ՌԴ բանակը խափանում է ԱՄՆ ԶՈւ դրոնների գործողությունները Սիրիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ՌԴ բանակը խափանում է ԱՄՆ ԶՈւ դրոնների գործողությունները Սիրիայում

20:24 10.04.2018

Սիրիայում տեղակայված ռուսական զինուժը խլացնում է ԱՄՆ զինուժի օգտագործած ռազմական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվող GPS ազդանշանը՝ խափանելով այդ սարքերի գործողությունները։ Այս մասին սեփական աղբյուրներին հղումով գրում է ամերիկյան NBCNews-ը։

Ռուսական բանակն այդ սարքերը խլացնելու գործողությունները սկսել է այն ժամանակ, երբ ըստ լրատվամիջոցի՝ տեղեկություններ եղան Արևելյան Ղութայում քիմիական հարձակումների վերաբերյալ, և ռուսական կողմը սկսեց խանգարել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքներին այդ հատվածում։

Կայքի հրապարակման համաձայն՝ ամերիկյան դրոնների վրա տեղադրված GPS ընդունիչները հիմնականում հեշտ են խլացվում, և դա կարող է հանգեցնել դրոնի անկման։ Ռուսական կողմի նման գործողություններ առաջին անգամ նկատվել են 4 տարի առաջ՝ Ուկրաինայի արևելքում մղվող ռազմական գործողությունների ընթացքում։

«ԱՄՆ զինուժը բավարար միջոցներ է ձեռնարկում՝ հավաստիանալու համար, որ մեր օդաչուավոր ու անօդաչու սարքերի գործադրմամբ իրականացվող գործողությունները ապահով են», – լրատվամիջոցին ի պատասխան՝ հայտնել են Պենտագոնից։

Սակայն լրատվամիջոցների աղբյուրները պնդել են, որ Ռուսաստանում նախագծված այս սարքավորումները կարողանում են ճնշել ոչ միայն սովորական, այլև գաղտնագրված ազդանշանները։ Մինչ այս ռուսական «խլացումներից» տուժել են ամերիկյան փոքր անօդաչու թռչող սարքերը։

Հավանական է, որ Ռուսաստանի զինված ուժերն այս նպատակով Սիրիայում կիրառում են Երևանում ArmHiTec ցուցահանդեսի ժամանակ ներկայացված, Հայաստանին մատակարարված «Ռեպելլենտ» կամ նմանատիպ սարքավորումներ, որոնք «կտրում են» GPS արբանյակների հետ կապը։ Արդյունքում հակառակորդի անօդաչու թռչող սարքը կորցնում է «կողմնորոշումը»։ Այս դեպքում եթե սարքը նույնիսկ չի ընկնում, ապա գոնե չի կարողանում ավարտին հասցնել իր առաքելությունը։

Հայաստանի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում սրա հակազդման մեթոդն արդեն գտնվել է, և նույն ցուցահանդեսին ներկայացված անօդաչու թռչող սարքերից մեկը կարողանում է աշխատել «Ռեպելլենտ» համակարգի կողմից ճնշման պայմաններում։

Խոսքը ProMAQ ընկերության կողմից ներկայացված S-1 հետախուզական անօդաչու թռչող սարքի մասին է, որն արդեն անցել է բոլոր փորձարկումները և շուտով մատակարարվելու է հայկական զինված ուժերին՝ որպես հրետանու կրակաի կառավարման ու հետախուզական դրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP