15:57 31.05.2018
Նիկոլ Փաշինյանի սրընթաց իշխանության գալն անսպասելի տեղի ունեցավ, թավշյա հեղափոխությունը հսկայական սպասելիքներ է ստեղծել։ Դրանք իրականացնելու հնարավորությունը, սակայն, սահմանափակված է ընտրությունների միջոցով ժողովրդական մանդատ ապահովելու անհրաժեշտությամբ և Հայաստանի հարևանների հետ բարդ ռազմական և ռազմավարական հարաբերություններով: Գրում է European Policy Centre-ը:
Ըստ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չէ, Հայաստանում կան որոշ շրջանակներ, այդ թվում՝ օլիգարխներ, բյուրոկրատներ, զինվորականներ և ՀՀԿ կուսակցության անդամներ, որոնք նրան դիտարկում են որպես «ժամանակավոր անհարմարություն»: ՀՀ վարչապետն ակնկալում է, որ ժողովուրդը կշարունակի վստահել իրեն այնքան ժամանակ, մինչև նա կարողանա սկսել իրականացնել խոստացված փոփոխությունները:
«Նրա ներքին օրակարգը բավական հավակնոտ է։ Առաջնահերթությունների թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, օլիգարխիկ համակարգը վերացնելը, արդարադատությունը և «գողացված գումարները գտնելը: Նոր կառավարությունը գիտի, որ պետք է հաղթանակն ամրագրի ընտրությունների միջոցով։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին: Այն ցանկանում է ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ մարդիկ կհիասթափվեն այդ ընթացքում: Իշխանության երեք ճյուղերում իր ունեցած ազդեցությամբ նոր կառավարության աշխատանքին խանգարելու նրա կարողությունը նշանակալի է: Նիկոլ Փաշինյանը կարող է ստիպված լինել նորից ժողովրդին դուրս բերել փողոց՝ ՀՀԿ-ին վերահսկողության տակ պահելու համար, սակայն մշտական հեղափոխության հեռանկարն այն չէ, ինչ նա ուզում է, և այն չէ, ինչ Հայաստանին պետք է հիմա: Դրանից բացի՝ չնայած նրան, որ Ռուսաստանը զգուշավոր դիրք է ընդունել հեղափոխության ընթացքում, Մոսկվան կարող է իր բացասական վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի ներքին բարեփոխումների առնչությամբ, հատկապես եթե դրանք սպառնան Ռուսաստանի տնտեսական շահերին: Շփման գծում, որտեղ իրավիճակը միշտ անկայուն է, միջադեպերն անխուսափելի են և կարող են վերահսկողությունից դուրս գալ: Ադրբեջանի համբերությունը քիչ հավանական է, որ երկար կտևի, այս խնդրում միջազգային միջնորդության դերը երբեք այդքան կարևոր չի եղել, ինչպես հիմա: Երևանում քաղաքական փոփոխությունների պատճառով զգալիորեն աճել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այն պարունակում է գործիքներ և մեխանիզմներ, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է օգտագործել բարեփոխումների իրականացման համար: Հայաստանի յուրահատուկ իրավիճակը ԵՄ-ից հատուկ արձագանք է պահանջում: Զարմանալիորեն մեծ ժողովրդական աջակցություն ձեռք բերած Նիկոլ Փաշինյանը պետք է արագ արդյունքներ ցույց տա և բավարարի իր աջակիցների սպասումները: Չնայած նրան, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է սահմանել ներքին սոցիալ-տնտեսական և կառավարման բարեփոխումները, արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերը մնալու են օրակարգում: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած խաղաղ ժողովրդական շարժումը պետք է ոգեշնչման աղբյուր մնա նրանց համար, ովքեր նման անհույս իրավիճակներում են»:
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...
19:23 14.05.2025
Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...