19:23 30.11.2018
Երեկ երեկոյան Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող Էդիշա գյուղի մոտ, առնվազն երկու իրանցի հատել է միջպետական սահմանն ու անցել Ադրբեջան։ Այս մասին իմանալուց երկու ժամ հետո ադրբեջանցի սահմանապահները կարողացել են հայտնաբերել սահմանախախտներին, բայց վերջինները չեն հանձնվել։ Զինված լինելով ինքնաձիգներով ու նույնիսկ գիշերային տեսանելիության սարքով՝ նրանք կրակել են սահմանապահների ուղղությամբ։ Ադրբեջանցիներն իրենց հերթին մտել են […]
19:00 30.11.2018
Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]
16:27 30.11.2018
«Երևի իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ պադավատները կորցրին, գիտեն Հայաստանն էլ են կորցրել»,- Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հանդիմանելով ընդդիմախոսներին։ ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանին հիշատակելով՝ նա ասաց, թե այդ մարդիկ անընդհատ խոսում են անվտանգության ու Արցախի մասին, ասում են՝ «վա՜յ, Արցախը կորցրի՜նք»։ […]
22:13 29.11.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև […]
15:09 29.11.2018
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում՝ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար, ռուս-իրականան միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռեզա Արդաքանիանը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերն արդեն ստորագրված են, անհրաժեշտ է միայն գործադիր կանոնադրություն: «Նախատեսում ենք այդ գործընթացն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ավարտին հասցնել»,- ասել է […]
11:14 29.11.2018
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ պատմական և մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջև վերջին շրջանում, ի թիվս […]
08:40 29.11.2018
Այսօր տեղի կունենա դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների […]
19:46 28.11.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]
17:28 28.11.2018
Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով քննարկումների 11-րդ փուլից առաջ այսօր մեկնարկել են երեք երկրների, ինչպես նաև Սիրիայի հարցով բանագնացի ու փորձագետների խորհրդակցությունները։ Լինելու են նաև երկկողմ քննարկումներ։ Նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկվելու են հումանիտար հարցեր՝ պատանդների ու գերեվարվածների ազատում, զոհվածների մարմինների փոխանակում և անհայտ կորածների որոնումներ։ Այս թեմաներով քննարկումներին մասնակցում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
20:30 27.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երևանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը՝ մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ […]
15:10 27.11.2018
Քենիայի «Մասայի Մարա» ազգային արգելոցում 31-ամյա հնդիկ զբոսաշրջիկը ֆիքսել է այն պահը, երբ մայր ընձուղտը փորձում է փրկել իր 1 օրական ձագին առյուծի ճիրաններից: Ցավոք, գիշատիչը կարողացել է հոշոտել 1 տարեկան փոքրիկ ընձուղտին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Հեռվից մենք նկատեցինք մայր ընձուղտին, իսկ երբ ավելի մոտեցանք, տեսանք, որ գիշատիչը փորձում էր հարձակվել ընձուղտի […]
12:27 27.11.2018
Կիրակի իրանա-իրաքյան սահմանային գոտու արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 780-ի: Ավելի քան 6 հազար ընտանիք անօթևան է մնացել: Իրանական Tansim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժից առավել տուժել են Սարպոլ-է Զահաբի և Քասրե Շիրինին բնակավայրերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Իսկ իրաքյան […]
12:53 26.11.2018
Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հրթիռներ են արձակել Իգդիրում գտնվող թուրքական զորամասերից մեկի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել է զորամասի մեկ զինծառայող, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Քրդական խմբավորման անդամներին հայտնաբերելու համար թուրքական զինուժը գործողություն է սկսել Իրանի հետ սահմանի մերձակայքում։ Այս սահմանի երկու կողմում էլ գործում են քրդական անջատողական խմբեր։ Դրանք զինված […]
08:31 26.11.2018
Երեկ երեկոյան իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։ Ամենից շատ տուժել է Իրանի Կերմանշահ նահանգը, որտեղ բնակիչները զգացել են 20 հետցնցում։ Հաղորդվում է Իրաքյան Քրդստանի տարածքում 1 զոհի և 43 վիրավորի մասին։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի […]
22:30 25.11.2018
Իրանի արևմտյան Կերմանշահ նահանգում երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իրանա-իրաքյան սահմանին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 46 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է իրանական […]
14:29 25.11.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: Միավորվելու կոչով Ռոհանին հանդես է եկել իսլամական միավորման հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: «Մենք երկու ընտրություն ունենք: Կա՛մ կարմիր գորգ փռել հանցագործների առջև, կա՛մ վճռական հակահարված տալ անարդարությանը»,- իր […]
17:12 24.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի` Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո` նոյեմբերի 15-ին և 16-ին, Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առևտրականներ ու գործարարներ, նաև երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ ստացան: Դրան անդրադարձել էր նաև BBC-ն: Լրատվամիջոցների տվյալներով` իրանցի առևտրականներին ու գործարարներին երեք […]
16:12 24.11.2018
Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ: 8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք […]
11:27 23.11.2018
Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին. «Ուժի […]
07:46 23.11.2018
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը բացառել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իրանը մտադիր չէ վերանայել միջուկային զենքի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես ԱՄՆ-ն է պահանջում»,- նշել է Զարիֆը Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ամուր կկանգնի ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ […]
00:23 23.11.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իտալացի իր գործընկեր Էնցո Մաովերո Միլանեզիի հետ քննարկել է միջուկային գործարքին վերաբերող հարցեր ու ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հնարավոր ճանապարհները: «Նախարարները քննարկել են համատեղ գործողությունների ծրագիրն ու ԱՄՆ-ից միակողմանի որոշմամբ գործարքից դուրս գալուց հետո դրա (միջուկային գործարքի-խմբ.) պահպանմանն ուղղված ԵՄ ծրագրերի շրջանակը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Իրանի ԱԳՆ […]
17:32 22.11.2018
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որով ահազանգում է, որ ծնունդով Իրանից ՀՀ քաղաքացիների համար նոր բարդություններ են առաջ եկել: «ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են […]
14:07 22.11.2018
Երևանի կենդանաբանական այգի են հրավիրվել միջազգային որակավորում ունեցող մի խումբ կենդանաբույժներ Մեծ Բրիտանիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նրանք ժամանել են 2017 -2018թթ. փրկված գորշ արջերի ատամների բուժման նպատակով, քանի որ փրկարար գործողության ընթացքում հաշվառվել են ատամների հետ կապված խնդիրներ ունեցող մի քանի արջեր: Հետազոտվել է «Շանթ» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ պահված մոտ 11 տարեկան էգ […]
07:33 22.11.2018
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը տնօրինում է հրթիռներ, որոնք կարող են խոցել Աֆղանստանում, ԱՄԷ-ում, Կատարում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև Պարսից ծովում գտնվող ամերիկյան ավիակիրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գեներալը նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունն աճում է, և Իրանի բանակը կկիրառի զենքը, […]
17:10 21.11.2018
Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի և իրանցի բեռնատարների միջև հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Aravot.am-ը: Հայաստանցի վարորդներից մի քանիսը լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ ծավալով: Վարորդները նաև […]
15:36 21.11.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե Իրանի հետ Հայաստանի էներգետիկ ծրագրերը արդյո՞ք որևէ խնդրի հետ չեն առնչվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դարձյալ պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ նկատմամբ. «Մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ և իրենց հանգամանալից ներկայացրել, որ և՛ […]
18:59 20.11.2018
Իրանի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Հայաստանը շարունակելու է փորձել ավելի բարձր ու փոխշահավետ մակարդակի հասցնել այդ հարաբերությունները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքերով՝ ինչպես մեզ մոտ, այդպես և շատ եվրոպական երկրներում մասնավոր ձեռնարկությունների առաջ ընտրություն է դրվում՝ կա՛մ աշխատել ամերիկյանների հետ ու հրաժարվել իրանականներից, կա՛մ հրաժարվել ամերիկյան ընկերությունների հետ […]
20:59 18.11.2018
Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
13:24 17.11.2018
Նոյեմբերի 16-ին, ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: Քննությունը շարունակվում է, […]
19:02 16.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]