Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնախմբի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնախմբի ղեկավար

12:40 13.11.2018

Այսօր տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկին նվիրված ասուլիս:

Հանձնախմբի ղեկավար Ուրսուլա Գաչեկը, ներկայացնելով առաքելության նպատակը, սկզբում նշեց, թե ինչ են պատրաստվում անել առաջիկա շաբաթների ընթացքում:

«Հիմնական խումբը կազմված է 13 անդամներից, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Մեր հիմնական նպատակը ձեր ընտրությունները դիտարկելն ու հասկանալն է, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային չափանիշներին»,- ասել է Ուրսուլա Գաչեկը և կարևորել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ հետևելու են ընտրությունների ամբողջ ընթացքին՝ սկսած կուսակցությունների գրանցումից, նախապատրաստական աշխատանքից, ԶԼՄ-ների լուսաբանումից:

Հանձնախմբի ղեկավարը նշեց, որ առաջիկայում իրենց խմբին միանալու է ևս 24 հոգի, որոնք ավելի երկարաժամկետ հետազոտություններ են անելու: Այդ դիտորդները լինելու են Հայաստանի մարզերում և հետևելու են ընտրական գործընթացներին: Ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստան կժամանեն ևս 250 դիտորդներ, որոնց գործունեությունը կլինի ավելի կարճաժամկետ:

«Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար: Մենք չեն առաջնորդվելու այս կամ այն քաղաքական օրակարգով: Որևէ կողմնակալ վերաբերմունք չունենք: Մենք կկիրառենք բոլոր այն ստանդարտ մոտեցումները, որոնք մինչ այս կիրառել ենք մյուս ընտրություններում և միայն այդ ժամանակ կհասկանանք, թե արդյո՞ք Հայաստանում իրավիճակը փոխվել է, թե՞ ոչ: Մենք աշխատելու ենք բաց ականջներով և աչքերով ու արձանագրելու ենք այն, ինչ տեսնելու ենք»,- ասել է հանձնախմբի ղեկավարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP