09:11 09.04.2018
Սիրիայի Հոմս քաղաքից ոչ հեռու գտնվող T4 ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, որոնց վերջնական թիվն առայժմ չի ճշտվել:
Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովից և անցել Լիբանանի օդային տարածքով: Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս հարձակման մեջ կասկածվում է ԱՄՆ-ն:
Այս լուրերից անմիջապես հետո Պենտագոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով տեղի ունեցածի հետ իր առնչությունը
Նախօրեին ապստամբների կողմից վերահսկվող Դումա քաղաքում քիմիական հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածի մեջ մեղադրել էր Ռուսաստանին, Իրանին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ սպառնալով, որ նրանք թանկ գին կվճարեն դրա համար:
«Սիրիայում տեղի ունեցած անմիտ քիմիական հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս դաժանության իրագործման վայրն արգելափակված ու շղթայված է սիրիական բանակի կողմից և արտաքին աշխարհի համար լիովին անհասանելի է: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատվություն են կրում կենդանի Ասադին սատարելու համար: Նրանք թանկ գին կվճարեն», – նշված է Թրամփի թվիթերյան գրառման մեջ:
Many dead, including women and children, in mindless CHEMICAL attack in Syria. Area of atrocity is in lockdown and encircled by Syrian Army, making it completely inaccessible to outside world. President Putin, Russia and Iran are responsible for backing Animal Assad. Big price…
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 8, 2018
….to pay. Open area immediately for medical help and verification. Another humanitarian disaster for no reason whatsoever. SICK!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 8, 2018
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր այս թեմայով արտահերթ նիստ կանցկացնի:
Իսկ Ռուսաստանի և զինյալների միջև համաձայնության արդյունքում Դումայում ռազմական գործողությունները սառեցվել են, և հումանիտար միջանցքներով իրականացվում է մարդկանց տարհանում:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...