13:23 06.11.2022
Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, և դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։ «Դար էս Սալաամից Բուկոբա թռչող Precision Air PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։
12:32 06.11.2022
Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է էլեկտրացանցից անջատվելուց երկու օր անց։ Բարձրավոլտ գծերը վնասվել էին գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Արտաքին էներգամատակարարումը ԶԱԷԿ-ում վերականգնվել է վերջին միջադեպի հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման հասանելիության դադարեցումից երկու օր անց, որը ցույց է տվել միջուկային անվտանգության իրավիճակի անկայունությունը Եվրոպայի ամենամեծ օբյեկտում», – […]
12:25 06.11.2022
Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը Օդեսայում, մի շարք վանդալիզմի գործողություններից հետո, ցանկապատվել է փայտե ցանկապատով, հայտնում է Public.Odessa-ն։ Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ կողմ է արձանի ապամոնտաժմանը, իսկ հարցը կներկայացվի քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը։ «Public.Odessa»-ն հայտնում է, որ այժմ հուշարձանը շրջապատված է փայտե ցանկապատով։ Թե […]
11:18 06.11.2022
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի […]
10:53 06.11.2022
Կիևում սկսվել է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը, գրում է New York Times-ը։ Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն հայտնել են, թե սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը: Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումները յոթ շրջաններում։ «Մենք կարող […]
10:15 06.11.2022
Առնվազն 38 մարդ տուժել է Նյու Յորքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է The New York Times-ը։ Հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 20-րդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի աղբյուր է դարձել էլեկտրական հեծանիվների խափանված մարտկոցը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բնակարանի բնակիչն էլեկտրական հեծանիվների ապօրինի վերանորոգում է կատարել։ Հրդեհի բռնկման վայրում առնվազն հինգ այդպիսի […]
23:59 05.11.2022
Կոկայի տերևները Պերուի հարավային ափին օգտագործվել են Նասկայի վաղ շրջանից (մ.թ.ա. 100 – մ.թ. 450):
23:23 05.11.2022
Հայտնի ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատրաստվում է ուռուցքի հեռացման վիրահատության։ Այս մասին «Հիմնական բնազդը» ֆիլմի աստղը երկրպագուներին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ինչպես խոստովանել է դերասանուհին՝ նրա մոտ «մեծ ֆիբրոզային ուռուցք» չեն հայտնաբերել, թեև նա նախկինում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Բուժող բժշկին նույնիսկ չեն շփոթեցրել Շերոն Սթոունի սուր ցավերի բողոքները։ Այնուամենայնիվ, ախտանիշները չեն […]
21:34 05.11.2022
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում կապիկը գողացել է շրջանային դատավորի ակնոցները: Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է India Today-ի ուշադրությունը։ Մաթուրայի շրջանի դատավոր Մաթուր Նավնեեթ Սինգհ Չահալը և Վրինդավանի ոստիկանության տեսուչը եկել էին Բանկե Բիհարի տաճար՝ հետաքննելու Ջանմաշտամիի փառատոնի ժամանակ Մանգալ Արաթ աստվածության առավոտյան ողջույնի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը։ Հրմշտոցի հետևանքով երկու […]
20:45 05.11.2022
Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]
19:49 05.11.2022
Իտալիայի իշխանությունները հայտնել են ուղղաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ։ Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ,այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։ Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած […]
19:40 05.11.2022
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները և Լեհաստանն անցել են գազի ստորգետնյա պահեստարաններից գազի արդյունահանմանը, ինչը վկայում է Եվրոպայում ձմեռային ջեռուցման սեզոնի պաշտոնական բացման մասին։ Այս մասին հայտնում է Gas Infrastructure Europe ասոցիացիան։ Գազի պաշարներին անցմանը նպաստել է վերջին օրերին եվրոպական տարածաշրջանում հաստատված ցուրտ եղանակը։ Նոյեմբերի 3-ի արդյունքներով գազի պաշարների օգտագործումը կազմել է 0,03%, իսկ ռեսուրսների դուրսբերման […]
19:21 05.11.2022
Իլոն Մասկի ընկերությունը սկսել է Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումները։ Նախագիծը իրենից ներկայացնում է աէրոդինամիկ թունել , որի ներսում շարժվում է մարդատար գնացք, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Պարկուճը կարող է տեղավորել 28 ուղևոր, տրանսպորտային միջոցը կարող է ունենալ առավելագույնը մինչև 1220 կմ/ժ արագություն։ Համակարգը փորձարկվում է Tesla մեքենայի միջոցով: Նախագծի համաձայն՝ գնացքը կարող է Լոս […]
18:43 05.11.2022
Հռոմի կենտրոնում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ հանուն խաղաղության և Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման։ Ցույցին մասնակցում են հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են մինչև 50 հազար մասնակցի։ Բողոքի ակցիային աջակցել են նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Իտալիայի նախկին վարչապետ, «5 աստղ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ջուզեպպե […]
18:18 05.11.2022
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով հացահատիկային միջանցքի կասեցման ռիսկերը պահպանվում են։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, ռիսկերը կպահպանվեն։ Սակայն պարենային ճգնաժամը հաղթահարելու համար ուկրաինական հացահատիկը պետք է հասնի աշխարհին»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային և […]
18:00 05.11.2022
Լեհաստանի Նովայա Դեմբա պոլիգոնում սկսվել են Վիշեգրադյան խմբի երկրների (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) ամենախոշոր զորավարժությունները՝ «Puma-2022» անունով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Մինչև նոյեմբերի 9-ը կայանալիք զորավարժություններին մասնակցում է մոտ 2000 զինծառայող և մոտ 300 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև զինվորականներ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշնակից ուժերի համախմբվածությունը, ինչպես նաև փորձարկել դաշնակիցների […]
17:26 05.11.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ակտիվորեն ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանին բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։ «ՆԱՏՕ-ն […]
17:15 05.11.2022
Կոստրոմայի շրջանում սուգ է հայտարարվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար։ Համապատասխան հրամանը ստորագրել է նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը։ «Նոյեմբերի 7-ին երկուշաբթի օրը սուգ է հայտարարվել: Տարածաշրջանում կխոնարհվեն ազգային դրոշները, կչեղարկվեն ժամանցային միջոցառումները, կչեղարկվեն նաև ժամանցային հաղորդումները մարզային հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- հայտնում են իշխանությունները։ Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում շաբաթ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Սրճարանի […]
17:07 05.11.2022
Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Արևմտյան որոշ երկրների բարձրացրած աղմուկը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում օգնելու համար, լիովին սխալ է: […]
17:00 05.11.2022
Խառը ոճի մարտիկ Իգոր Գորա Ուվարովը, ով հանդես է գալիս MMA-ում, որոշել է կամավոր մեկնել ռազմաճակատ: Նա այժմ պատրաստություն է անցնում Սուրբ Ալեքսանդր Նևսկու կամավորական ջոկատում: NEWS.ru-ի փոխանցմամբ՝ նա ո՛չ զինվորական կոչում ունի, ո՛չ մարտական փորձ։ «Ես կամավոր եմ եկել, որովհետև դա սրտիս կանչն է: Տեսնում եմ, որ իմ երկրին կամավորներ են պետք։ Մենք սովորական […]
16:43 05.11.2022
Ուզբեկստանի Սենատի կայքը կոտրել է Marsh Golden հաքերային խումբը, որում ընդգրկված են 14-ամյա 6 դեռահասներ, հայտնում է Podrobno.uz-ը։ Նրանց խոսքերով՝ իրենք հարձակում են իրականացրել հանրապետության օրենսդիր մարմնի կայքի վրա ոչ վատ նպատակներով։ Խմբի ղեկավարը բացատրել է, որ ռեսուրսը կոտրվել է, որպեսզի ցուցադրվի դրա խոցելիությունը։ Դեռահասը վստահեցրել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են օգնություն […]
16:37 05.11.2022
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածու են համարում Կանադայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդին, ով ուկրաինական արմատներ ունի, գրում է The New York Times-ը։ Ըստ հրապարակման՝ նա նախկինում աշխատել է Կանադայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, ռուսերենին և ուկրաիներենին: Ինքը՝ Ֆրիլանդը, Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «համաշխարհային տնտեսության համար ամենամեծ սպառնալիքը», իսկ […]
15:55 05.11.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում ծաղրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, ով ասել էր, որ երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները կարող են նպաստել ծնելիության աճին։ Այս մասին գրում է news.ru-ն: Զախարովան ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է առաջին հղի տղամարդու մրցանակը ստանալ, եթե նրա աշխատասենյակի լույսերը մարեն։ «Կուլեբայի […]
13:39 05.11.2022
Ուկրաինայում իրավիճակը ցույց է տվել համաշխարհային անվտանգության ինստիտուտների ձախողումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ։ «Ռուս-ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց ինստիտուտների ձախողումը։ Մեր այն պնդման ճշմարտացիությունը, թե «աշխարհը հինգից ավելի է» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներ, Թուրքիայի առաջնորդը հաճախ քննադատում է ՄԱԿ ԱԽ-ին անվճարունակության համար և կոչ է անում նրան լուծարել – խմբ.), հաստատվել […]
13:19 05.11.2022
Միացյալ Նահանգները ղեկավարում է ոչ թե Ջո Բայդենը որպես նախագահ, այլ միլիարդատեր Ջորջ Սորոսը իր կազմակերպությունների ցանցերի միջոցով, ասել է քաղաքական վերլուծաբան Բրայան Կամենկերը։ Այս մասին գրել է ria.ru-ն: American Thinker-ի համար հոդվածում Կամենկերը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի գործողությունները վկայում են այն մասին, որ երկրի իրական ղեկավարումը «ստվերային կառավաությունն է» իրականացնում: Կամենկերը կասկածում […]
13:00 05.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հացահատիկային միջանցքի» վերականգնումը համարում է դիվանագիտական հաջողություն, ըստ նրա՝ դրան նպաստել է Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի ուշ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություն […]
12:40 05.11.2022
Հյուսիսային Կորեան 4 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, այս մասին հայտնել է Յոնհապ գործակալությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռները 130 կմ թռել են 5 մախ առավելագույն արագությամբ և 20 կմ բարձրությամբ:
12:36 05.11.2022
Շաբաթ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, ներառյալ Կիևի մարզը։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։ Ըստ այնմ՝ ազդանշանը հնչում է Կիևում, Ժիտոմիրում, Վիննիցայում, Չերկասիում, Կիրովոգրադում, Նիկոլաևում, Չեռնիգովում, Պոլտավայում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Սումիում, Օդեսայում և այլ շրջաններում, ինչպես նաև Կիևի և Կիևի կողմից վերահսկվող ԿԺԴՀ-ի մասերում։ Կիևի քաղաքապետարանը շաբաթ առավոտյան օդային տագնապ է […]