22:13 29.11.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ հայկական կողմն իր գլխավորությամբ ջանք չի խնայելու ԻԻՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու գործում:
Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադին շնորհակալություն է հայտնել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գիգորյանին ջերմ ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում Ալի Ֆարհադին ներկայացրել է իրենց կազմակաերպության գործառույթները և հայտնել ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր:
Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և իր հանձնարարությամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող գլխավոր վարչության մեկ աշխատակից ամենօրյա կտրվածքով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը փոխանցում է յուրաքանչյուր գործի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը:
Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են նաև քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու հարցը:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...