17:13 31.01.2019
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պաշտոնապես ստեղծել են առևտրային գործարքների հաշվարկների միասնական համակարգ, որով կարգավորելու են Իրանի հետ առևտուրը։ Այս համակարգը միտված է փոխարինելու միջազգային SWIFT համակարգին, որն Իրանի հետ այլևս չի աշխատում Միացյալ Նահանգների պատճառով։ INSTEX կոչվող համակարգը կազմակերպվելու է որպես մասնավոր ընկերություն։ Կազմակերպությունը գրանցվելու է Ֆրանսիայում, այն ղեկավարելու է Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ հիմնական […]
12:28 31.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր: «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]
19:47 30.01.2019
Թեհրանի հասարակական վայրերում արգելել են շների զբոսանքը։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Հուսսեին Ռահիմին: «Մենք դատարանից թույլտվություն ենք ստացել և միջոցներ կձեռնարկենք ընդդեմ հասարակական վայրերում շների զբոսանքի, մասնավորապես՝ զբոսայգիներում»,- այս մասին ոստիկանության պետն ասել է «ԲիԲիՍի»-ին: Հուսսեին Ռահիմիի խոսքերով՝ շների զբոսանքի արգելքը մտցվել է, քանի որ շները մարդկանց մոտ «վախ և անհանգստություն» են […]
13:38 30.01.2019
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր […]
08:15 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես երախտապարտ է Ռուսաստանին օգնության համար։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ի հետ զրույցում։ Նա հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես օգնություն է ցուցաբերում բոլոր իմաստներով։ Նրա խոսքերով՝ Վենեսուելան մտադիր է շարունակել Ռուսաստանից ժամանակակից զենք ստանալ։ Մադուրոն հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ […]
14:36 29.01.2019
Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]
11:23 29.01.2019
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:
13:38 28.01.2019
Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է […]
17:47 26.01.2019
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է Armtimes-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք […]
17:02 25.01.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գրանցված «Flight Travel» ընկերությունը, որը իրանական «Mahan Air» ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Հայաստանում։ Այդ ընկերությունը մինչ այդ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար։ Կորպուսը բանակին զուգահեռ գործող զինված կառույց է, որի գործառույթների մեջ են մտնում նաև Իրանի տարածքից դուրս՝ […]
12:52 25.01.2019
ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի […]
17:00 24.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու […]
15:16 24.01.2019
Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում: Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ չեն […]
09:44 22.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող […]
08:01 22.01.2019
Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական […]
19:32 21.01.2019
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է […]
10:29 21.01.2019
Իսրայէլեան կործանիչներ այսօր առաւօտ կանուխ հարուածած են Դամասկոսի տարբեր հատուածները։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն, որ նաեւ նշեց, որ իսրայէլեան հրթիռներուն մեծ մասը ինկած է Դամասկոսի միջազգային օդակայանի շրջապատը։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ քսանի չափ հրթիռներ նետուած են յատկապէս Ալ Քասսահ, Ապու Ռըմաննէ եւ Ժարամանա շրջաններուն վրայ։ Ըստ «Ալ Մանար» կայանին […]
07:17 21.01.2019
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը կառավարվող հրթիռներով զանգվածային օդային հարված են հասցրել Դամասկոսին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական տարածքում իրանական «Ալ-Կուդս» ուժերի թիրախներին։ Այդկերպ իսրայելցի զինվորականները նախազգուշացում են արել Սիրիայի զինված ուժերին իսրայելական տարածքներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերի հետ կապված։ […]
13:12 19.01.2019
Թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ Սփյուռքում, Հայաստանում և Թուրքիայում Հրանտ Դինքին ճիշտ չեն հասկացել։ Թուրքագետը եղել է Հրանտ Դինքի ընկերը, և այսօր՝ Դինքի սպանության 12-րդ տարելիցի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Դինքի առաջարկած երրորդ ճանապարհի մասին, որը չի ընկալվել: Լոքմագյոզյանի խոսքով՝ մինչ այդ գոյություն ուներ երկու մոտեցում՝ հայկական և թուրքական, բայց Հրանտ Դինքն առանձնանում […]
10:24 18.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված փողի չափը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատեսում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մասնակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո, […]
20:43 17.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը […]
19:20 17.01.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի […]
17:57 17.01.2019
Իրանը Հայաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում հսկայական մայրուղի է կառուցում, իսկ սահմանի այս կողմում՝ Մեղրիում, որևէ բան չկա, ժամանցի վայր չկա, նորմալ ճանապարհ չկա։ Զբոսաշրջիկը պետք է հասնի Կապան, բայց դա հեռու է, չի ուզում գնալ։ Այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ մյուս պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինչ վերաբերում […]
10:16 17.01.2019
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana […]
19:51 16.01.2019
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է Բաքու և հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում իրանցի գեներալի արած հայտարարությունները տարբեր մեկնաբանություններ են ստացել հայկական կողմում։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են, թե Մոհամմադ Բաղերին Արցախը (Ղարաբաղը) անվանել է Ադրբեջանի տարածք։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ իրանական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային […]
18:11 16.01.2019
Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, հայտնում է RazmInfo-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը: Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունելությանը ներկա չի […]
18:02 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը բնորոշել էր որպես «ավտորիտար բնույթի երկիր»: «Պատգամավորն ընդգծել էր՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- […]
16:40 16.01.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կոչ է արել ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին վերանայել իր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից. «Հարգելի՛ պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից: Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեհամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել […]