13:59 02.04.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհից 1 շաբաթ առաջ խափանումների պատճառով կենտրոնի ազդանշանային համակարգի ինքնաշխատ ռեժիմը փոխարինվել է ձեռքի ռեժիմով: Այս մասին ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության վերահսկման և նախազգուշացման գործունեության դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ենիկևը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Պաշտոնյայի խոսքերով՝ անվտանգության աշխատողը, հրդեհի ազդանշանը ստանալով, պետք է սեղմեր ազդարարման կոճակն ու գործարկեր ազդանշանային համակարգը, սակայն դա չի արել:
Ենիկևը պարզաբանել է, որ բռնկումից հետո հրդեհի ազդանշանը կառավարման վահանակի միջոցով ստացել է անվտանգության աշխատակիցը:
«Եթե ազդանշանային համակարգը միացված լիներ ինքնաշխատ ռեժիմին, ապա ակնթարթորեն պետք է միանային ծխատար համակարգերը, վերելակները պետք է իջեցվեին առաջին հարկ, բոլոր շարժասանդուղքները պետք է անջատվեին, տարհանման դռները պետք է արգելաբացվեին: Սակայն ազդանշանային համակարգը գտնվել է ձեռքով կառավարման ռեժիմում, դրա համար էլ անվտանգության աշխատակիցը պետք է ինքը սեղմեր կառավարման վահանակն ազդարարման, վերելակների և շարժասանդուղքների անջատման համար: Սակայն նա դա չի արել և չի էլ տեղեկացրել հրդեհի մասին արտակարգ իրավիճակների նախարարությանը»,- ասել է նա:
Ենիկևն ասել է, որ հրշեջներին ահազանգել են հեռախոսով, այդ պատճառով էլ ժամանակի կորուստ է եղել: Նա ավելացրել է, որ ազդանշանային համակարգը ձեռքի ռեժիմիով փոխարինել են մարտի 19-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարական թույլտվության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Պարզվում է՝ ինքնակամ կառուցվող շենքի շինարարությունը չի կասեցրել Կեմերովոյի շրջանի պետական շինարարության վերահսկողական տեսչության պետը:
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...