12:16 07.06.2018
Հայաստանում կարևոր է բռնությունից զուրկ հասարակության արմատավորումը։ Մինչ այս իշխանությունները բռնություններ են գործադրել՝ համարելով, որ իրենց դեմ խաղ չկա։ Դրա հետևանքով ընդդիմադիր որոշ խմնբեր նույնպես որոշել են բռնություն գործադրել։ Արդյունքում բանտերում այն իրավիճակն է, որ կա։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե իրավական տեսանկյունից հարցին […]
12:02 07.06.2018
Հայաստանը արտաքին քաղաքականության ռեվերսներ չի անելու, կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Փաշինյանը, սակայն, մտադիր է զարգացնել ու ավելի արդյունավետ դարձնել այս անդամակցությունը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելիս ինքը նման մտադրություն տեսել է նաև […]
11:24 07.06.2018
Գործնական առումով ներկա կառավարության կարևորագույն խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Այս մասին այսօր, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընտրությունների նպատակն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը հիմք դնելն է։ Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա չանցկացնել ընտրությունները։ Ինքը՝ վարչապետն էլ պատասխանեց իր առաջադրած հարցին՝ հեղափոխության ոգևորությունը գագաթնակետում է, […]
11:10 07.06.2018
Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ներկայացնում է կառավարության ծրագիրը։ Ծրագրի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։
15:17 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:
15:14 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Վարչապետի որոշմամբ` Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։
23:53 05.06.2018
Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը մտածում է հայրենադարձության և Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու մասին: Այս մասին ՀՀ Վարչապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե […]
17:30 05.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին հյատնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով հայ-գերմանական գործընկերության զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում […]
10:16 05.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր […]
23:04 04.06.2018
Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում. «Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները: Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության […]
18:13 04.06.2018
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումի մեջ գրված է. «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Թույլ տվե՛ք շեշտադրել ներկայիս Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող մի խնդիր, որի լուծումը պահանջում է Ձեր անմիջական ներգրավվածությունը: Խոսքը Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: ՀՀ ներկայիս […]
16:11 02.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մամուլի քարտուղար ունի: Էկետրոնային կառավարման e-gov.am կայքում տեղադրված որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար: Արման Եղոյանը ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. […]
19:58 01.06.2018
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ: Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ […]
17:47 01.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով երկրում […]
14:27 01.06.2018
«Տվյալ պահի իշխանությունն է թելադրում խաղի կանոնները: Բոլորը գիտեն` ով ինչով ա զբաղվում, ինչ ա տանում, ինչ ա ներմուծում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը «Slaqnews»-ի՝ բացահայտված կոռուպցիոն սխեմայի և բյուջեն շրջանցող մեծ գումարների մասին հարցին ի պատասխան: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղի կանոնը դրված է, և մարդիկ պարտավոր են խաղալ այդ կանոններով: Հիմա բոլորը պետք […]
09:59 01.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև ծառացած ռազմավարական բոլոր խնդիրների հաջող լուծման գործում՝ ի փառս հայոց անկախ […]
07:30 01.06.2018
Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն: Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, […]
20:44 31.05.2018
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու […]
19:56 31.05.2018
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե մարդիկ ինչպես են աղուհացով ու ցնծությամբ դիմավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ու հայկական պատվիրակության անդամներին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: Տեսանյութում հարյուրավոր մարդիկ ծափահարում են և վանկարկում «Նիկո՛լ, Նիկո՛լ»: Վարչապետը ծաղիկներ խոնարհեց խաչքարի և Ադրբեջանում զոհված անմեղ հայերի հիշատակին կառուցված հուշատախտակի […]
15:57 31.05.2018
Նիկոլ Փաշինյանի սրընթաց իշխանության գալն անսպասելի տեղի ունեցավ, թավշյա հեղափոխությունը հսկայական սպասելիքներ է ստեղծել։ Դրանք իրականացնելու հնարավորությունը, սակայն, սահմանափակված է ընտրությունների միջոցով ժողովրդական մանդատ ապահովելու անհրաժեշտությամբ և Հայաստանի հարևանների հետ բարդ ռազմական և ռազմավարական հարաբերություններով: Գրում է European Policy Centre-ը: Ըստ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չէ, Հայաստանում կան որոշ շրջանակներ, այդ թվում՝ […]
14:21 31.05.2018
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող ազգությամբ հայ գործարարների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի […]
13:07 31.05.2018
Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Ամաղլեբա 18 հասցեում է գտնվում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնը: Թումանյանն այդ տանն ապրել է 1903-1923 թվականներին՝ մինչև իր կյանքի վերջը: Գիտամշակութային կենտրոնը բացվեց անցած տարի օգոստոսի 5-ին: Այդ օրերին թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում մշակութային շատ գործիչներ այդ իրողությունը բնութագրում են մի նախադասությամբ՝ հայերի մշակութային վերադարձը Թբիլիսի: Թեև […]
20:15 30.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենք: Այստեղ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված ընդունելություն են կազմակերպել: Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել է Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակության ու հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունից: «Մեր այսօրվա Հայաստանը առաջին հերթին ոգու, սիրո և գաղափարի պետություն է: Այդպիսին է […]
19:28 30.05.2018
«Սա իմ առաջին այցն էր, որը ճանաչողական նշանակություն ուներ և ես կարող եմ ասել, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի հետ ձեռք բերեցի լավ բարեկամներ: Համոզված եմ, որ մեր երկրների հարաբերությունները կզարգանան ձեռք բերված բարեկամությանը համահունչ»,- այսպես է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած իր առաջին պաշտոնական այցը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի […]
17:25 30.05.2018
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցի: Նրան դիմավորել է ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Եկեղեցում տեղի ունեցած մոմավառությունից ու աղոթքից հետո վարչապետը ծաղիկներ է դրել Սայաթ-Նովայի շիրիմին: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դիմելով եկեղեցու բակում հավաքված հայությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. […]
17:23 30.05.2018
Քիչ առաջ վարչաապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը «Խոջիվանքի» պանթեոնում է եղել: Վարչապետը ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին:
16:39 30.05.2018
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ։ Այս մասին հայտնում է aliq.ge կայքը: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ողջունելով Հայաստանի կրթության և գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարներին՝ նշեց, որ խիստ պատասխանատու շրջան է նրանց համար և հաջողություն […]
15:00 30.05.2018
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձենեի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ուղևորվել է դեպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նստավայր: Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: Վրաստանի նախագահը առանձանազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Ողջունելով […]