19:59 23.05.2018
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված խնդիրներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կինոփառատոնն անպայման կայանալու է:
09:18 22.05.2018
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել: Նրա խոսքերով`ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:
15:39 21.05.2018
Իրանում սնկի զանգվածային թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 800 մարդ է տուժել:
16:33 17.05.2018
Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:
15:14 17.05.2018
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք տարիներ շարունակ հայտարարում էինք, որ լինելով դրացի երկիր՝ Իրանը պետք է որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկեր դնի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԻԻՀ շուկա: Սակայն մինչ այժմ դա անարդյունավետ էր: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ ինտեգրված լինելով ԵԱՏՄ-ի մեջ, Իրանը ևս ինտեգրված լինելով մենք կարող ենք շատ լավ առևտրաշրջանառություն իրականացնել: Իրանի և Հայաստանի սահմանին արդեն գոյություն ունի ազատ առևտրի շուկան, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում կարողանանք լավագույնս համագործակցել: Ինչ վերաբերում է Հայաստան- Իրան համագործակցությանը, ապա անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 260 մլն, և հիմա տնտեսագետները փաստում են, որ 3 անգամ կբազմապատկվի սա: Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանի համար, այն առումով, որ իրանական շուկան կբացվի, և մենք կարող ենք մտնել իրանական շուկա»,-ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
10:34 17.05.2018
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:
17:05 16.05.2018
Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
14:30 15.05.2018
Այսօր նախատեսված է գործարքին մասնակից եվրոպական պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը միմյանց հետ, ապա նաև նրանց հանդիպումը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ։
16:41 14.05.2018
ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից՝ այդ երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք կապ ենք պահպանում նաև մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասսել է ԵՄ ներկայացուցիչը՝ ի պատասխան լրագրողների համապատասխան հարցին:
14:07 14.05.2018
Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում Է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:
09:51 12.05.2018
Չնայած Վաշինգտոնը գործարքից դուրս է եկել, համաձայնագրի մյուս կողմերը պնդում են, որ դա լավագույն միջոցն է՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա:
14:56 11.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:
13:15 11.05.2018
Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:
20:06 10.05.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության կայքը :
13:47 10.05.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոսել է նախորդ գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների դեպքի մասին։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ իսրայելցի նախարարը հույս է հայտնել, որ միջադեպի կրկնություն չի լինի.
10:49 10.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռները ընկել են Սիրիայի տարածքում։
09:17 10.05.2018
Ըստ իսրայելական կողմի Ղոլանի ուղղությամբ Իրանը արձակել էր մոտ 20 հրթիռ: Դրանց մի մասը խոցվել է: Զոհեր չկան: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում և մարտական պատրաստության էր բերել Ղոլանի բարձունքում գտնվող զինուժը, իսկ քաղաքացիական բնակչության համար բացել էր ապաստարանները: Իսրայելի բանակը իր հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
20:26 09.05.2018
Իրանը գործողությունների ծրագիր է մշակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրից դուրս գալու, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:
17:42 09.05.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է ТАСС-ը:
17:14 09.05.2018
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսական, իրանական, հյուսիսկորեական և չինական կառույցների, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի որոշ կազմակերպությունների նկատմամբ: