13:01 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ:
Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․
«Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն այն մասին են, որ Հայաստանը գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախը շրջափակումից հանելու համար: Գործուն քայլեր բառակապակցությունն ուղիղ մեջբերում է այդ հայտարարություններից: Հաշվի առնելով մեր հնարավորությունները՝ կարմիր գծերը, ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հարցի լուծումը և ի՞նչ է անում այդ հարցի լուծման համար: Ի դեպ, այս հարցի շրջանակներում, երեկ ռուսական տարբեր հարթակներում լուրեր տարածվեցին, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ ժամկետ նշելով հունվարի 10-ը: Այսինքն՝ եթե այսօր չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից»:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է․
«Նախ, ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրի լեզվով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, և մեծ հաշվով, ավելացնելու ոչ մի բան չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց նաև ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի կոնտեքստը: Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ-ի ժողովրդին, ԼՂ-ի հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի, և մենք պետք է սա հաշվի առնենք:
ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում:
2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության և ՌԴ-ի վրա: Այդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, եթե ուշադրություն եք դարձրել, ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա: Եվ մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում, և ընդհանրապես, մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում, միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները և մոտեցումները, և հարցին վերաբերվում ենք այս տրամաբանությամբ:
Այո՛, ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Եվ դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ: Ճիշտ է՝ Ադրբեջանը 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց ես նաև ուզում եմ, որ տեղյակ լինեք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն այդ մանդատը ստորագրել են, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրումից հետո, բայց համենայն դեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը, որպես շարունակություն եռակողմ հայտարարության, գոյություն ունի, երկու երկրների ՊՆ նախարարները ստորագրել են, և մենք այդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում, չնայած առանց այդ շրջանակի էլ՝ եռակողմ հայտարարությունն այդ հարցերի պատասխանը տալիս է. Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա: Մենք ակնկալում ենք, որ սա կկատարվի, և ինչպես կառավարության վերջին նիստում արտահայտվեցի, մեծ հաշվով, այստեղ խոսքը նաև Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետև, ի վերջո միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն:
Սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարության ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել, դա բացարձակապես մտացածին է և իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
16:35 21.05.2025
Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...