Ընթրիքը փրկել է վրացի մոդելներին Բաթումիի հյուրանոցի հրդեհից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Ընթրիքը փրկել է վրացի մոդելներին Բաթումիի հյուրանոցի հրդեհից

16:46 25.11.2017

Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի ժամանակ «Միսս Վրաստան» մրցույթի 20 մասնակիցներն ընթրելիս են եղել հյուրանոցի ռեստորանում: Հրդեհի մասին ահազանգից անմիջապես հետո աղջիկներն, ինչպես նաև ռեստորանում ընթրող մոտ 70 մարդ փրկվել է շնորհիվ այն բանի, որ ռեստորանն ունեցել է բաց պատշգամբ /տերրասա/:

Վախեցած մոդելների հավաստմամբ, վայրկյանների ընթացքում խիտ, սև ծուխն այնքան արագ է տարածվել, որ դժվար էր որևէ բան տարբերակել: Նրանք վստահ են, որ դժվար թե փրկվեին, եթե լինեին հյուրանոցի այլ բաժանմունքում: Մոդելենրի պնդմամբ, հրշեջները իրենց առաջին օգնությունն առաջարկել են հրդեհի բռնկումից մոտ մեկ ու կես ժամ հետո:

Նշենք, որ Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցի չորրորդ հարկում հրդեհը բռնկվել էր երեկ ժամը 20-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, 21-ը վիրավորվոլ են: Նրանցից 8-ը շարունակում է մնալ հիվանդանոցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:18 05.05.2025

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

12:10 05.05.2025

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...

SHANTNEWS

12:00 05.05.2025

SHANTNEWS

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

11:15 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

BACK_TO_TOP