մոսկվայում:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Առաջինը, կազմն ավելի մեծ կլինի: Եթե նախորդ կազմում ընդամենը 40 դիտորդ կար, այժմ, որոշ տեղեկություններով 56, այլ տեղեկությունների համաձայն 50 դիտորդ կլինի, իսկ ընդհանուր առմամբ, առաքելության քանակը բաղկացած է լինելու 100 հոգուց: Այսինքն՝ դիտորդներից բացի, այնտեղ լինելու են տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ՝ վարորդներ, թարգմանիչներ, կազմակերպիչներ և այլն:
Ի տարբերություն նախորդ առաքելության, այս մեկն ունենալու է սեփական բյուջե: Հիշեցնեմ՝ անցած անգամ, դիտորդները Վրաստանում Եվրամիության առաքելության կազմից էին Հայաստան գործուղվել, ինչը ենթադրում էր որոշ սահմանափակումներ: Այս անգամ ունեն սեփական բյուջե, առանձին ձևավորված կազմ:
Այս առաքելության ժամկետն ավելի երկար է, քան նախորդ, և կտևի ավելի քան 2 տարի՝ հետագայում ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:
Հաջորդ տարբերությունն այն է, որ առաքելությունը տեղաբաշխվելու է ոչ թե կոնկրետ միայն Սյունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում, այլ՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկարությամբ, այդ թվում նաև Նախիջևանի հատվածում պարեկային ծառայության տեսքով»,-ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական զրույցում:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...