13:33 09.11.2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս գիշեր վերադարձել է Լուգանսկից, որտեղ նա անցկացրել է ուսուցողական ծրագիր Դոնեցկի և Լուգանսկի ԶԼՄ-ներիև մամուլի ծառայությունների համար` ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ «Շնորհակալություն Դմիտրի Սերգեևիչին (Պեսկով): Նա հենց այսօր վերադարձավ Լուգանսկից, որտեղ նա վերապատրաստման ծրագիր անցկացրեց Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ԶԼՄ-ների և […]
13:09 09.11.2022
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Հայաստանին Իսլամական Հանրապետության աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին մեկնաբանություններին՝ նշելով. «Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, ինչպես նաև հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ»։ Քանաանիի խոսքով` շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանի […]
13:00 09.11.2022
Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը […]
11:17 09.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն […]
10:56 09.11.2022
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը: Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է, հայտնում է «Արմենպրես»-ը: «Հանդիպման ժամանակ […]
10:04 09.11.2022
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով MK-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանում փոփ աստղի համերգային շրջագայության ժամանակ։ Ինչ-որ պահի նա իջել է բեմից, մոտեցել է առաջին շարքում նստած մարդուն և ծաղկեփունջով մի քանի հարված հասցրել նրա դեմքին։ Դրանից հետո նա ծաղկեփունջը նետել է […]
09:39 09.11.2022
Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ընտրություններից հետո կմտնի Կոնգրեսի նոր կազմ, կանխատեսում է NBC News-ը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Սան Ֆրանցիսկո քաղաքի իր թաղամասում Փելոսին հաղթում է հանրապետական թեկնածուին՝ հավաքելով ձայների 82%-ը։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում է 1987 թվականից և Կոնգրեսում իր հաջորդ ժամկետի ավարտին կդառնա 84 տարեկան, որից 37-ը կլինի օրենսդիր մարմնում: Ավելին, եթե […]
09:31 09.11.2022
Կանադացի ուսուցչուհի Անդրեա Համֆրիսը տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հսկայական ութոտնուկը գրկում իրեն սուզվելու ժամանակ։ Այս մասին հայտնում է CTV News-ը։ Համֆրիսը դայվինգով է զբաղվում արդեն 12 տարի, կատարել է 675 սուզում: Հերթական սուզման ժամանակ Վանկուվեր կղզու ափին նրան ուղեկցել են մի քանի սուզորդներ, այդ թվում՝ մի մարդ, ով երբեք ութոտնուկ […]
09:13 09.11.2022
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականներն այս պահի դրությամբ գրեթե երկու անգամ առաջ են դեմոկրատներից։ Նման հաշվարկներ է հրապարակել CNN-ը։ Հաղորդվում է, որ հանրապետականները նախնական տվյալներով ապահովել են 218 մանդատներից 93-ը, որոնք անհրաժեշտ են նահանգի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատներին հաջողվել է ստանալ 49 մանդատ։ Սենատում, որն այժմ ընտրվում է 1/3-ի չափով, հանրապետականները ունեն […]
09:02 09.11.2022
Մեկամյա աղջիկը, որին մայրը նետել էր Մոսկվայի բարձրահարկ շենքի պատուհանից, մահացել է, կասկածյալի գործողությունները ենթակա են որակման «անչափահասի սպանություն» հոդվածով, հայտնում է Մոսկվայի դատախազությունն իր Telegram ալիքում: «Աղջիկը մահացել է հիվանդանոցում, մոր արարքը ենթակա է որակավորման՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (անչափահաս երեխայի սպանություն)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երեքշաբթի օրը Սումսկի Պրոյեզդում […]
08:43 09.11.2022
Միացյալ Նահանգների բնակչուհին ուրախ է նշել իր 101-ամյակը ընտանիքի հետ՝ գարեջրով ու պարելով և բացահայտել իր երկարակեցության պարզ գաղտնիքը։ Երամադրությունը բարձր պահելու նրա անսովոր միջոցի մասին գրում է NBC 15-ը։ Մերի Ֆլիպը վերապրել է Մեծ դեպրեսիան, մի քանի պատերազմներ, ծնել է վեց երեխա և մինչ օրս պահպանում է իր խելքն ու հումորի զգացումը: Նա ծնվել […]
08:29 09.11.2022
Դիսֆոնիայի պատճառով ամերիկացի քանթրի երաժիշտ Դևին Դոուսոնը կորցրել է ձայնը։ SiriusXM ռադիոյին տված հարցազրույցում նա խոսել է արտասովոր ասիմպտոմատիկ հիվանդության մասին, որը արտիստին թողել է առանց իր սովորական ձայնի։ 33-ամյա Դոուսոնն ասել է, որ զգացել է, որ իր ձայնը փոխվել է 2021 թվականի դեկտեմբերին կայացած համերգի ժամանակ: «Իմ դիապազոնի միջից մինչև վերջ կային որոշակի նոտաներ, […]
08:18 09.11.2022
Բուսական ծագման սնունդը չի կարող լիարժեք փոխարինել կենդանական սննդին։ Այս մասին նոյեմբերի 8-ին խոսել է Hadassah կլինիկայի սննդաբան, նեֆրոլոգ Աննա Կորոբկինան։ «Կարծես թե նույն կալցիումը շատ ավելի շատ է ռեհանում՝ 370 մգ, քան կաթում՝ 120 մգ։ Այնուամենայնիվ, ինչպես շատ միկրոէլեմենտներ, այն բիոմատչելի է և շատ ավելի հեշտ է կլանել կենդանական ծագման մթերքներից: Սպանախից կամ բրոկկոլիից […]
08:03 09.11.2022
Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքի դպրոցի միջանցքում աշակերտին կանչած և հատակին գցած ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր կամքով, հայտնում է քաղաքապետարանը։ Երեքշաբթի երեկոյան տեղական մի շարք Telegram ալիքներում հրապարակվել է բջջային հեռախոսով արված տեսանյութ, երբ մի տղամարդ դպրոցի միջանցքում երեխաների աչքի առաջ մի քանի անգամ հարվածել է տղային, կանչել է նրան ու ուժով գցել հատակին։ Երեխան […]
00:00 09.11.2022
Եվրախորհրդարանի լիբերալ խմբակցության անդամները (Նորացնել Եվրոպան) առաջարկել են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել խորհրդարանական լսումների՝ քննարկելու սոցիալական ցանցում նրա կողմից իրականացվող բարեփոխումները։ Համապատասխան նամակ է ուղարկվել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, Twitter-ում հայտնել են խմբակցությունից։ «Եվրախորհրդարանում Մասկի հետ լսումները թույլ կտան Եվրախորհրդարանին պարզաբանել նրա գործողություններն ու ծրագրերը: Շարժման ուղղությունը մտահոգիչ է. խոսքի ազատություն է, այո՛: […]
23:48 08.11.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի այսօրվա տոնակատարությունների առիթով միջազգային գործընկերների վերաբերմունքին: «Միջազգային գործընկերները, ովքեր շնորհավորում են Ադրբեջանի այսօրվա տոնակատարությունները, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ ապրում հայերը Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում․․․ Նրանք պարզապես կհասկանան, որ փաստորեն շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար, ուստի օրինականացնում […]
23:36 08.11.2022
Ուղևորների համար նշվել են հինգ իրեր, որոնք անցանկալի է ուղեբեռում դնել։ Ճամփորդական բլոգերը պատճառները ներկայացրել է YouTube-ի իր Portable Professional ալիքում։ Ըստ փորձագետի՝ ճանապարհորդները չպետք է իրենց ուղեբեռում հավաքեն այնպիսի իրեր, առանց որոնց նրանք չեն կարող ճամփորդել, քանի որ ճամպրուկները երբեմն կորչում են, իսկ թռիչքների հետաձգման պատճառով կարող է մշտապես սահմանափակվել նաև պայուսակների մուտքը։ Նախ՝ […]
23:27 08.11.2022
116 կիլոգրամ քաշով Մեծ Բրիտանիայի բնակչուհին կորցրել է քաշի կեսից ավելին և դարձել բոդիբիլդեր այն բանից հետո, երբ գնացել է Լոնդոն և չի տեղավորվել մետրոյում նստատեղի վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 30-ամյա Հաննա Սքոֆիլդը պատմել է, որ ինքը միշտ շատ քաղցրավենիք, շոկոլադ և ուտելիք է ուտում: «Այս ամենը, իհարկե, լավ է, եթե գիտեք […]
23:02 08.11.2022
Ումեոյի համալսարանի գիտնականների խումբն ապացուցել է, որ մարդու բջիջներում առկա ֆերմենտը հավանաբար առաջացել է հնագույն միկրոօրգանիզմից: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Բիոտան, այսինքն՝ կյանքը, կենսաբանները բաժանում են երեք տիրույթի՝ բակտերիաներ, արխեա և էուկարիոտներ։ Մարդիկ պատկանում են վերջին խմբին, և տեսություններից մեկն այն էր, որ մենք առաջացել ենք արխեայից, որը նախկինում առաջացել է բակտերիայից: […]
22:54 08.11.2022
Ֆինլանդիայի բնակչուհի Աուրի Կատարինան սկսել է անվճար լվանալ ուրիշների տներն ամբողջ աշխարհում և հայտնի է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է բրիտանական Metro տաբլոիդը։ 29-ամյա աղջիկն ասում է, որ այնքան է սիրում կարգի բերել, որ թողել է մաքրման ընկերությունում սպասարկման մենեջերի աշխատանքը՝ անվճար համատեղելու ճանապարհորդությունն ու անծանոթների տները մաքրելը: Հրատարակության համաձայն՝ բլոգերը կարգուկանոնը վերականգնելու […]
22:33 08.11.2022
Օդորակիչից մրսածությունը կարելի է բուժել տաք թեյով, վստահ է քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցևը։ Ըստ Զայցևի՝ օդորակիչից օդը շատ չորանում է, և դրանից տուժում է քթի հետևի պատի լորձաթաղանթը։ Բացի դրանից, նա կարծում է, որ ջերմաստիճանի տարբերությունից կարող է առաջանալ թեթև բորբոքում, որը բավարար է քթի խոռոչը գրգռելու և հազ առաջացնելու համար։ Բժիշկը բացատրում է նաև, որ […]
22:20 08.11.2022
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը: Երեկ և այսօր աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։ Համաժողովի […]
22:12 08.11.2022
Գերմանիայի կենդանաբանական այգիները ֆինանսական օգնություն են խնդրել և սկսել են կենդանիներ հանձնել երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 8-ին։ Դրեզդենի կենդանաբանական այգին նոյեմբերի 1-ից փակել է տերարիումը ջեռուցման բարձր ծախսերի պատճառով։ Նրա բնակիչներին ստիպված են եղել վերաբնակեցնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մխիթարությունն այն է, որ տերարիումի որոշ սողուններ կպահպանվեն, քանի որ […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]
20:55 08.11.2022
Բրիտանիայի Նորթհեմփթոնշիր նահանգի Վելինգբորո քաղաքից 23-ամյա Թաշա Լեյնը գիշերվա կեսին արթնացել է վերմակի տակ եղած շարժումներից և անկողնում օձ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Սկզբում կինը կարծում էր, որ Հարլի անունով շունն է դիպչում նրա ոտքին։ Երբ Լեյնը միացրել է լապտերը և նայել վերմակի տակ, նա տեսել է, որ իր շան վրա […]
20:15 08.11.2022
Միացյալ Նահանգների հանդիպումը տեղի ունեցավ Սոչիից հետո: ԱՄՆ միջնորդությամբ երեկ մի քանի հանդիպում տեղի ունեցավ, այդ թվում՝ երկկողմ. ի՞նչն է գլխավոր եզրակացությունը: Սոչիի հանդիպումն ինչպե՞ս ազդեց Վաշինգտոնի հանդիպման օրակարագի վրա: Ամերիկյան հանդիպումներն ու ընդհանրապես մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունների շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով մասնավորապես ասել է. […]
19:36 08.11.2022
Մեծ Բրիտանիան իրականացրել է DragonFire հեռահար լազերային զենքի նոր փորձարկումներ, ասվում է երեքշաբթի բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Մեծ Բրիտանիայի առաջին բարձր թողունակության լազերային էներգետիկ զենքի փորձարկումը տեղի է ունեցել Պաշտպանության դեպարտամենտի գիտության և տեխնոլոգիաների Պորտոն Դաունի լաբորատորիայում», – ասվում է հայտարարության մեջ: Նախկինում մասնագետների թիմը փորձարկել էր լազերի կարողությունը՝ բարձր ճշգրտությամբ հետևելու թիրախներին […]
19:27 08.11.2022
Մի-2 ուղղաթիռը կործանվել է Կոստրոմայի շրջանում, օդանավում եղել է հինգ մարդ, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ «Կոստրոմայի շրջանում՝ Սոկերկինո օդանավակայանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, շտապօգնության թռիչք կատարելիս Մի-2 ուղղաթիռ է կործանվել, օդանավում հինգ մարդ է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, […]
19:11 08.11.2022
442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։ Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը […]
18:55 08.11.2022
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ […]