14:07 05.12.2017
Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության Քարաձոր համայնքին հարակից անտառամասում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճեններում առկա են եղել ինքնությունը չպարզված անձի կողմից կրակի հետ անզգույշ վերաբերվելու արդյունքում «Սպիտակի անտառպետության» թիվ 6-րդ պահաբաժնի տարածքում անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները վնասելու վերաբերյալ տվյալներ: Միաժամանակ տեղեկացվել է, որ տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ տեսչական մարմնում նյութեր չեն նախապատրաստվել:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:
Ստացված փաստաթղթերը ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին, հանձնարարվել է հաշվառել դեպքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:
Նախապատրաստված նյութերով ձեռնարկված գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. սեպտեմբերի 20-ին Վանաձոր քաղաքի բնակիչը Լոռու մարզի Քարաձոր գյուղի իր հողամասը մաքրելու նպատակով լուցկու միջոցով հրկիզել է այնտեղ գտնվող չորացած բուսականությունը: Սակայն կրակի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում հրդեհը հողամասից տարածվել է դեպի հարակից՝ Սպիտակի անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածք, ինչի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել են անտառային ֆոնդի մեջ մտնող և արժեքավոր տեսակներ համարվող թվով 530 հատ «սոճենի» տեսակի արժեքավոր ծառեր և այլ տնկարկներ՝ առաջացնելով 15,9 մլն. ՀՀ դրամի վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...