14:07 22.11.2018
Երևանի կենդանաբանական այգի են հրավիրվել միջազգային որակավորում ունեցող մի խումբ կենդանաբույժներ Մեծ Բրիտանիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Նրանք ժամանել են 2017 -2018թթ. փրկված գորշ արջերի ատամների բուժման նպատակով, քանի որ փրկարար գործողության ընթացքում հաշվառվել են ատամների հետ կապված խնդիրներ ունեցող մի քանի արջեր:
Հետազոտվել է «Շանթ» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ պահված մոտ 11 տարեկան էգ արջը՝ փրկված անցած տարվա դեկտեմբերին:
Իսկ նոյեմբերի 21-ին անհրաժեշտ ատամնաբուժական օգնություն է ստացել այգու բորենիներից մեկը:
Մասնագետների թվում են Գերհարդ Փաթերը (կենդանիների ատամնաբույժ, All Animal Dental centre, Մեծ Բրիտանիա), Փոլ Քասերը (կենդանաբույժ-վիրաբույժ, Grange Dental Surgery, Մեծ Բրիտանիա), Թոմ Ուիլյամսը (կենդանիների ատամնաբույժ, Chartervets, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Իման Մեմարիանը (գլխավոր կենդանաբույժ, Թեհրանի կենդանաբանական այգի):
Արտասահմանցի մասնագետներն օրական իրականացնում են 2-3 արջի ատամների զննում և բուժում, ինչպես նաև աջակցում են Կենդանաբանական այգում պահվող խոշոր կաթնասունների կլինիկական հետազոտմանը, ապահովում են անհրաժեշտ խորհրդատվություն և իրականացնում փորձի փոխանակում:
Այցը կազմակերպվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Կենդանիների միջազգային փրկարար ծառայության (International Animal Rescue) համագործակցության շրջանակներում:
Թեհրանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը՝ Իման Մեմարիանը, հետազոտել է արջերից մեկի ատամները:
«Կարող եք տեսնել՝ ատամը կոտրված է, դրանից արյուն է գալիս, դա ամենացավոտ բանն է կենդանու համար: Բացի դրանից, արջի մոտ առկա է բորբոքային գործընթաց, որը պետք է վերացնել»,- ասել է կենդանաբանը:
19:50 02.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
19:44 02.05.2025
Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի ենԿլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...