16:55 21.02.2023
Սիրիայում փլատակների տակ ծնված աղջկան` ընտանիքի միակ ողջ մնացած անդամին, որդեգրել են մորաքույրն ու հորեղբայրը։ Հազարավոր մարդիկ առաջարկել էին որդեգրել նորածնին, որը դեռևս պորտալարով կապված էր մոր հետ, երբ նրան փրկեցին։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ ԴՆԹ թեստը հաստատել է, որ մորաքույրը իր արյունակիցն է: Բժիշկները հայտնել են, որ փոքրիկի առողջությունը լավ է:
«Նա հիմա իմ երեխաներից մեկն է», -ասել է նրա հորեղբայրը` Խալիլ ալ-Սավադին:-«Ես տարբերություն չեմ դնի նրա և իմ երեխաների միջև»:
Երեխային անվանակոչել են հանգուցյալ մոր՝ Աֆրայի անունով: Նրան փրկելուց կարճ ժամանակ անց պաշտոնյաները նրան անվանել էին Այա, որը արաբերենով նշանակում է հրաշք:
Հարազատներից մեկը պատմել է որ, երեխայի մայրը աղետից անմիջապես հետո է ծննդաբերել և ցավոք մահացել է: Մահացել է նաև հայրը, չորս քույրերն ու եղբայրները:
«Այս աղջնակը մեզ համար այնքան թանկ է, քանի որ նրա ընտանիքից ոչ ոք ողջ չի մնացել», – ասել է պարոն Սավադին Reuters լրատվական գործակալությանը:
Պարոն Սավադին հայտնել է Associated Press-ին իր անհանգստության մասին՝ նշելով որ ինչ-որ մեկը կարող էր առևանգել Աֆրային հիվանդանոցում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում, քանի որ նրան որդեգրելու առաջարկները անչափ շատ էին:
Փոքրիկին խնամակալության տակ վերցրած հարազատները վստահորեն ասել են, որ Աֆրայի համար լավագույն տարբերակը ընտանիքի հետ լինելն է, որքան էլ նրանց վիճակը այժմ ծանր է: Պարոն Սավադիի և նրա կնոջ՝ Հալայի տունը նույնպես ավերվել է երկրաշարժի հետևանքով, և նրանք այժմ ապրում են իրենց զարմիկների հետ։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...