13:04 16.07.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կարող է մի քանի ժամվա ընթացքում վերանայել ուրանի հարստացման վերաբերյալ իր որոշումը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը «խաղում է կրակի հետ» Զարիֆը պատասխանել է. «Ո´չ, Միացյալ Նահանգներն է խաղում կրակի հետ՝ դուրս գալով միջուկային համաձայնագրից»: Զարիֆը նաև հայտարարել […]
11:46 15.07.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Ռոհանիի առաջարկը: The Washington Post-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է, որ սա այն նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին և Միացյալ Նահանգների նախկին […]
16:08 11.07.2019
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է ավելի վաղ Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավը կանգնեցնելու մասին մեղադրանքներին: Արտգործնախարարը հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները և նշել, որ այդ քայլերն արվում են հարաբերությունների լարման համար: «Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել […]
12:07 09.07.2019
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը RIA Novosti-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի առևտրային կապերն Իրանի հետ՝ անկախ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների: Իր խոսքում Չիժովն ասել է. «Մեր կոլեգաները հաճախ մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում իրենց INSTEX-ը: Այս հարցին մեք պատասխանում ենք հարցով՝ ինչու՞ է դա մեզ […]
14:08 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]
19:07 24.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]
14:50 24.06.2019
Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր Twitter-ում արված գրառմամբ հաստատել է, որ անցած շաբաթվա վերջին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մի շարք թիրախներ ենթարկվել են կիբերհարձակման: Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը: Իրանցի նախարարը նաև նշել է, որ այդ հարձակումը չի հասել իր նպատակին: Նրա պնդմամբ` իրանական թիրախների դեմ իրականացվող այս գործողությունները «կիբերահաբեկչության վառ դրսևորում […]
10:51 24.06.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Պոմպեոն նշել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլև եվրոպական ու ասիական պետություններից: Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության […]
19:38 23.06.2019
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած կոնֆլիկտ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև հարվածի տակ կդնի ամերիկյան զորքերը, հայտնում է Reuters-ը: Ռաշիդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է շատ պատասխանատու գործի, որպեսզի կարողանա պաշտպանել ամերիկացի զինվորների կյանքը ու խուսափել տարածաշրջանում […]
18:30 23.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականները համոզել են նրան անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցածից հետո կետային հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը: Նշվում է, որ Իրանին ագրեսիվ պատասխան տալու կողմնակիցները շատ են եղել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իսկ միացյալ […]
21:14 22.06.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է քարտեզ, որտեղ պատկերված է խոցված ամերիկյան անօդաչու թռչող սարքի երթուղին: Քարտեզում նաև նշված են անօդաչու սարքի գտնվելու կոորդինատները կոնկրետ պահի, սարքի կոորդինատները Իրանի կողմից նախազգուշական ազդանշան տալու ժամանակ, ինչպես նաև այն տեղը, որտեղ խոցվել է ամերիկյան անօդաչու սարքը: «Այլևս կասկածներ չեն լինի, թե […]
13:50 22.06.2019
Ամերիկյան մամուլն այսօր տեղեկություններ է տարածել, որ Իրանի վրա հարձակումից Դոնալդ Թրամփին հետ է պահել նրա կողմից հարգված հաղորդավարներից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից հետո ԱՄՆ նախագահը որոշել էր հարձակում սկսել Իրանի դեմ, բայց փոշմանել է հաղորդավարի խորհուրդները լսելուց հետո։ Ամերիկացի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնը, ըստ այդ տեղեկությունների, Թրամփին բացատրել է, որ նրա շրջապատում […]
13:07 22.06.2019
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Փաստաբանների պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, […]
10:47 22.06.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]
23:49 21.06.2019
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Երբեմն ավելի լավ է չմիջամտել»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի պատմության ընթացքում խնդիրները ծագել են հենց «ակտիվ քաղաքականության» հետևանքով: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Պարսկական ծոցում […]
20:22 21.06.2019
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանը ավելի լավ ներկայացված կլինի Իրանի տեղեկատվական դաշտում. «Վերջին օրերին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցանք Իրանում ՝ պետական հեռուստառադիոընկերության, պետական լրատվական գործակալության և մի շարք առաջատար մեդիա հոլդինգների ղեկավարությունների հետ: Հանդիպեցինք նաև դիվանագետների և think tank-երի ղեկավարների: Առաջիկայում […]
23:48 20.06.2019
Այս պահին մի խումբ ցուցարարներ հավաքված են Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո: Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած […]
23:30 20.06.2019
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան: Վրաստանի խորհրդարանի […]
23:25 20.06.2019
ՌԴ Նորիլսկ քաղաքում կենդանաբանները բռնել են փողոցում քայլող սպիտակ արջին, գրում է Ria Novosti-ին: Դրանից առաջ քաղաքի բնակիչները սոցցանցերում տեղադրում էին փողոցում շրջող արջի լուսանկարները: Նշվում է, որ կենդանին ագրեսիվ չէ և գտնվում է մշտադիտարկման տակ: Այս պահին արջին հնարավոր չէ մոտենալ, ոչ ավելին քան 30 մետր հեռավորությամբ, իսկ նրա բոլոր տեղաշարժերը վերահսկվում են: Այժմ […]
23:12 20.06.2019
Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված թույլատրելի անցումներ չկան, իսկ գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի: Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա: Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ […]
22:17 20.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]
21:12 20.06.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ […]
20:58 20.06.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]
20:25 20.06.2019
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
19:25 20.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին սպանելու համար: «Մուրսին մահացել է ոչ իր բնական մահով, նրան սպանել են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև ընդգծել է, թե ամեն ինչ կանի, որպեսզի Մուրսիի սպանության համար Եգիպտոսի իշխանությունները պատասխանատվություն կրեն միջազգային դատական ատյաններում: Նաև Էրդողանը կոչ է արել «Իսլամական […]
19:22 20.06.2019
Ինչպես հայտնի է, դերասանուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո թողել է իր դերասանական կարիերան և ստացել Սասեքսի դքսուհու կոչումը: Չնայած այդ հանգամանքին, Suits սերիալի ստեղծողները, որում Ռեյչել Զեյնին էր մարմնավորում Մեգանը, հրապարակել է վերջին եթերաշրջանի թրեյլերը, որտեղ կան նաև Մեգանի մասնակցությամբ կադրեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնի […]
19:11 20.06.2019
«Դե, եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, ապա դրան էլ կհասնեն»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ լինելու մասին հայտարարության վերաբերյալ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ հիմա ստացվում է` Սահմանադրական դատարանը, կարծես, երկու նախագահ ունի: «Բա եթե երկու դատավորից է բաղկացած, ինքը ո՞նց կարա երկու դատավորով ընտրվի նախագահ, այսինքն` երկուսը քվեարկեն իր օգտի՞ն»,- հավելեց […]
18:55 20.06.2019
Քիչ առաջ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը հայտարարել է, որ Ուղղափառ միջազգային ֆորումը Թբիլիսիում չի շարունակի իր աշխատանքը: Պատվիրակությունների անդամները կհեռանան Վրաստանից: ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելուց և ռուսերենով ելույթ ունենալուց հետո բորբոքված կրքերն ու սուր հայտարարությունները շարունակվում են: Պաշտոնական այցով […]
18:33 20.06.2019
«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե […]