ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով

16:46 05.11.2018

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից:

«Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել: Մինչ ընտրությունների մասնակցության մասին վերջնաժամկետը ՀՀԿ-ն կհրավիրի փակ ձևաչափով քննարկումներ: Հնարավոր է դա լինի խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն թե՛ խորհրդի անդամները, թե՛ գործադիրի, թե՛ նաև մեր տարածքային  կառույցի ու մարզային կառույցի պատասխանատուները: Ներկա պահին այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, քանի որ մենք դեռ որոշում չունենք, թե ով որ համարն է լինելու, նման քննարկում դեռևս չի եղել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ի վերջո Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրե՞լ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ դեռևս վերջնական որոշում չկա.

«Այսինքն՝ վերջնական որոշում չկա, բայց կուսակցությունում տրամադրվածությունը հիմնականում ընտրություններին մասնակցությունն է: Կուսակցությունում աշխատանքը եռում է, նախապատրաստական աշխատանքները, քննարկումները  ընթանում են»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP