17:06 12.11.2018
Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը:
Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»:
«Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը շատ մեծ տեղ են տալիս: «Սասնա ծռերը» հայրենասեր են, մի շարք հարցերում ունեն բավականին կոշտ դիրքորոշումներ՝ կապված ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Սա չի նշանակում, որ նրանք Արևմուտքի հետ չեն ուզենա աշխատել, ավելին, Արևմուտքի հետ աշխատանքին մեծ տեղ է տրվում այստեղ ու դա չի հակասում իմ կարծիքին»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը նաև նշեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը Ղարաբաղի հարցում ունի ռազմավարական դիրքորոշում՝ Հայաստանի և Արցախի միացումը:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես ստացվեց քաղաքագետի և «Սասնա ծռերի» համագործակցությունը, Գրիգորյանն ասաց, որ դրանք արդեն «անկարևոր նյուանսներ են» այս պահին:
«Գլխավորն այն է, որ ես ցանկություն ունեցա նրանց հետ աշխատել: Նրանք էներգետիկա ունեն, հայրենասեր են, իրենց մեջ կյանք կա, պայքար կա, ցանկություն ունեն պայքարել, քաղաքական մեթոդներով առաջ տանել այս երկիրը ու ամենակարևոր պատճառն այն է, որ իրենք ունեն հայեցակարգ»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:
Խոսելով հայեցակարգի մասին՝ քաղաքագետը նշեց, որ այն մեծ փաստաթուղթ է և այնտեղ զետեղված են մի շարք կարևոր կետեր՝ կապված Ղարաբաղյան հարցի կարգավորման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մասին.
««Սասնա ծռերն» ասում են, որ մենք պետք է պայքարենք և Ռուսաստանի հետ հարաբերություններում լինենք ավելի սուվերեն, ավելի պաշտպանված: Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ մոտեցում է և համընկնում է իմ մոտեցմանը»,- շեշտեց քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ինքը կասկած չունի, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը կանցնի խորհրդարան, քանի որ մարդկանց կողմից աջակցությունը, ըստ վերլուծաբանի, նկատելի է:
«Մենք օրեր առաջ եղել ենք Արթիկում ու Գյումրիում, հանդիպել ենք նրանց կողմնակիցների ու ակտիվի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մի հանդիպման ժամանակ 100-ից ավելի մարդ կար: Նրանք ունեն կողմնակիցներ և խորհրդարան անցնելու մեծ շանսեր»,- ասաց վերլուծաբանը:
Գրիգորյանը նաև նշեց, որ չի անդամակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը, ինքն անկախ է և այդպես էլ կմնա, բայց կուսակցության առավելությունն այն է, որ վերջիններս ներգրավվում են անկախ մարդկանց, հայտնի փորձագետների: Ստեփան Գրիգորյանը փոխանցեց, որ այժմ «Սասնա ծռերը» ակտիվ համագործակցում է նաև Արա Պապյանի հետ:
«Իրենք ոչ թե շարժվում են կուսակցական սկզբունքով, այլ օգտակար ու ունակ մարդկանց իրենց շարքերը ներգրավելով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Հավելենք, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վարուժան Ավետիսյանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...