08:20 20.06.2019
Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում […]
23:59 19.06.2019
Իտալիայի Բոլոնիա քաղաքում հունիսի 22-30-ը կայանալիք «Il Cinema Ritrovato» կինոփառատոնում կցուցադրվեն վրացական կինոյի վարպետների` Օթար Իոսիելյանիի, Գոդերձի Չոխելիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերը վերականգնվել և թվայնացվել են 2018-2019 թթ.: Բոլոնիայի փառատոնում վրացական կինոֆիլմերը կցուցադրվեն հունիսի 27-ին: Նույն հատվածում ցուցադրության համար ընդգրկված են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ՝ Ժան Ռենուարի «Թոնի», Լուիս Բունյուելի «Ոսկե դար», Ֆեդերիկո […]
23:47 19.06.2019
Նորիլսկի արվարձաններում սպիտակ արջ է շրջում, տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ վերահսկում են, ու արջը ագրեսիվ չէ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նորիլսկի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրել են արջի զբոսանքից տեսանյութեր և նկարներ: «Երբ ահազանգ ստացանք, մեր աշխատակիցները միանգամից գնացին դեպքի վայր: Տեղում պարզեցին, որ սպիտակ արջ է: Կենդանին Կարմիր գրքում գրանցված տեսակներից է: […]
23:35 19.06.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու […]
23:23 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին գողացել են։ Այս մասին Վիկտոր Ենգիբարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդչափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների […]
22:55 19.06.2019
«Անպայման ուզում էի մասնակից լինել մեր պետականության ամրապնդմանն ու կայացմանը: Կարծում էի որ այս պաշտոնը, այս աշխատանքը կարող եմ լավ անել, հետևաբար, որոշեցի համաձայնվել և ընդունվել աշխատանքի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի ընդունման մասին ասել է Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ ընտանիքը նույնպես ապրելու է Հայաստանում: Սինանյանը նշեց, […]
22:40 19.06.2019
ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Տաթևիկ Բարսեղյանի հետ։ Շնորհավորանքներից կարելի է ենթադրել, որ նա նշանադրվել է:
21:47 19.06.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում: Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի […]
14:25 19.06.2019
Բացահայտվել է հերթական դեպքը, երբ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները Իրանից իրենց ապրանքը Եվրոպա տեղափոխելիս որպես տրանզիտային պետություն ընտրել են Ադրբեջանը։ Այնտեղ այսօր առգրավվել է 129 կիլոգրամ հերոին։ Թմրանյութերը Ադրբեջանի տարածքով փորձել են անցկացնել բեռնատարի ոչ թե բեռնախցիկում, այլ վարորդի նստատեղի տակ հարմարեցված թաքստոցում։ Ադրբեջանական կողմում, սակայն, բեռնատարի դատարկ լինելը կասկածի տեղիք է տվել, ու ստուգումների […]
20:45 18.06.2019
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայ-Իրանական հարաբերությունները […]
18:56 18.06.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը ընդգծել է, որ Իրանի հակառակորդը ոչ թե ազգ է, այլ «մի խումբ անփորձ քաղաքական գործիչներ»: Ռոհանին նաև նշել է, որ նրանք, ովքեր դուրս են եկել Իրանի դեմ, չեն հասնի հաջողության, շեշտելով՝ կոնֆլիկտի վերջում Իրանի […]
16:04 17.06.2019
Aravot.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով: «Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,- Aravot.am-ի զանգին այսպես է արձագանքել Նազիկ Ամիրյանը` մինչև […]
12:39 17.06.2019
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է օրեր առաջ Օմանի ծոցում 2 նավթակիր տանկերի վրա հարձակում իրականացնելու մեջ:
21:54 15.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]
15:17 15.06.2019
Օմանի նեղուցում նավթակիր տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական ռազմական ուժերը «ցամաք-օդ» հրթիռ են բաց թողել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հայտնել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա՝ իրանցիները նկատել են՝ ինչպես է թռչում ամերիկյան անօդաչու ինքնաթիռը և դրա ուղղությամբ հրթիռ են նետել: […]
14:30 14.06.2019
Պարսից ծոցը հակամարտությունների օջախ Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում: Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի […]
14:29 12.06.2019
Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրան է մեկնում: Բարձր մակարդակի այսպիսի այց չէր եղել 1978-ից ի վեր: Իրանում Սինձո Աբեն հանդիպումներ կունենա Իրանի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ թռիչքը նա հայտնել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքում առկա լարվածությամբ: «Իմ ուժերի ներածին չափ ես կցանկանայի խաղաղության ու կայունության դեր խաղալ այս […]
21:49 11.06.2019
ԱՄՆ-Չինաստան լարվածության ու դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում պատմել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «Եթե մենք ուշադիր հետևենք Թրամփի բանակցային տակտիկային, ապա կտեսնենք, որ Թրամփի քայլերի հերթականությունը հետևյալն է՝ սկզբում կոշտ հայտարարություններ, հետո ավելի կոշտ թվիթեր, դրանից հետո արդեն սպառնալիքներ, հետո ռազմական ուժ գործադրելու սպառնալիք, հետո արդեն կոնկրետ գործողություններ: Այսքանից հետո, մեծ հաշվով, ստիպում են դիմացինին […]
20:49 11.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրու ամենահին ու կոլորիտային վարսավիրանոցը: Արմեն Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում: «Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում»,- լուսանկարին կից գրել է նախագահը: View this post on Instagram Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Gyumri A post shared […]
19:33 10.06.2019
Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից:
17:30 10.06.2019
Ռուսաստանն Իրանից չի ստացել С-400 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարման հայտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ այն պնդումները, թե Ռուսաստանը մերժել է Իրանին С-400-ների մատակարարման հարցում, «անհիմն են»: «С-400 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարման հայտ Ռուսաստանը չի ստացել»,- ասել է աղբյուրը:
11:57 10.06.2019
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]
19:02 09.06.2019
Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ամերիկյան պատժամիջոցներին: ֊ «Հակառակ դեպքում մենք կդադարեցնենք 2015֊ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- սպառնացել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Միացյալ Նահանգները անցած տարի միակողմանիորեն դուրս եկավ նախագահ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերերությունների միջև ստորագրված պայմանագրից, որով Իրանը խոստանում էր […]
14:40 09.06.2019
Իրանի շուրջ ընթացող զարգացումները, հատկապես այնտեղ տիրող տնտեսական ճգնաժամը, շարունակում է քննարկման թեմա մնալ: Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր տիրող տնտեսական ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի, և Իրանն էլ անմասն չէ: Ըստ նրա` չափազանցված են այն խոսակցությունները, թե իրանահայությունն այդ ճգնաժամի արդյունքում հայտնվել […]
17:44 08.06.2019
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]
15:45 08.06.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]
10:27 08.06.2019
Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]