TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Ալեն Սիմոնյան

Ընտրական օրենսգրքի թերությունը փրկում է Ալեն Սիմոնյանին. Դանիել Իոաննիսյան

17:13 03.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Ալեն Սիմոնյանի կողմից գույքի և եկամուտների հայտարարագրում հրապարակված տեղեկություններին: «Ընտրական օրենսգրքի միակ թերությունն այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին: ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ […]

̰
Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցին իրավական գնահատական տալու է քննիչը. Իոաննիսյան

15:43 03.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է հայտարարագրերի մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը: «Ալեն Սիմոնյանն առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում են իրար: Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա ներողություն խնդրողն […]

̰
Առաջին և վերջին անգամ եմ ասում․ Ալեն Սիմոնյանը` Դանիել Իոաննիսյանին

13:00 03.06.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին, թե ինքն ապօրինի կերպով 7 մլն դրամով հարստացել է։ «Շատ նյարդայնացած են, որ հիմա ստիպված եմ մտնել ուղիղ եթեր և այս ամենը ներկայացնել, որովհետև համարում եմ, որ այս թեման շատ ջուր տարավ: Ելնելով այն բանից, որ ես […]

̰
Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը. Դանիել Իոաննիսյան

11:07 01.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Fip.am-ի հրապարակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերքմանը։ «Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։ 1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը […]

̰
Ինձ ուղղված ապօրինի հարստացման մեղադրանքն անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյան

00:51 01.06.2019

««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։ Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար […]

̰
Ալեն Սիմոնյանը ցուցարար բուքմեյքերներից պահանջում է ներողություն խնդրել

16:32 29.05.2019

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոք ակցիա էին իրականացրել բուքմեյքերական ընկերություններից մեկի ներկայացուցիչները: Նրանք փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Նրանց բողոքի պատճառն այն էր, որ այսօր լիագումար նիստում, 1-ին և 2-րդ ընթերցմամբ, ընդունվելու էր օրենք: Բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ օրենքն ընդունելու դեպքում 15 օր հետո բուքմեյքերական ընկերությունը պետք է տեղափոխվի […]

̰
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017թ. ընտրությունների վերաբերյալ քրգործ հարուցվի․ Սիմոնյան

12:10 28.05.2019

Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր Սարդարապատում, լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել։ Սիմոնյանը հիշեցրեց, որ […]

̰
Քաղաքացիներն ասում են՝ էդ թավիշը քչացրեք․ Ալեն Սիմոնյան

12:00 28.05.2019

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ և ժողովրդավարական պետություն է, և այստեղ կարող է քննվել ամեն թեմա։ Այս մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց՝ պատասխանելով այն պնդմանը, որ երբ Հայաստանում խոսվում է դավադիր պատերազմի մասին, ադրբեջանական կողմն էլ կարող է հարձակում սկսելիս Հայաստանի վրա բարդել մեղքը։ Ինչ վերաբերում է նրան, որ Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական […]

̰
Հողեր հանձնելու թեմաներ շրջանառում են նրանք, ովքեր բանակցել են այդ օրակարգով․ Ալեն Սիմոնյան

11:42 28.05.2019

Նիկոլ Փաշինյանի ակնարկած դավադիր պատերազմի հրահրման մասին խոսելիս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, թե ինչպիսի մեխանիզմներ ու միջոցներ են օգտագործվում այս կամ այն պաշտոնյային վարկաբեկելու համար։ Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, Սիմոնյանի խոսքով՝ դա ընդամենը խոսքի դարձվածք է։ «Դա խոսքի դարձվածք է, պետք չէ ամեն […]

̰
Եթե ինձ առաջարկեն լինել Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում, կհամաձայնեմ․ Ալեն Սիմոնյան

11:12 28.05.2019

Ապրիլյան պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի նպատակը եղած մտահոգությունների առիթները ստուգելն ու ճշտելն է, որպեսզի որևէ դրվագ անհետևանք չմնա ու նախադեպ չդառնա։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով՝ պիտի նաև կասկած չմնա, որ Պաշտպանության նախարարության և առհասարակ պետության կողմից ամեն ինչ արվել է, որ զինծառայողները ամեն ինչով ապահովված լինեն։ «Ինչո՞ւ հիմա» […]

̰
Ալեն Սիմոնյանի` վրացերենով շնորհավորանքը

23:01 26.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ վրացերենով շնորհավորելով Վրաստանի եղբայրական ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

̰
Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» ցանկության դեպքում հրապարակը նորից կլցնեն. Ալեն Սիմոնյան

13:32 22.05.2019

ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուռն քննարկումներից հետո լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե արդյոք որևէ անհամաձայնություն կամ կոնֆլիկտը կա իր և «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև: Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց, որ լավ է, երբ քննարկումներ են լինում, կարծիքների փոխանակություն, և Հայկն էլ իր ընկերն է, իրար դեմ ոչինչ չունեն: ԱԺ փոխխոսնակից լրագրողները […]

̰
Աշնանը Երևանում ՀԱՊԿ խորհրդի  լիագումար նիստ կանցկացվի

20:38 20.05.2019

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին […]

̰
Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից. Ալեն Սիմոնյան

14:53 19.05.2019

ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության, և թե՛ ձեր ուժի վրա: Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»: Ալեն Սիմոնյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ շուտով հայտնի […]

̰
ՌԴ խորհրդարանականների հետ ոչ ֆորմալ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում․ Ալեն Սիմոնյան

12:31 19.05.2019

Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, փոխնախագահ Սերգեյ Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ալեն Սիմոնյանը։ «Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ

12:18 17.05.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում […]

̰
Առավոտյան տանիքին նստած զույգը դրական լիցքեր է փոխանցել Ալեն Սիմոնյանին

16:19 15.05.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե առավոտյան ինչ է տեսել աշխատանքի գալուց առաջ: «Վաղ առավոտ էր, գնում էի գործի, տեսա այս զույգին Երևանի տանիքներից մեկում: Չգիտեմ ովքեր են, բայց շնորհակալ եմ ինձ դրական լիցքեր փոխանցելու համար: Ապրեք»,- գրել է Սիմոնյանը:

̰
Ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

10:36 09.05.2019

«Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»,- այս մասին այսօր […]

̰
Ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա. Ալեն Սիմոնյան

10:19 09.05.2019

«Մայիսի 9-ը նաև հպարտության օր է: Սա մեր հաղթանակների ամիսն է, հաղթանակների օրերն են, և ինչպես ապրիլը վերածեցինք հաղթանակի ամսի, այդպես էլ ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա»,- մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ինչի՞ շնորհիվ հաղթանակները հնարավոր եղան, նա պատասխանեց՝ հայկական […]

̰
Պարոն Փաշինյանը մինչ ընտրվելը ժողովրդի մոտ եղած վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր․ Ալեն Սիմոնյան

13:31 07.05.2019

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկումների ժամանակ իշխանության հասցեին հնչած քննադատությանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանի և Անի Սամսոնյանի մտահոգություններին ու նաև անդրադարձավ սուպերվարչապետության հարցին։ «Պարոն Փաշինյանը մինչ ընտրվելը ժողովրդի մոտ եղած վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր»,- ասաց Սիմոնյանն ու միաժամանակ հավելեց, որ սուպերվարչապետության կարգավիճակը, այնուամենայնիվ, փոխվելու է։

̰
Կա՞ հնար սահմանափակելու բուքմեյքերների կանչող, գրավիչ արտաքին գովազդը․ քննարկում ԱԺ-ում

11:35 07.05.2019

Ազգային ժողովում քննարկման ժամանակ պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանն իր գործընկերոջը՝ Հրաչյա Հակոբյանին հարցրեց՝ հնարավորություն կա՞ սահմանափակելու բուքմեյքերական կետերի «կանչող, գրավիչ» արտաքին ձևավորումը։ Հրաչյա Հակոբյանը պարզաբանեց, որ կա Ալեն Սիմոնյանի առաջարկած մեկ այլ նախագիծ, որն այլընտրանքով լուծում է այդ հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճոխ չնշվեց, ծախսվել է գումար, որ Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի, որ իրենք քաղաքացի են. Ալեն Սիմոնյան

00:00 07.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Քաղաքացու օրվա հետ կապված քննարկումներին և ասել. «Մենք այս հեղափոխությունն արեցինք քաղաքացու բարձր գիտակցության շնորհիվ: Այսօր մենք պետք է այդ գիտակցությունը ֆիքսենք: Ճոխ չնշվեց, ծախսվել է գումար, որ Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի, որ իրենք քաղաքացի են»: Ալեն Սիմոնյանը […]

̰
Չի կարելի ասել, որ ՀՀ-ում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

23:42 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին: Նա նաև մեկնաբանել է այն շշուկները, թե իբր նա ԱԱԾ պետի ընկերն է և Դավիթ Սանասարյանի գործով Ալեն Սիմոնյանի «մատը խառն է». «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, բայց ընկերը՝ ընկերությունով, […]

̰
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է, թե որտեղից է 700 հազար դրամանոց ժամացույցը

23:31 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որտեղ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը երթևեկում է շքեղ ավտոմեքենայով: Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի զբաղվել իր գործընկերների հայտարարագրերը կարդալով, սակայն Հայկ Սարգսյանը իր պարզաբանումը տվել է և այլ հարց է, թե ինչ ձևով է ներկայացվել. «Մի շրջան […]

̰
Իմ գրառումն ուղղված էր այդ մարդկանց, այլ ոչ թե Դմիտրի Մեդվեդևին. Ալեն Սիմոնյան

23:05 06.05.2019

«Ես այդ կառույցում ներկայացնում եմ ՀՀ-ի շահը: Իմ գրառումը պատասխան էր այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ կա հենգնանք: Իմ գրառումն ուղղված էր այդ մարդկանց, այլ ոչ թե Դմիտրի Մեդվեդևին: Իմ գրառումն արվել է նախքան վարչապետի պարզաբանումը՝ ի պատասխան համացանցում բարձրացված աղմուկի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով […]

̰
ՀՀ-ում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է. Ալեն Սիմոնյան

22:32 06.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացված դատական գործի ուղղորդված լինելու վարկածի մասին և նշել, որ դա իր համար ծիծաղելի է. «Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է: Հարցի պատասխանը այն վարկանիշի մեջ […]

̰
Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շատ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը. Ալեն Սիմոնյան

21:42 06.05.2019

«Առաջարկում են այն կղզյակից, որտեղից հարցը հնչեցվում է, վերադառնան ընտրություններին, որ գոնե հաջորդ ընտրություններին հավելյալ ձայներով հանդես գան: Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շառ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով հիմնի փոփոխության մասին իրեն ուղղված մեղադրանքների մասին: Նա նաև […]

̰
Անցումային արդարադատությանն անցումը պետք է լինի առանց շտապելու, որ ներդրողները հետ չքաշվեն. Ալեն Սիմոնյան

21:03 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մեկնաբանել է կուսակցության ներսից դեպի մամուլ արտահոսք լինելու լուրերը: Նա նշել է, որ թեև «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն իր զոքանչն է, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ իր մտերիմ գործընկերները արտահոսք չեն տալիս: «Գուցե կան մարդիկ, որ արտահոսքը տալիս են, մտածելով, որ մարդիկ կենթադրեն, որ դա […]

̰
Պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու մասին

20:14 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինելու կամ չլինելու մասին խոսակցություններին. «Իրեն կարելի է համարել սեփականատեր, խոշոր սեփականատեր, այդ հարցի շուրջ պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ»: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է. ովքե՞ր են խորհրդարանի լրագրող պատգամավորները

13:44 03.05.2019

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողի մասնագիտությունն այսօր աշխարհում ամենապահանջվածներից է: Ներկայիս խորհրդարանում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր նախկինում աշխատել են որպես լրագրող, խմբագիր կամ առնչություն են ունեցել մեդիադաշտի հետ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԺ 7-րդ գումարման առավել հայտնի պատգամավոր լրագրողների ցանկը: Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» Կրթությամբ պատմաբան է, 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am […]

̰
BACK_TO_TOP