TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ նիստին ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները

22:37 07.11.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։ Պաշտպանը իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների […]

̰
Իրանի մզկիթում կատարված ահաբեկչությունն ուղղորդվել է Բաքվից․ ինչպե՞ս կպատասխանի Թեհրանը

22:00 07.11.2022

Ադրբեջանն առնչություն ունի իրանական Շերազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին է տեղեկացնում իրանական ԻՌՆԱ պետական գործակալությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Իրանի Տեղեկատվության և Ազգային անվտանգության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ այս ահաբեկչության հետ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանը, քանի որ, ինչպես […]

̰
Մասկը հրապարակել է Twitter-ի կանոնները

21:57 07.11.2022

Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը նոյեմբերի 7-ին իր էջում հրապարակել է սոցիալական ցանցի կանոնները: Նա հստակեցրել է, որ ժամանակի ընթացքում դրանք փոխվելու են, բայց առայժմ գործելու են հենց դրանք։ Մասնավորապես, փաստաթղթում գրված է սոցիալական ցանցի քաղաքականությունը բռնության, ոտնձգությունների, ահաբեկչության, երեխաների սեռական շահագործման, փոքրամասնություններին ատելու և այլնի նկատմամբ: Նման վարքագիծը, ընկերության կարծիքով, խանգարում […]

̰
Պայթյուններ՝ ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում

21:54 07.11.2022

ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում մի շարք պայթյուններ և զանգվածային հրդեհ ստիպել են իշխանություններին տարհանել գործարանը և հարակից համայնքները, հայտնել է Գլին շրջանի խորհուրդը: Հրդեհը, նրա խոսքով, տեղայնացվել է, սակայն փրկարար ծառայությունները մտահոգված են քամու ուղղության հնարավոր փոփոխությամբ։ Տարհանվել է երեք բնակավայր։ Հրդեհի դեմ պայքարում հրշեջներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Բրիտանուհին ուղեղի վնասման պատճառով վերադարձել է անցյալ

20:40 07.11.2022

Անգլիական Ուիլմսլոու քաղաքի բնակչուհին կորցրել է հիշողությունը ուղեղի բորբոքման պատճառով և վերադարձել է անցյալ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։ 61-ամյա Ալիսոն Ուինթերբերնն անսպասելիորեն հիվանդացել է 2012 թվականին։ Կնոջ ընտանիքը նկատել է, որ նա զրույցի ընթացքում չի կարողանում տեսողական կոնտակտ պահպանել և սկսել է բառերն արտասանել սխալ հերթականությամբ։ Ամուսինը նրան տարել է հիվանդանոց։ Հետազոտությունից […]

̰
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին թույլ է տվել Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին

20:28 07.11.2022

Ըստ պարբերականի՝ Սուրբ ծննդյան տոնը դեկտեմբերի 25 տեղափոխելը Ռուսաստանի, Խորհրդային Միության և կոմունիզմի խորհրդանիշներից հեռանալու ավելի մեծ ազգային գործընթացի մի մասն է, որը սկսվել է 2014 թվականին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, իսկ Դոնբասի արևելքում սկսվեց ռուսամետ շարժումը:

̰
Իսրայելում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

19:39 07.11.2022

Հունական Energean ընկերությունը Իսրայելի «Զևս» հորատանցքում հայտնաբերել է 13 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ այս վայրում բնական գազի ակնկալվող պաշարները տատանվում են 10-ից 21 միլիարդ խորանարդ մետր գազի սահմաններում, հաղորդում է 9-րդ ալիքը։ «Զևսը» գտնվում է Միջերկրական ծովի ՝ Քարիշի հորատման պլատֆորմից ոչ հեռու։ Այս հանքավայրից գազի մի մասը, […]

̰
Ֆրանսիայում 8 մետր երկարության կետը ափ է դուրս նետվել

18:57 07.11.2022

Գրեթե 8 մետր երկարության կետը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա դե Կալե դեպարտամենտի Սանգատ կոմունայի մոտ գտնվող լողափում է հայտնվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ըստ մասնագետների՝ սա կտուցավոր կետ է, որը սովորաբար ապրում է Արկտիկայի ջրերում։ Ֆրանսիայի հյուսիսի Տերիոլոգիական ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ վիրավոր կետը դուրս է նետվել ծովից, որը մոլորվել է անծանոթ ջրերում։ «Այս […]

̰
Աշխարհը գնում է դեպի «կլիմայական դժոխք»․ Գուտերեշ

18:49 07.11.2022

Մարդկությունն արագորեն շարժվում է դեպի կլիմայական դժոխք։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովի բացման ժամանակ։ «Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Մեր մոլորակը արագորեն մոտենում է բեկումնային կետին, որն անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը: Մենք կլիմայական դժոխք տանող մայրուղու վրա ենք՝ ոտքը գազի ոտնակին դրած: Ուստի ես կոչ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ

18:41 07.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։ Վարչապետը ողջունելով նախագահ Խաչատուրյանին շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե քաղաքական, թե առևտրատնտեսական տեսանկյուններից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն Արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն […]

̰
Նոյեմբերին աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի. ՄԱԿ

18:25 07.11.2022

2022 թվականի նոյեմբերին երկրագնդի բնակչությունը կհասնի ութ միլիարդի։ AFP-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ռեյչել Սնոուն։   1950 թվականին մոլորակի վրա ապրում էր 2,5 միլիարդ մարդ։ Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ այժմ երկրագնդի բնակչության աճի տեմպերի արագ անկում է գրանցվում: Ծնելիության միջին ցուցանիշը մեկ կնոջ հաշվով 5 երեխայից նվազել է մինչև 2,3, […]

̰
Կյանքից հեռացել է «Ласковый май» խմբի ստեղծողն ու «Սպիտակ վարդեր» երգի հեղինակը

17:58 07.11.2022

Օրենբուրգում այսօր մահացել է հայտնի կոմպոզիտոր, «Ласковый май» խմբի ստեղծող Սերգեյ Կուզնեցովը։ Նա 58 տարեկան էր, փոխանցում է Vesti.ru-ն: Հունիսի սկզբին էլ կյանքից հեռացավ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։ Մահվան պատճառը եղել է սրտամկանի կաթվածը։ Դիակիզումից հետո երգչի՝ աճյունափոշիով սափորը թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ Հուլիսին Սերգեյ Կուզնեցովը «Բարև, Անդրեյ» հաղորդաշարում «Россия 1» […]

̰
Լեհաստանում հարբած ուկրաինացին դիակառք է առևանգել

16:56 07.11.2022

Վարշավայում հարբած ուկրաինացին սգո սրահից մեքենա է գողացել, հաղորդում է Polsat հեռուստաալիքը։ «Մայրաքաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուկրաինայի 30-ամյա մի բնակչի, ով իր արյան մեջ գրեթե չորս պրոմիլ ալկոհոլ ունենալով, վարել է դիակառքը»: Հաղորդագրության համաձայն՝ ճանապարհային անվտանգության աշխատակիցները նկատել են մեքենա վարելու տարօրինակ  ձևը և դիմել են իրավապահ մարմիններին։ Ձերբակալության ժամանակ տղամարդն իրեն ագրեսիվ է […]

̰
Duran Duran խմբի կիթառահարի մոտ քաղցկեղ են հայտնաբերել․ վիճակը ծանր է

15:52 07.11.2022

Բրիտանական Duran Duran խմբի հիմնադիրներից և նախկին կիթառահար Էնդի Թեյլորը ծանր հիվանդ է։ Այս մասին հայտնել է խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնը։ Նոյեմբերի 5-ին Էնդի Թեյլորը ներկա չէր Լոս Անջելեսի ռոքնռոլի Փառքի սրահ մտնելու արարողությանը: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ երաժիշտը ծրագրում էր խմբի մյուս անդամների հետ միասին կատարել «Duran Duran» խմբի հիթերի պոպուրին […]

̰
Սառցե բեկորն ընկել է բրազիլացի զբոսաշրջիկի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

14:22 07.11.2022

Բրազիլացի զբոսաշրջիկը սեփական հետաքրքրասիրության զոհ է դարձել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին ձյունածածկ Կուևա դե Ջիմբո քարանձավում, որի դիմաց սառույցի անկման սպառնալիքի պատճառով անցումն արգելող նշան է տեղադրվել։ Դենիս Կոսմո Մարինն անտեսել է զգուշացումը և ընկերների աչքի առաջ մտել զարմանալի բնական «կառույց», բայց հեռու չի գնացել՝ կոտրված սառցե բեկորն ընկել է նրա գլխին։   […]

̰
Համացանցում է հայտնվել BBC-ի լրագրողի ձայնագրությունը, որում նա նշում է, որ անկարգությունների նպատակն Իրանի պառակտումն է

13:05 07.11.2022

Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի ձայնագրությունը, որում վերջինս հստակ բացահայտում է, թե ինչպես են անկարգությունները հրահրողներն ու նրանց աջակցող լրատվամիջոցները հետևում Իրանը պառակտելու նպատակին, փոխանցում է ParsToday-ը։ Ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրը բացեիբաց տեղեկացնում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի կազմաքանդումը։ Ռահիմփուրը նշում […]

̰
Հս. Կորեան փորձարկել է հարվածներ ԱՄՆ-ում և Հվ. Կորեայում գտնվող թիրախների

12:42 07.11.2022

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները տեղի են ունեցել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների վեցօրյա զորավարժությունների ընթացքում։

̰
Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են

12:33 07.11.2022

Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է ինքը՝ Պեգովը։ «Այո, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում, այնուհետև, իհարկե, բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ […]

̰
ՌԴ-ում մարդկանց տեղափոխող վերելակն ընկել է

12:03 07.11.2022

Վերելակով ուղևորությունը Իրկուտսկից ամուսնական զույգի համար վերածվել է տհաճ արկածի. վերելակի խցիկն ընկել է չորրորդ հարկի բարձրությունից, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի առավոտյան Վերխնայա Նաբերեժնայա փողոցում։ Երբ ծնողները և փոքրիկ երեխան վերելակ են նստել: Չորրորդ հարկից խցիկը ընկել է։ Ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ երեխան լրջորեն չեն տուժել: Հարուցվել է […]

̰
Դուբայի կենտրոնում երկնաքեր է այրվել

11:46 07.11.2022

Արաբական աշխարհում խոշորագույն Emaar-ի 35-հարկանի բարձրահարկ շենքը բռնկվել է Դուբայի կենտրոնական մասում՝ Downtown շրջանում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները` հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի գիշերը: Պատճառները պարզվում են։ Հայտնի է նաև, որ շենքում չի գործել հրդեհային ազդանշանը։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մեկուսացնել: Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում: […]

̰
Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 4,63 միլիոն մարդ

10:17 07.11.2022

Ավելի քան 4,63 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Այս մասին ասվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի՝ երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ 1,02 միլիոն տեղահանվածներ գտնվում են 951 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Փոթորկի զոհ է դարձել առնվազն […]

̰
Գվինեայում խոշոր ավտովթարը առնվազն 22 մարդու կյանք է խլել

10:00 07.11.2022

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին. «Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։ […]

̰
Դիետոլոգը թվարկել է քունը բարելավող մթերքները

09:28 07.11.2022

Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները: Մասնագետն ասել է, որ մեղրով մեկ բաժակ տաք կաթը կարող է մեղմ և անվտանգ քնաբերի դեր ունենալ։ Նա նաև նշել է, որ եթե ըմպելիքը խմեք չոր բանանի կամ խուրմայի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի քնել։ Դենիսենկոյի խոսքով՝ երբ քաղցի զգացումը թույլ չի […]

̰
Երիտասարդ արտաքինով 72-ամյա կինը բացահայտում է իր երիտասարդության գաղտնիքը

09:00 07.11.2022

ԱՄՆ Ատլանտա նահանգի թոշակառու Կիկո Գեստը, ով 72 տարեկանում դեռահասի տեսք ունի, բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքը։ Նրա խոսքերը մեջբերել է The Sun-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն: TikTok-ի օգտատերը, ում հաշիվն ունի գրեթե կես միլիոն բաժանորդ, պարբերաբար կիսվում է տեսանյութերով, որտեղ նա լուսանկարվում է ժամանակակից ոճային հագուստով։ Մասնավորապես, կադրերում ամերիկացին ֆիզիկական վարժություններ է կատարում մինի […]

̰
Իլոն Մասկ անունով ներկայացած ամերիկացի դերասանուհուն արգելափակել են Twitter-ում

08:47 07.11.2022

Ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի Twitter-ի էջի աշխատանքը կասեցվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկ։ «Twitter-ն արգելափակում է հաշիվները Twitter-ի կանոնները խախտելու համար»,- արգելափակված էջում հայտնել է երկու միլիոն հետևորդ ունեցող դերասանուհին։ Միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հոկտեմբերին գնեց Twitter-ը, մի շարք գրառումներում ասել է, որ սոցցանցը […]

̰
Ռուս ծրագրավորողները սկսել են թռչող տաքսու հավաստագրման գործընթացը

08:35 07.11.2022

«Հովեր» անօդաչու օդային տաքսու ռուս նախագծողները սկսել են իրենց մշակումը որպես քաղաքացիական ինքնաթիռ հավաստագրելու գործընթացը. Նախատեսվում է, որ առաջին կոմերցիոն թռիչքները կսկսվեն 2025 թվականին, RIA Novosti-ին ասել է Hover ստարտափի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ատամանովը։ «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի մասնագետների հետ մենք այժմ աշխատում ենք որպես քաղաքացիական ինքնաթիռ մեր զարգացման հավաստագրման վրա. նախապատրաստում ենք փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ […]

̰
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցել 2024 թվականին

08:26 07.11.2022

Ուկրաինայի փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան Welt թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը մտադիր է մինչև 2024 թվականի վերջ ավարտել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ «Մենք հաստատակամ ենք մինչև 2024 թվականի վերջ ավարտին հասցնել մեր անդամակցությունը ԵՄ-ին»,- ասել է Ստեֆանիշինան, փոխանցում է Ռիա Նովոստին: Ինչպես նշվում է գերմանական հրատարակության կողմից, Եվրամիությանն այդպիսի վաղ անդամակցությունը ամենաարագը կլիներ պատմության մեջ. […]

̰
Էմինեմը, Լայոնել Ռիչին և Դուրան Դյուրանը ընդգրկվել են ռոքնռոլլի փառքի սրահում

08:17 07.11.2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռոքնռոլլի փառքի սրահի 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Այս տարի կուլտային մրցանակը ստացել են Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Պարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Duran Duran-ի նախկին կիթառահար Էնդի Թեյլորը չի կարողացել մասնակցել արարողությանը քաղցկեղի պատճառով։ Ռոքնռոլլի փառքի սրահի […]

̰
Սննդաբանը նշել է ուղեղի աշխատանքը խթանող մթերքները

08:09 07.11.2022

Սննդաբան-դիետոլոգ Քրիստինա Պլոտնիկովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում անվանել է ուղեղի աշխատանքը խթանող մթերքներ։ Մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել բրոկկոլիին. Նրա խոսքով՝ ցանկացած կաղամբ պարունակում է վիտամինների մեծ պաշար և հեշտությամբ մարսվող բուսական սպիտակուցներ։ Նա նշել է, որ բրոկկոլին պարունակում է նաև լյուտեին և բոր, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը և վիտամին C, որն ամրացնում է […]

̰
Շոլցը և Բայդենը հայտարարել են «իրենց հնարավորությունների սահմաններում» Կիևին օգնելու մասին

23:59 06.11.2022

Կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը հայտարարել են Ուկրաինային «իրենց հնարավորության սահմաններում» հետագա աջակցության մասին և քննարկել Գերմանիայի կառավարության ղեկավարի վերջին այցը Չինաստան։   Գերմանիայի կառավարության ղեկավարը, ինչպես ընդգծել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, ամերիկացի նախագահին տեղեկացրել է նաև Պեկին կատարած իր այցի առաջընթացի և […]

̰
BACK_TO_TOP