TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Ալեն Սիմոնյան

Մարդիկ աշխատավարձով գալիս են տուն մտնեն, գումարը թողնում են բակում գործող խաղասրահներում․ Սիմոնյան

12:25 10.04.2019

Համացանցային խաղադրույք անելու համար մարդը պետք է հավելյալ հմտություններ ունենա, իսկ բեթշոփի դեպքում նրա փոխարեն դա անում էր մասնագետը, և խաղադրույքն ավելի էր հեշտանում։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հիմնավորելով իր և գործընկերների առաջարկած նախագիծը, որով սահմանափակվում է բեթշոփերի գոյությունը։ Նրա խոսքով՝ այդ բեթշոփերի սահմանափակման արդյունքում, եթե նույնիսկ խաղադրույքները տեղափոխվեն […]

̰
Այս նախագծով արգելվում է Հայաստանում «լոխոտրոնների» գոյությունը․ Ալեն Սիմոնյան

12:07 10.04.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է խաղասրահների, բուքմեյքերների գործունեությունը սահմանափակող միջոցառումներին վերաբերող նախագիծը, որը մշակել են ԱԺ մի քանի պատգամավորներ։ ԱԺ հանձնաժողովում այն ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Կետերից մեկը վերաբերում էր գազալցակայաններում և այլ տեղերում դրված սարքավորումներին․ դրանք արգելվելու են։ «Այս կետով ընդհանրապես արգելվում է Հայաստանի Հանրապետությունում այդ «լոխոտրոնների», ես […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է բուքմեյքերների գովազդի սահմանափակման նախագիծը

12:04 10.04.2019

ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը, այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին։ Նրա խոսքով՝ կետերից մեկն էլ […]

̰

22:00 08.04.2019

«Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար: From: Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ To: Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ, Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի […]

̰
Պարո՛ն Սիմոնյան, հրապարակե՛ք այդ հրավերը, այլապես Դուք ստախոս եք․ Նաիրա Զոհրաբյան

21:27 08.04.2019

Ինձ թվում էր, թե իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն արժանապատիվ կընդուներ սեփական սխալը, կհրապարակեր իր կողմից հայտարարված հրավեր-նամակը, որը, իր խոսքով, ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մանիպուլյացիան, և նման պաշտոնական հրավեր իր կողմից չի եղել, […]

̰
Ցավալի է, որ տիկին Զոհրաբյանը զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով․ Սիմոնյանը՝ տրանսգենդերին ԱԺ հրավիրելու մասին

18:37 08.04.2019

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ուղիղ միացմանն ու ներկայացրել այն փաստաթուղթը, որով, ըստ իրեն, հիմնավորվում է, որ հենց Զոհրաբյանն է տրանսգենդեր անձին հրավիրել ԱԺ-ում քննարկմանը։ «Քիչ առաջ տիկին Ն. Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ […]

̰
Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի. Նաիրա Զոհրաբյան

16:20 08.04.2019

Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ թեպետ գործուղման մեջ է, Ստրասբուրգում է, սակայն հետևել է ՀՀ ԱԺ-ում և ԱԺ բակում տեղի ունեցող իրադարձություններին: Անդրադառնալով հայտարարություններին, թե ԱԺ […]

̰
Աբովյանը հերքեց, թե տրանսգենդերին ԱԺ հանձնաժողովի նիստին Զոհրաբյանն է հրավիրել

15:42 08.04.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հերքեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի այն խոսքերը, որ օրերս ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին տրանսգենդերին հրավիրել է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասաց, որ իրենց կուսակցությունը մշտապես եղել է եկեղեցի, ընտանիք ու ավանդույթ պաշտպանող ուժ, և Նաիրա Զոհրաբյանի անունը շոշափելը մանիպուլյացիա է։ Ցուցարարները, ովքեր հավաքված էին […]

̰
Տրանսգենդերը Ձե՛ր ճշմարտությունն է․ հոգևորականն ու Ալեն Սիմոնյանը միմյանց են վերագրում

15:39 08.04.2019

Ազգային ժողովի շենքի առջև ցույցի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փոխադարձ բարձր տոնայնությամբ խոսակցություն ունեցավ ցույցին մասնակցող հոգևորականի հետ։ Հոգևորականը պահանջում էր օրհնության կարգ անել Ազգային ժողովի դահլիճում, ինչին Սիմոնյանը պատասխանեց, որ դա քննարկի այն ժամանակ, երբ հարմար լինի։ Սա հոգևորականին չբավարարեց, ինչի պատճառով զրուցակիցները բարձրացրին ձայները։ Սիմոնյանը հորդորեց մի կողմ թողնել […]

̰
Ինչո՞ւ է տիկին Կարապետյանն այդպես բոցաշունչ ելույթներ ունենում. թեժ բանավեճ ԱԺ-ում

15:18 08.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ապրիլի 8-ին խորհրդարանում ելույթ ունեցավ՝ նշելով, որ ստիպված է օրակարգից շեղվել: «Ես չեմ հասկանում՝ խնդիրն ինչումն է, որ տիկին Կարապետյանն այսպես բոցաշունչ ելույթներ է ունենում»,- ասաց նա՝ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանին: Աբովյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ուշադիր լինել և տեսնել, թե ԱԺ-ում տրանսգենդերի «տխրահռչակ […]

̰
Դա ԱԺ նիստ չի եղել, ընդամենը 2 պատգամավոր է ներկա եղել․ Սիմոնյանը՝ տրանսգենդերի մասնակցությամբ նիստի մասին

15:01 08.04.2019

Մի խումբ ցուցարարներ այսօր բողոքի ցույց են սկսել Ազգային ժողովի այգում՝ օրեր առաջ ԱԺ դահլիճում տրանսգենդերի մասնակցությամբ նիստի դեմ արտահայտվելով։ ԱԺ պատգամավորների մի մասը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպելու։ Ցուցարարների հետ երկխոսության ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա ԱԺ նիստ չի եղել, և դրան մասնակցել է ընդամենը երկու պատգամավոր։ Սիմոնյանն ասաց, որ դահլիճում […]

̰
Պետք է չէ ներկայացնել, թե որևէ մեկը որևէ խմբի պաշտպան է․ Սիմոնյանը Պետրոսյանին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ

12:55 08.04.2019

Այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ ամբիոնից կշտամբեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին տրանսգենդերի հրավիրելու և ԱԺ ամբիոնը նրան տրամադրելու համար, Պետրոսյանին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Եթե Դուք խոսում եք որպես պատգամավոր, որը բավականին մեծ փորձ ունի, և ուզում եք իրավիճակը շտկել, պետք […]

̰
Այն, որ ԼՀԿ-ն ԱԺ-ում մեծ թվով է ներկայացված, նույնպես հեղափոխության, քաղաքացու տոնի շնորհիվ է․ Ալեն Սիմոնյան

12:44 08.04.2019

Հայաստանում քաղաքացու օր սահմանելու մասին նախագծի՝ խորհրդարանում անցկացվված քննարկման ընթացքում հնչած քննադատություններին անդրադառնալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հակադարձեց ու պնդեց, որ այսպիսի լավ խորհրդարան ունենալու համար նույնպես իրենք պարտավոր են հենց քաղաքացու օրվան։ «… Այն բանը, որ «Լուսավոր Հայաստանը», օրինակ, այստեղ այսպիսի մեծ խմբակցությունով է ներկայացված, դա նույնպես այդ հեղափոխության, այդ տոնի հետևանքն […]

̰
Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

16:17 05.04.2019

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է նաև մարտի 1-ի զոհերին ու տուժածներին փոխհատուցում տալու մասին նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ներկայացնելով նախագիծը՝ Նազարյանը նշել է, որ եղել է տարբերակված մոտեցում 2008թ-ի մարտի 1-2 -ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների հարազատների նկատմամբ, արժանի փոխհատուցում չեն ստացել: «Նախագիծն ուղղված է […]

̰
Լիլիթ Մակունցը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն․ դիրքերն ամրացրել է նաև Ալեն Սիմոնյանը․ «Հրապարակ»

08:30 04.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը: […]

̰
Գիշերը մեկնում եմ գործուղման` պարտքս համարեցի այցելել Եռաբլուր. Ալեն Սիմոնյան

18:27 01.04.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այցելել է Եռաբլուր. այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում. «Քանզի գիշերը մեկնում եմ գործուղման, պարտքս համարեցի այցելել Եռաբլուր` Ապրիլյան պատերազմում զոհված մեր տղերքին: Փառք ու պատիվ մեր հերոսներին»:

̰
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Արցախ կատարած այցի մեջ որէև քաղաքական ենթատեքստ չկա

12:17 29.03.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առանց քվեարկությանը մասնակցելու որոշել մեկնել Արցախ: Վստահեցրել է, որ որևէ համաձայնություն չի եղել: «Մի մասը մեկնել է, վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, քվորում կունենանք, թե չէ, համեմայն դեպս կսպասենք, հատուկ ակցիա չկա, որ գնային, զուտ տեխնիկական է: Որևէ ինտրիգ, ծայրահեղ բան […]

̰
Հիմա, որ դատի տամ կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա. Ալեն Սիմոնյան

10:43 29.03.2019

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հերքելով, որ ԱԺ-ում տենդեր շահած մաքրություն կազմակերպող ընկերությունն իր ընկերոջն է պատկանում: «Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդերը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, […]

̰
Ինչո՞ւ էր հենց Ալեն Սիմոնյանը բանակցում հավաքարարների հետ. «Փաստ»

10:38 29.03.2019

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս «բունտի» առեղծվածը նաև ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, և հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու […]

̰
2008թ. հունվարի 1-ին և դրանից հետո մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կստանան ամենամսյա աջակցություն. վարչապետ

18:19 27.03.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում ինչ է տեղի ունենում, ինչ վճարումներ են, ինչ մարտավարություն է, ինչ սպասել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին այդ համակարգի գործունեության մեջ տեղի ունեցավ որոշակի փոփոխություն. երբ հիմնադրվել էր համակարգը, 2016թ. դրանով […]

̰
Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլ անել

19:51 22.03.2019

ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառն աշխատավարձի կրճատումն է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու […]

̰
«Պահանջում ենք վերականգնել արդարությունը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

11:50 14.03.2019

Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են վերականգնել արդարությունը: Քաղաքացիները տեղի ունեցածը բնորոշում են որպես մեծագույն անարդարություն: Նրանք պահանջում են հարցի բարձրացում կառավարության մակարդակով: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ […]

̰
Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը վերջին անգամ է հետաձգվում․ ԱԺ քննարկում

12:18 13.03.2019

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։ Մինչ հարցի քննարկումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց ևս մեկ […]

̰
Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

17:00 12.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն […]

̰
Գազավորված ըմպելիք արտադրողները պահանջում են ակցիզային հարկի կիրառման դրույթի վերացում. Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

16:57 11.03.2019

Գազավորված ըմպելիք արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի կիրառումը կբերի տվյալ արտադրանքի գնի բարձրացման, իրացման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործարանների փակման ռիսկը: Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ: «40-45 […]

̰
Ինչո՞ւ է կառավարությունը 60 անգամ բարձրացնում գրավատների ու փոխանակման կետերի տուրքը. աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց

16:22 11.03.2019

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները՝ կառավարությունից պահանջելով հիմնավորել պետական տուրքի ավելացմանը: Օրենսդրական սպասվող փոփոխությունների դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը պետք է 60 անգամ ավելի տուրք վճարեն ներկայում գործող սակագներից, որը գրավատների դեպքում 100 հազար դրամն է, իսկ փոխանակման կետերի դեպքում՝ 50 հազարը: Սրանից գրավատների ու փոխանակման […]

̰
Իրականում սա մեր տոնն է, որովհետև դուք եք մեզ հերոս սարքել. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է կանանց միամսյակը

14:50 08.03.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով շնորհավորել է Կանանց միջազգային տոնը: «Տեքստ գրելու փոխարեն, մեր հայկական լեռնաշխարհի գրկից ուզում եմ շնորհավորել բոլորի Մարտի 8-ը, միամսյակը: Իրականում սա մեր տոնն է, որովհետև դուք կարող եք մեզ հերոս սարքել, ինչպես նաև՝ ոչնչացնել: Մենք պետք է ուրախ ու երախտապարտ լինենք, որ մեր կյանքում կաք»,- ասել է […]

̰
Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու առնչությամբ

16:03 06.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի […]

̰
Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ

14:33 06.03.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Հյուրընկալվեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ: Շուրջ մեկ ժամ զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հզորացմանը միտված քայլեր»:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ

16:41 04.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն […]

̰
BACK_TO_TOP