TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Իրան

Իսրայելը կանի ամեն հնարավոր բան՝ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կասեցնելու համար

21:58 24.02.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]

̰
Իրանը պատրաստ է անակնկալ մատուցել Թրամփին նավթի ոլորտում պատժամիջոցների ուժեղացման դեպքում. Զարիֆ

21:30 23.02.2019

Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում. «Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում […]

̰
Իրանի ԱԳՆ-ն չի բացառել Իդլիբում կոնֆլիկտի ռազմական հանգուցալուծումը

17:48 23.02.2019

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել, որ սիրիական Իդլիբում կոնֆլիկտի ռազմական լուծում կլինի: Իդլիբում շարունակում են գործել Ռուսաստանում գործող ահաբեկչական կազմակերպությունները: Իրանը Թուրքիայի ու ՌԴ-ի հետ Սիրիայում խաղաղության հաստատման երաշխավորներն են: «Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Մենք երբեք չենք ցանկացել ռազմական գործողություններ իրականացնել և աշխատել ենք, որպեսզի խուսափենք դրանից, քանի որ գիտենք՝ Իդլիբում […]

̰
Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին

09:10 23.02.2019

Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]

̰
Ադրբեջանում վճարովի կդարձնեն Բաքվից Իրանի սահման գնացող մայրուղին

15:13 22.02.2019

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս […]

̰
ԱՄՆ-ում հայտնաբերել են շան չափերի տիրանոզավրի մնացորդներ

11:47 22.02.2019

ԱՄՆ-ի արևմուտքում գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի կմախք: Այն համարվում է մինչև հիմա հայտնաբերվածներից ամենափոքրը: Ըստ գիտնականների`տիրանոզավրը խոշոր շան չափերի է եղել և կշռել է շուրջ 80 կիլոգրամ: Մարմնի երկարությունը եղել է 1․2 մետր: Գտածոն փաստում է այն մասին, որ տիրանոզավրերը հարյուր միլիոնավոր տարիներ ունեցել են շատ համեստ չափեր և միայն խոշոր կենդանիների վերացումից հետո են […]

̰
Վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ դուր չի եկել արևմտյան տերություններին. «Փաստ»

10:55 22.02.2019

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների՝ լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, […]

̰
Տպավորությունը, թե ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանի հարցում ճնշում գործադրել ՀՀ վրա, իրականությունից հեռու է․ դեսպան

20:00 18.02.2019

Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ այսպիսի հարցի է պատասխանել Հայաստանում Իրանի դեսպան Արտաշես Թումանյանը։ «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր […]

̰
Միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսևորել է Իրանին նպաստավոր դիրքորոշում․ ՀՀ դեսպան

19:27 18.02.2019

«[Հայաստան-Իրան] քաղաքական հարաբերություններում երբեք կնճռոտ խնդիրներ չեն եղել, միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսևորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում»,- այս մասին իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվող այցին ընդառաջ ունեցած հարցազրույցում դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես եղել են […]

̰
Իրանահայերն Իմամ Խոմեյնիին աքսորից վերադառնալուց հետո առաջին դիմավորողների շարքում էին

12:29 17.02.2019

Հայաստանի հարևան Իրանն այս օրերին նշում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Անցնող օրերին Թեհրանում և Իրանի մի շարք մեծ քաղաքներում տեղի ունեցան երթեր, և Իրանի ղեկավարությունը վերահաստատեց հեղափոխության սկզբունքները՝ նշելով նաև, որ Իրանի կառավարությունը պայքարելու է հանուն իրանցի ժողովուրդների իրավունքների: SHANTNEWS.am-ին պատմելով Իրանում հեղափոխական շարժման մասին՝ իրանահայ գործիչ Տիգրան Դավթյանը հիշում է, որ հայերը նույնպես մասնակցել […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

19:26 16.02.2019

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]

̰
Էրդողանը խոսել է Իրանի ու Ռուսաստանի հետ Իդլիբում համատեղ ռազմական գործողություն անցկացնելու հավանականության մասին

16:16 16.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ ռազմական գործողությունների անցկացման հավանականությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին փաստաթուղթ, որով պայմանավորվածություն էր ստեղծվել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Արդեն այս՝ […]

̰
27 մարդու կյանք խլած ահաբեկչության համար Իրանում մեղադրում են Պակիստանի իշխանություններին

14:19 16.02.2019

Իրանում զինծառայողների մեքենայի պայթեցման համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին մեղադրել է Պակիստանի իշխանություններին։ Իրանի բանակին զուգահեռ գործող այս զինված կառույցը անմիջականորեն ենթարկվում է հոգևոր առաջնորդին, ինչից կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքը նաև համաձայնեցված է բարձրագույն իշխանության հետ։ 27 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակման կազմակերպիչներին, ըստ գեներալի, աջակցում են Պակիստանի […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

13:26 15.02.2019

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և […]

̰
Հայաստանից պատրաստ են ամսական 50 հազար գլուխ գառ արտահանել Իրան, եթե նման քանակ լինի

12:30 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]

̰
Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր

21:37 14.02.2019

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]

̰
ԵՄ-ն դատապարտել է Իրանում իրականացված ահաբեկչությունը

16:40 14.02.2019

Իրանում իրականացված ահաբեկչությունը դատապարտել են նաև Թուրքիան և Պակիստանը:

̰
Իրանի քաղաքացու մոտից հայտնաբերվել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ. ՊԵԿ

13:15 14.02.2019

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]

̰
Սոչիում կկայանա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով հերթական հանդիպումը

10:43 14.02.2019

Բանակցությունների ընթացքում 3 երկրների ղեկավարները կքննարկեն նաև Իդլիբի հարցը:

̰
Ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Իրանում իրականացված պայթյունի համար

10:25 14.02.2019

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի ահաբեկչության համար:

̰
ԱՄՆ-ը հաղթանակ է անվանել Իրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը

08:32 14.02.2019

ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ […]

̰
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի

00:58 14.02.2019

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fars գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է Fars գործակալության գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Դեռևս ոչ […]

̰
Հայ-իրանական հարաբերություններում բացթողումներ չկան. Վլադիմիր Կարապետյան

00:50 14.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոսել է հետհեղափոխական շրջանում հայ-իրանական հարաբերությունների սառեցման վերաբերյալ լուրերի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա բացթողում չի կարելի համարել բարեկամ երկրների միջև հարաբերություններում՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել ու այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել […]

̰
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով 20 զինվորական է զոհվել

22:55 13.02.2019

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713

̰
Իրանական հեռուստաընկերությունը գրաքննության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանշանը

17:29 13.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանշանը նոր տեսք է ստացել իրանական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ITASportPress-ը, հեռուստաընկերության ղեկավարությունն անընդունելի է համարել սատանայի կերպարն անգլիական ակումբի խորհրդանշանի վրա` երկրում ընդունված կրոնական գրաքննության պատճառով: «Կարմիր սատանաների» սովորական խորհրդանշանի փոխարեն հեռուստաընկերությունն օգտագործել է նախորդ դարի կեսերի նմուշը, […]

̰
Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով

23:24 12.02.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շարունակում է համագործակցված քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու ոստիկանության հետ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

̰
Օգնենք, որ գյուղացին ծիրան աճեցնի՞, թե՞ որ ծիրանի արտահանումը մեծանա և ծիրան աճեցնելը գրավիչ դառնա․ Փաշինյան

23:14 12.02.2019

«Մեր քաղաքականությունը ի՞նչը պետք է լինի, որ մենք քաղաքացուն օգնենք, գյուղացուն օգնենք, որ ինքը ծիրան աճեցնի, թե՞ պետք է օգնենք, որ ծիրանի արտահանման ծավալները մեծանան, որի արդյունքում գյուղացու ծիրանի պահանջարկը և գինը կավելանա, և գյուղացու եկամուտները կավելանան, ծիրան աճեցնելն իր համար շուկայական իմաստով կդառնա ձեռնտու և շահութաբեր, և ինքն առանց կառավարության կսկսի դա անել»,- Ազգային […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցեր

21:35 12.02.2019

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ […]

̰
Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների

19:22 12.02.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային […]

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի գործարկումը փոփոխություններ կմտցնի ՀՀ-Իրան տնտեսական հարաբերություններում․ Փաշինյան

16:50 12.02.2019

Ազգային ժողովի կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Իրան կատարելիք իր այցի մասին հարցին ու ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի․ Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերություններ, ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ։ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ներկայում վավերացման փուլում է, և դրա մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական […]

̰
BACK_TO_TOP