12:39 09.05.2018
Խորհրդարանականները երկրի կառավարությանը կոչ են արել համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին:
09:12 09.05.2018
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ վերակագնում է Իրանի հանդեպ մինչև 2015թ. գործող տնտեսական պատժամիջոցները:
14:52 08.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի էջում գրել է, որ մտադիր չէ սպասել մինչև մայիսի 12-ը, և այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) կհայտարարի, թե ինչ որոշում է կայացրել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերաբերյալ:
09:56 08.05.2018
Եվրամիությունն անում է հնարավորը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու համար: Այս մասին Բեռլինում հայտարարել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
14:14 07.05.2018
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի հետ 2015թ. կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա:
08:59 07.05.2018
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ քննարկումների արդյունքում ԱՄՆ նախագահը մայիսի 12-ին պետք է որոշում կայացնի՝ արդյոք Վաշինգտոնը կշարունակի մնալ համաձայնագրում թե ոչ:
10:09 05.05.2018
Մայիսի 3-ին Երևանի միջազգային ցուցահանդեսների վայրում բացված իրանական արտադրանքների մասնավոր ցուցահանդեսի ընթացքում կայացել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը:
17:40 04.05.2018
Նշվում է, որ իսրայելցիներն այդ արխիվը ցամաքային ճանապարհով անցկացրել էին՝ շրջանցելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության հսկողությունը։ Իսկ այնտեղից այդ փաստաթղթերը օդային ճանապարհով են տեղափոխվել Իսրայել։
14:23 02.05.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 1-ի ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել իրանական միջուկային ծրագրի գաղտնի փաստաթղթերը:
08:55 01.05.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին հաջողվել է գտնել այն փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Իրանը խաբել է ամբողջ աշխարհին միջուկային ծրագրի հարցում: Նեթանյահուն նշել է, թե Իրանն ապատեղեկացրել է, թե իբր իր միջուկային ծրագիրը սառեցրել է: Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ Իսրայելի ձեռքում է հայտնվել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող արխիվը, որը պահվել է Թեհրանում: Իսրայելական հետախուզությունը 55 հզ էջ փաստաթուղթ է ստացել, ինչպես նաև 55 հզ ֆայլ և 183 սկավառակ:
Հիշեցնենք, որ 2015թ-ին Իրանը համաձայնել է սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ իր նկատմամբ պատժամիջոցների դադարեցման դիմաց:
18:49 30.04.2018
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ արգելվել էր կառավարական մարմիններին օգտվել Telegram-ից:
16:57 28.04.2018
Քննարկման թեման է եղել ապրիլի 7-ին Սիրիայում ենթադրաբար տեղի ունեցած քիմիական հարձակումը:
13:36 27.04.2018
Այսօր՝ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որին ներկա էին ավագանու 45 անդամներ՝ ապահովելով քվորում:
11:39 27.04.2018
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էին ոչ քաղաքական հարցեր, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ստանալով ելույթի իրավունք, շարունակում էր խոսել միայն քաղաքական թեմաներով՝ մյուսներին մեղադրելով անտարբերության մեջ:
12:18 25.04.2018
Բրյուսելում Սիրիայի հարցով ԵՄ-ՄԱԿ համաժողովի 2-րդ օրվա լսումների մեկնարկից առաջ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
20:25 24.04.2018
Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: