13:07 31.05.2018
Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Ամաղլեբա 18 հասցեում է գտնվում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնը: Թումանյանն այդ տանն ապրել է 1903-1923 թվականներին՝ մինչև իր կյանքի վերջը:
Գիտամշակութային կենտրոնը բացվեց անցած տարի օգոստոսի 5-ին: Այդ օրերին թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում մշակութային շատ գործիչներ այդ իրողությունը բնութագրում են մի նախադասությամբ՝ հայերի մշակութային վերադարձը Թբիլիսի:
Թեև այս բնակարանում «Վերնատուն» գրական խմբակն այլևս չի գործել, բայց այստեղ էլ Թումանյանին շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական դեմքերը՝ Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Կոմիտասը և ուրիշներ: Այստեղ պատմում են, որ ամենայն հայոց բանաստեղծն ընտրում էր այնպիսի տուն, որը լինի վերջին հարկում և ունենա ընդարձակ ու լուսավոր պատշգամբներ, ինչպես այս մեկն է: Այս տան երկու պատշգամներն էլ Թումանյանի համար յուրահատուկ նշանակություն են ունեցել, բանաստեղծի համար տան ամենասիրելի անկյուններն են եղել:
Չնայած Հովհաննես Թումանյանի գիտական մշակութային կենտրոնը հաճախ նաև ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանագարան են անվանում, բայց այստեղ ասում են, որ այս տունը տուն-թանգարան դարձնել չեն ուզում, թանգարաններ Երևանում ու Դսեղում կան արդեն, պետք է լինի մշակութային ու գիտական կենտրոն և մյուս երկուսի հետ ամբողջություն դառնա, պահպանի Թումանյանի տան, այնտեղ տիրող մթնոլորտն ու բարի ավանդույթները:
Այստեղ բանաստեղծի տան իրերից պահպանվել են միայն հայելին ու բուխարին: Մյուս իրերը փորձել են կրկնօրինակելով մոտեցնել իրականին:
Լինել Թիբիլիսիում ու չլինել այս հարկի տակ, անհնար է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նաև այստեղ են սպասում: Անակնկալ ունեն, տիկնիկային ներկայացում են պատրաստել՝ Հովհաննես Թումանյանի բարեկենդանը:
Մի գեղեցիկ սովորույթ կա․ հյուրերին առանց հյուրասիրելու բաց չեն թողնում: Առանց թումանյանական ավանդույթը խախտելու, վարչապետի գլխավորությամբ, ներկաներին թեյախմության են հրավիրում:
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...