Կուչման նորից կներկայացնի Ուկրաինան Դոնբասի հարցով բանակցություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Կուչման նորից կներկայացնի Ուկրաինան Դոնբասի հարցով բանակցություններում

15:36 03.06.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի լիազորությունները Դոնբասի հարցով բանակցություններում։ Այս մասին Զելենսկին ասել է խոսքի մեջ, փոխանցում է ռուսական RT կայքը։

Կուչման այժմ պաշտոնական Կիևի անունից շարունակելու է բանակցությունները Մինսկի ձևաչափով, որտեղ ներկայացված են նաև Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։ Կուչմայի այս լիազորությունները դադարեցվել էին նախորդ աշնանը, երբ նա իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից։

Մինսկի ձևաչափում, հիշեցնենք, քննարկվում է Ուկրաինայի արևելքի ճակատագիրը։ Դոնեցկի ու Լուգանսկի տարածքները այժմ պասիվ հակամարտության գոտի են։ Ուկրաինական մայդանից հետո այնտեղ սկսվեցին ռազմական գործողություններ, ու տարածաշրջանը փաստացի դուրս եկավ Կիևի վերահսկողությունից։

Շահագրգիռ կողմերն ի վերջո որոշեցին նստել սեղանի շուրջ՝ բանակցությունների միջոցով հակամարտության գոտու ճակատագիրը որոշելու համար։ Այս բանակցություններում Ուկրաինան մի քանի տարի ներկայացնում էր հենց Կուչման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն

23:48 17.05.2024

ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Կիևին չի մղում հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ-ի տրամադրած զենքերով հարձակումները, սա մեր քաղաքականությունն է, որը չի փոխվել»,- ասել է նա։ ...

ԱՄՆ դատարանը Փելոսիի տան վրա հարձակվողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման

23:19 17.05.2024

ԱՄՆ դատարանը Փելոսիի տան վրա հարձակվողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման

ԱՄՆ դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել ծնունդով կանադացի Դեյվիդ Դեփեյփին, ով 2022 թվականի հոկտեմբերին հարձակվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա և վիրավորել նրա ամուսնուն, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Սան Ֆրանցիսկոյի դատարանում։ «Երեք հարյուր վաթսուն ամիս»,- պատասխանել է դատական ​​ներկայացուցիչը այն հարցին, թե քանի տարվա ազատազրկման է դատապարտվել Դեփեյփը։ 2022 […] ...

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

22:41 17.05.2024

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից:  Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արդեն […] ...

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

21:44 17.05.2024

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […] ...

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:14 17.05.2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […] ...

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

21:07 17.05.2024

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […] ...

BACK_TO_TOP