11:53 27.03.2018
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող աշխատանքային խորհրդակցություն:
ԲՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը կարևորել է արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը: Նկատի ունենալով անցյալ տարվա հրդեհների բռնկման փորձը և հաշվի առնելով, որ առջևում հրդեհավտանգ ժամանակաշրջան է, անհրաժեշտ է սահմանել հրդեհաշիջման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը, կատարել իրավիճակի գնահատում, մշակել գործողությունների պլաններ:
Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորվել է նաև մարզպետարանների ներգրավվածությունը: Ըստ Միքայել Մանուկյանի՝ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հրդեհներից հետո պարզ է դարձել, որ հրդեհաշիջման ընթացքում իրականացվող աշխատանքների կոորդինացման անհրաժեշտություն կա։
Անտառտնտեսությունների տնօրենները մտահոգություն են հայտնել, որ հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ և այս պարագայում անհրաժեշտ է, որ ԱԻՆ-ի կողմից միջամտություն լինի: Անհրաժեշտ է համապատասխան տեխնիկայի կիրառում անտառային տարածքներ հրդեհի մուտքը կանխելու համար, քանի որ անտառտնտեսություններում եղած ռեսուրսները շատ հաճախ չեն բավարարում։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը «Հայանտառ»-ին է ներկայացրել որոշակի առաջարկներ, որոնք միտված են արդյունավետ փոխգործակցության իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում նաև անդրադարձ է եղել անտառային տարածքներում բջջային կապի բացակայությանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին և 21-ին հրդեհ էր բռնկվել «Գուգարք» անտառտնտեսությունում, իսկ՝ մարտի 23-ին և 24-ին՝ «Դիլիջան» ազգային պարկում:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...