19:09 24.04.2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի առիթով Իրանի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև:
17:16 24.04.2018
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ծագումով թուրք պատգամավորների շրջանում դժգոհություն է առաջացրել երկրի փոխանախագահ Ալի Յունուսիի այն հայտարարությունը, թե «ազերիները թուրքերեն խոսող պարսիկներ են»։
13:11 19.04.2018
5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Բուշիր նահանգում, հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
19:40 18.04.2018
Հսկայական փոշու ամպը ծածկել է Իրանի Յազդ քաղաքը, հաղորդում է TSN- ը: Քամու արագությունը հասնում է ավելի քան 100կմ/ժ-ի:
21:11 16.04.2018
27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը կխաղա Դենի Բոյլի նոր երաժշտական կոմեդիայում, հաղորդում է The Telegraph- ը:
14:27 14.04.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ:
14:00 12.04.2018
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանված պատժամիջոցները Իրանում:
10:07 12.04.2018
Սիրիայում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումը դրական չի ընկալվում այդ թվում և Ռուսաստանի էլիտայում։ Սիրիական ճակատում Իրանի ռազմաքաղաքական ներկայությունն այնքանով է նպատակահարմար ռուսական կողմին, որքանով դա չի խախտում ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։
17:35 09.04.2018
Թուրքիան փախստականների ճամբար կկառուցի Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է gazeteduvar.com.tr-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ճամբարը նախատեսված կլինի 146.000 փախստականների համար, նրանցից 50.000-ը աֆղանցիներ են, որոնք պարբերաբար Թուրքիայի կամ Եվրոպայի տարածք ներթափանցելու փորձեր են կատարում։
12:01 07.04.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը նշել է, որ ԻԻՀ-ի հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ լավ են ընթանում:
18:24 05.04.2018
Պավել Դուրովի ստեղծած Telegram հաղորդակցության պլատֆորմը գնալով մեծ ընդգրկում է ստանում, սակայն այդ հաջողությունները դուր չեն գալիս, մասնավորապես, Իրանի կառավարությանը: Բանն այն է, որ Իրանում լայն տարածում ունեցող հաղորդակցության այս հավելվածը նաև շատ լավ հարթակ է բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
10:58 31.03.2018
Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը հրապարակում է արել՝ նշելով.
09:23 31.03.2018
Անդրադառնալով իրանական էլեկտրացանցը Ադրբեջանին, հետո նաև Ռուսաստանին կապելու նախագծին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը երեկ հայտարարել է. «Այս ցանցի միացմամբ Թեհրանը կկարողանա միանալ նաև Եվրոպայի էլեկտրացանցին»:
12:15 30.03.2018
News am-ը հայտնում, է որ Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյուղի հարակից այգիներում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Լրատվամիջոցի հետ զրույցում Արգինայի բնակիչ Էդվարդ Ստեփանյանը պատմել է, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները: «Մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ եկավ, էդ ընթացքում, կամ մինչեւ էդ հակակարկտակայաններից ոչ մի հատ չկրակեցին: Ծառերից […]
09:37 29.03.2018
Մարտի 28-ին Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իրանի նախագահ Հասան Ռոհանին ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթուղու խնդրին՝ նշելով, որ դա տարածաշրջանային խոշորագույն նախագիծն է:
09:24 29.03.2018
Մարտի 28-ին Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկոյան ադրբեջանցի իր գործընկերոջ հետ ստորագրել է համագործակցության 8 փաստաթղթեր, որից հետո երկու նախագահները մամուլի ասուլիս են տվել: Հասան Ռոհանին շեշտել է, որ ինքը Ադրբեջան է գնացել հատկապես Նովրուզի տոնի առիթով ադրբեջանցի շողովրդին շնորհավորելու համար. «Նովրուզն Իրանի ու Ադրբեջանի և տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև մշակութային լավագույն կապերից է համարվում»:
18:24 24.03.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մոստաֆաևն այսօր այցելել է Աստարա-Աստարա երկաթգծի կառուցման վայրը: Նախարարը ծանոթացել է միջազգային ռեսլային ճանապարհի կառուցման տեխնիկական մանրամասնություններին:
16:34 24.03.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ընդգրկել Իրանի 9 քաղաքացու և 1 իրավաբանական անձի:
18:53 23.03.2018
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի բաժինը այսօր Երևանում գտնվող Կապույտ մզկիթում կազմակերպել էր իրանցի լուսանկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցել են 3 լուսանկարիչներ և ներկայացրել են 36 աշխատանքներ: Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարը իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսով ցանկացել են հայերի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի իրանական մշակույթը: «Ինչպես գիտեք՝ մշակույթը ամենահեշտ և ամենալավ […]
20:26 21.03.2018
Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկաներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:
20:17 21.03.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ թե՛ Թուրքմենստանի, թե՛ Իրանի հետ այսօր հայկական կողմը քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները:
14:21 21.03.2018
Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացրած օրերի քանակին, ապա այն հիմնականում 5 օր է կազմում: