13:12 14.12.2017
Ադրբեջանական «Ապա» գործակալությունը հաղորդել է, որ արտերկրի հատուկ ծառայությունների հետ աշխատելու մեջ կասկածվող 10 հոգու են հայտնաբերել, ևս մեկը գաղտնի համագործակցություն է ունեցել:
13:11 13.12.2017
Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել երկրի զինված ուժերի մասին օրենքի նոր տարբերակը, որում առաջարկվում է երկրի բանակի պարտականությունների մեջ ներառել նաև երկրի քաղաքական կայունությունն ու սահմանադրական, հասարակական կարգը պահելու պարտականությունները։
17:46 12.12.2017
Ավստալական The West Australian պարբերականի հոդվածն Ադրբեջանի «ժողովրդավարության ու գովելի կողմերի» մասին բացահայտվել ու ծաղրի է ենթարկվել ավստրալական հեռուստատեսությամբ՝ ցույց տալով տեղի ադրբեջանական հյուպատոսարանի աշխատաոճը՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է հոդվածը:
14:52 12.12.2017
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը քիչ առաջ հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումները:
Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով պարտավորեցրել է Հայաստանի Կառավարությանը 5 հազարական եվրո վճարել դիմումատուներին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 28 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 31 հազար եվրո): Հիշեցնենք, որ վեց ադրբեջանցիներ դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով պարտադրված լքել են իրենց բնակարանները:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով նույնպես ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին յուրաքանչյուր դիմումատուի վճարել 5 հազարական եվրո, ինչպես նաև 30 հազար եվրո ծախսերի համար:
Հիշեցնենք, որ երկու գործերն էլ նախադեպային են, ՄԻԵԴ-ը դրանք քննարկում է մի քանի տարի։ Երկու գործերով ՄԻԵԴ-ը վճիռները հրապարակել էր 2015թ․-ի հունիսի 16-ին։ Այդ ժամանակ, սակայն, ՄԻԵԴ-ը դեռ չէր կարողացել որոշում կայացնել փոխհատուցման վերաբերյալ։ Եվ ահա վճռի հրապարակումից մոտ 2,5 տարի անց՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՄԻԵԴ-ն առանձին վճիռներով որոշեց, թե որքան է գործերով նյութական փոխհատուցման չափը։
13:51 11.12.2017
Գերմանիա փախած ադրբեջանցին ադրբեջանական ավիափոխադրող ընկերության աշխատակից է և բեռնատար ինքնաթիռի խցիկում թաքնվելով՝ հաջողացրել է տեղափոխվել Գերմանիա։
Երեկ նրան արդեն ձերբակալել են Ֆրանկֆուրտում, որտեղ ադրբեջանիցի «փախստականը» հայտարարել է, թե իր որոշումը հանպատրաստից է եղել, ու այդ պատճառով նրա մոտ նույնիսկ փաստաթղթեր չեն եղել։
Ադրբեջանցի իր արարքը հիմնավորել է նրանով, որ ցանկանում էր տեղափոխվել Գերմանիա՝ ավելի լավ ապրելու համար։ Սակայն Գերմանիայում նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ երկրի տարածք ապօրինի մուտք գործելու հատկանիշներով։
19:02 09.12.2017
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Մասսալայի շրջանի Քոլաթան գյուղի մուտքի մոտ տեղադրվել էր թալիշների դրոշը: Այս դրոշի ֆոնին նկար է տեղադրել Ադրբեջանում հայտնի ընդիմադիր, ազգությամբ թալիշ բլոգեր ու ծաղրանկարիչ Մաթլաբ Դադաշևը: Նա նկարի տակ մակագրել էր «Անկախ Թալիշստան» գրառումը:
11:31 09.12.2017
Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում:
17:26 08.12.2017
ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Կուրցը հայտարարեց Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ:
14:48 07.12.2017
Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի 30 խոշոր եղջերավոր անասունները երեկ երեկոյան հատել են հայ-ադրբեջանական սահմանն ու անցել չեզոք գոտի:
18:05 06.12.2017
«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:
14:03 06.12.2017
ՀՀ «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում: Այս մասին հայտնում է կազմակերպությունն իր Twitter-յան էջում.
13:19 05.12.2017
2016 թվականի տվյալներով հաշվարկված ցուցանիշով Հայաստանը ճանաչվել է երրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և այս ցուցակում զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ «Բոննի հաղորդակցության միջազգային կենտրոնի» այս տարվա զեկույցի համաձայն՝ նախորդ՝ 2015 թվականի համեմատությամբ Հայաստանն այս ցուցակում բարձրացել է 18 հորիզոնականով։ Սակայն դրան նախորդող տարիներին Հայաստանը հիմնականում եղել է հենց առաջատար հնգյակում։
09:52 05.12.2017
ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, պլանային դիտարկում է անցկացնելու: Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դիտարկումը կանցկացվի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
19:23 04.12.2017
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Բաքվում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների ներկա մակարդակը:
16:28 01.12.2017
Երեկ Բաքվում ձերբակալվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» ակտիվիստ, բլոգեր Նամիկ Սադիգլին։ Նրան մեղադրում են ոստիկանության օրինական պահանջները չկատարելու մեջ։
Ձերբակալության մասին հայտնել են ակտիվիստի կուսակիցները։ Նրանք, սակայն, նույնպես չգիտեն, թե որն է եղել «ոստիկանության օրինական պահանջը», որին ակտիվիստն իբր չի ենթարկվել։
Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ Սադիգլին զբաղվում էր իրենց միջոցառումների մասին տեսանյութերի պատրաստման ու տարածման աշխատանքներով։
09:40 01.12.2017
Թուրքական diken.com.tr կայքը փոխանցում է, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող թուրք մտավորականների նկատմամբ հետաքննություն է սկսվել նաև Թուրքիայում: Այս մասին կայքին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ Արտաքին գործերի նախարարի՝ իրավական գործընթացներն արդեն սկսված են և մտավորականները կանչվել են դատարան՝ վկայություն տալու: Մևլութ Չավուշօղլուն բաև ասել է, […]
14:59 30.11.2017
Նշենք,որ հակառակ ուղղությամբ`Ադրբեջանից Թուրքիա 15 վագոններով և 30 կոնտեյներներով բեռնավորված գնացքը Մերսին էր ժամանել նոյեմբերի 4-ին:Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթւղու պաշտոնական բացման արարողությունը տեղի էր ունեցել Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգստում:
14:18 30.11.2017
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Էլմար Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ համանախագահների հետ Մոսկվայում իր նախորդ հանդիպումը «խորը և մանրամասն» քննարկում են ունեցել։
13:36 30.11.2017
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի կնքում, որը Ադրբեջանի երկինքը բաց՝ հասանելի էր դարձնելու եվրոպական ավիաընկերությունների համար։ Սակայն համաձայնությունը, ըստ ադրբեջանական կայքերից մեկի, չի կայացել Ադրբեջանում գործող ազգային ավիափոխադրողի մենաշնորհային կարգավիճակի պատճառով։
17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
10:46 29.11.2017
Չեխական արտադրության RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծի մոտ տեղակայված զորամասերում։ Սա հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից։
Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ առաջնագծի ստորաբաժանումներում իրականացվել է զենքի ու զինտեխնիկայի, դրանց զինամթերքի պահեստների ստուգում։ Կից հրապարակված լուսանկարներում տեսանելի են ռուսական արտադրության «Սմերչ» համակարգեր ու չեխական արտադրության վերոնշյալ RM-70 համակարգերը։
Առաջնագծում «Սմերչերի» տեղակայման մասին հայտնի էր վաղուց, դրանք նույնիսկ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ RM-70 համակարգերի՝ առաջնագծում տեղակայման մասին առայժմ հայտնի չէր։
Հիշեցնենք, որ այս համակարգերը, ինչպես նաև Dana ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվում են Չեխիայում և 2016-2017 թվականներին «անհայտ» ճանապարհով հայտնվել են Ադրբեջանում։ Եվրոմիությունը իր անդամ երկրներին հորդորել էր զենք չվաճառել հակամարտության մեջ ներգրավված երկրներին, ինչին մինչ այս հիմնականում հետևում էին միության անդամ պետությունները։
Հայաստան այցի ընթացքում Չեխիայի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում։ Իսկ ավելի ուշ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրներում էլ հետաքննություններ են իրականացվում՝ պարզելու համար, թե ինչպես է զենքը հայտնվել Ադրբեջանում. կասկածներ կան, որ զինատեսակները Ադրբեջան են տեղափոխվել հենց Սլովակիայի, ապա Իսրայելի միջոցով։
18:24 28.11.2017
Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից:
15:02 28.11.2017
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին է հանձնել ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից ﬔկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին, այս մասին SHANTNEWS-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ ՊՆ պատարստվում է Ադրբեջանին հանձնել ադրբեջանցի զինվորականի դին:
Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
14:30 28.11.2017
ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածٳմ տեղակայված մարտական դիրքերից ﬔկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողﬕն:
11:52 28.11.2017
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանը համաձայնություն չի տվել Բաքվում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածու Գեորգի Զուևին։ Պատճառը նրա հայամետ դիրքորոշումն է։
Դիվանագիտական կանոններով ընդունված է, որ ընդունող երկիր դեսպան գործուղելուց առաջ ուղարկող կողմը թեկնածուի մասով համաձայնություն պետք է ստանա ընդունող կողմից։ Ընդ որում՝ եթե ընդունող կողմը (այս դեպքում՝ Ադրբեջանը) որևէ կերպ չի արձագանքում թեկնածուի առաջարկին, համարվում է, որ համաձայնություն չի տրվել։
Հուլիսին ռուսական կողմը հրապարակել էր իր թեկնածուի անունը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հիմա են տեղեկություն տարածում թեկնածուի մերժման վերաբերյալ։ Ընդ որում՝ վկայակոչում են ռուսական ԱԳՆ-ի իրենց անանուն աղբյուրներին։