13:59 02.04.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհից 1 շաբաթ առաջ խափանումների պատճառով կենտրոնի ազդանշանային համակարգի ինքնաշխատ ռեժիմը փոխարինվել է ձեռքի ռեժիմով:
19:49 31.03.2018
Տեսանյութը հրապարակել է Կեմերովո քաղաքի բնակիչ Իգոր Վոստրիկովն, ում կինն ու երեխաները զոհվել են հրդեհի ժամանակ:
15:05 31.03.2018
Այսօր՝ ժամը 15.15-ին, «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից SOS հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
10:43 31.03.2018
Երեկ՝ մարտի 30-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանում: ԱԻՆ-ից հայտնում են, որ երեկոյան ժամը 10-ն անց 40-ի սահամններում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 77 տանը գազ է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
15:25 30.03.2018
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» համալիրի տարածքում հրդեհի արագ տարածումը պայմանավորված է եղել նաեւ օդափոխության հին համակարգի ոչ նորմալ աշխատաքով: Այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Մինչ հրշեջների տեղ հասնելը, տարածքում հրդեհը շատ արագ տարածվել է: Կարծում եմ, դրա պատճառներից մեկը օդափոխության հին համակարգն է»,- հայտարարել է տարածաշրջանի դաշնային հրշեջ ծառայության 1-ին ջոկատի հրդեհաշիջման ծառայության […]
08:46 30.03.2018
Ձերբակալվել է այն ընկերության տնօրենը, որին պատկանում էր նաև «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը:
16:00 29.03.2018
Օրերս Կեմերովոյի Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով գրանցված 67 անհետ կորած մարդկանցից 3-ը ողջ է:
13:09 29.03.2018
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում «Լենինգրադյան առևտրի տան» շենքում հրդեհ է տեղի ունեցել: Որպես հրդեհի հավանական պատճառ, ականատեսները նշում են խանութներից մեկի՝ Dolce & Gabbana-ի տեխնիկական սենյակում մալուխի բռնկումը:
13:00 29.03.2018
Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների, այդ թվում հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ:
12:44 29.03.2018
Վենեսուելայի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 68 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ, որոնց թիվը կարող է ավելանալ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով El Pais լրատվամիջոցին: Դեպքը գրանցվել է երկրի Կարաբաբո նահանգում գտնվող՝ կալանավորների ժամանակավոր կալանավայրում: Այստեղ հարազատների այցի ժամանակ բռնավորները ապստամբություն են սկսել, և հաստատության ներկայացուցիչների արձագանքի չարժանանալով՝ պատանդ են վերցրել կալանավորների հարազատներից մեկին ու հրդեհել ներքնակները: Դրանից հետո մասսայական հրդեհ է բռնկվել:
09:51 29.03.2018
Նրանք հինգն են, այդ թվում՝ առևտրի կենտրոնի կառավարիչը: Եթե մեղադրանքները ապացուցվեն, ապա կառավարիչին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:
20:10 28.03.2018
Գյումրի բժշկական կենտրոնում, որտեղ օրական միջինը 180-280 հիվանդ է բուժվում, բուժանձնակազմն էլ բաղկացած է 400 հոգուց, որոնք հերթափոխով են աշխատում, արտակարգ իրավիճակների դեպքում՝ մասնավորապես հրդեհի, վտանգ չի սպառնում։
15:59 28.03.2018
Հրդեհը բռնկվել է մանկական խաղասրահի չոր լողավազանում, որտեղ լցված են եղել ռետինե գնդակներ:
15:08 28.03.2018
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը անվտանգության նկատառումներով ստուգումներ է սկսել իրականացնել երկրի ամբողջ տարածքում գործող զվարճանքի և առևտրի կենտրոններում: Այս մասին հայտարարվել է կառույցի պաշտոնական կայքում, հայտնում է RT-ն:
19:42 27.03.2018
Ռուսական Системный интегратор ընկերության տնօրեն Իգոր Պոլոզինենկոն, որը զբաղվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ, հայտնել է, որ ազդանշանային համակարգն անջատվել է հրդեհից 15 րոպե առաջ:
17:31 27.03.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի բռնկված խոշոր հրդեհից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
12:43 27.03.2018
Կեմերովոյի մարզի Տրեշևսկի գյուղից 5-րդ դասարանի 8 երեխա նույնպես «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում է:
12:30 27.03.2018
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել են տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:
12:07 27.03.2018
Շտաբի անդամները ստուգել են Կեմերովոյի դիահերձարանները և հաստատել են հրդեհի հետևանքով 64 զոհի մասին պաշտոնական հաղորդագրությունը:
11:53 27.03.2018
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող աշխատանքային խորհրդակցություն: