Ադրբեջանը ժողովրդական երկի՞ր․ բացահայտվել է ավստրալական պարբերականի վճարովի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

Ադրբեջանը ժողովրդական երկի՞ր․ բացահայտվել է ավստրալական պարբերականի վճարովի հոդվածը

17:46 12.12.2017

Ավստալիական The West Australian պարբերականի հոդվածն Ադրբեջանի «ժողովրդավարության ու գովելի կողմերի» մասին բացահայտվել ու ծաղրի են ենթարկվել ավստրալիական հեռուստատեսությամբ՝ ցույց տալով տեղի ադրբեջանական հյուպատոսարանի աշխատաոճը՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է հոդվածը։

Վճարովի հոդվածի մեջ բարձր տոնով հիշատակում է ավստրալիական Պերտ ու ադրբեջանական Բաքու քաղաքների «նմանությունների» մասին։ Սրան հաղորդավարը ծաղրում է, թե՝ և երկուսն էլ ազատատենչ ժողովրդավարություններ են։ Ապա ակնարկում է, որ 2013-ին Իլհամ Ալիևը երրորդ անգամ է ընտրվել այդ երկրի նախագահ՝ նույնիսկ ընտրությունները դեռ չսկսված (Բաքվի բռնապետի լրատվամիջոցները մեկ ամբողջ օր շուտ էին ազդարարել Ալիևի հաղթանակը

Ապա հիշեցնում է՝ Ադրբեջանում բանտարկված են բոլոր ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք կարող էին իշխանականից տարբերվող կարծիք հայտնել։

Հաղորդավարը ծաղրանքով հիշեցնում է նաև, որ Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանը 162-րդն է 180 ուսումնասիրված երկրներից։

OCCRP կենտրոնի` «Ադրբեջանական լվացքատունը» հաղորդավարի հիշեցրած հաջորդ «հերոսությունն» է, որ արել են Ադրբեջանի իշխանությունները․ վճարել են եվրոպացի քաղաքական գործիչներին ու լրագրողներին՝ իրենց օգտին քարոզչություն իրականացնելու համար՝ միաժամանակ փողերի լվացում իրականացնելով 2,9 միլիարդ դրամի չափով։

Ապա հեռուստադիտողներին սպասվում է «անակնկալ»՝ ակնհայտ պատվիրված հոդվածի հեղինակը Ադրբեջանի տեղական հյուպատոսության միջոցներով է մեկնել Ադրբեջան ու ծանոթացել տեղի «ժողովրդավարությանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

09:20 14.08.2025

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

BACK_TO_TOP