23:14 12.02.2019
«Մեր քաղաքականությունը ի՞նչը պետք է լինի, որ մենք քաղաքացուն օգնենք, գյուղացուն օգնենք, որ ինքը ծիրան աճեցնի, թե՞ պետք է օգնենք, որ ծիրանի արտահանման ծավալները մեծանան, որի արդյունքում գյուղացու ծիրանի պահանջարկը և գինը կավելանա, և գյուղացու եկամուտները կավելանան, ծիրան աճեցնելն իր համար շուկայական իմաստով կդառնա ձեռնտու և շահութաբեր, և ինքն առանց կառավարության կսկսի դա անել»,- Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի՝ գյուղատնտեսության ոլորտի մասին հարցին պատասխանելիս հակընդդեմ հարցադրում արեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ, կառավարությունը, միևնույն է, աշխատելու է վարկերի տոկոսադրույքների նվացեցման և վարկային սուբսիդիաների տրամադրման ուղղությամբ։ Նա այսօրվա իր ելույթի ընթացքում արդեն որերորդ անգամ կրկնեց՝ պետք է մտածողությունը փոխել։
«Թվում է, թե ի՞նչ է պետք անել ոչխարաբույծին օգնելու համար։ Թվում է, թե պետք է գնալ, ոչխարաբույծին ասել՝ արի մենք քեզ օգնենք քո՝ ոչխար պահելու գործում։ Բայց ես կարծում եմ, որ իրական տնտեսական կառույց ստեղծելու համար մենք պետք է ոչխարի մսի արտահանման լուրջ մեխանիզմներ ունենանք, էնպես անենք, որ ոչխարի մսի արտահանման ծավալներն աճեն», – ասաց Փաշինյանը։
Դրա արդյունքում, ըստ Փաշինյանի, արտահանողը կգնա, գյուղացուն գուցե կանխավճար կտա, ու գյուղացու համար այդ գործը կլինի շահավետ, ինչը պետության համար նույնպես շահավետ կլինի։
Չնայած այս ուղղությամբ աշխատանքին՝ Փաշինյանն ասաց, որ նաև 10 միլիարդ դրամ է տրամադրվելու գյուղատնտեսական միկրոբիզնեսի զարգացմանն ու գյուղացիական աղքատության հաղթահարմանը։
16:09 18.07.2025
Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահինՀուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...
15:57 18.07.2025
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...
15:51 18.07.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինԵրեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...