TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+18.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահման

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը հատելիս 12 ներգաղթյալ է բերման ենթարկվել

00:25 15.12.2018

12 ներգաղթյալներից բաղկացած խումբը բերման է ենթարկվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև սահմանը հատելիս, գրում է Excelsior-ը: Ներգաղթյալներն անցել են պատնեշի վրայով, որից հետո ԱՄՆ սահմանապահները նրանց անմիջապես ձերբակալել են: Հոկտեմբերից կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի ԱՄՆ սահման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում սահմանապահներին կրակ բացել ներգաղթյալների ուղղությամբ: […]

̰
Ավելի քան 400 անօրինական միգրանտների հաջողվել է Մեքսիկայից ներթափանցել ԱՄՆ տարածք

07:27 05.12.2018

Առանց համապատասխան փաստաթղթերի ավելի քան 400 միգրանտներ կարողացել են Մեքսիկայից հայտնվել ԱՄՆ-ի տարածքում՝ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում։ Այս մասին հայտնում է Notimex գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ սահմանապահներին։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը հանձնվել են ամերիկյան իշխանություններին և ապաստան հայցել։ Դեռևս հայտնի չէ՝ այդ մարդիկ եղե՞լ են Կենտրոնական Ամերիկայից շարժվող միգրանտների քարավանի կազմում, թե՞ ոչ։

̰
Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը

14:58 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել երեկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը գրոհով հատել ցանկացող ներգաղթյալների գործողություններին: Թրամփը նշել է, որ ներգաղթյալներից շատերը վտանգավոր հանցագործներ կամ ավազակախմբերի անդամներ են, որոնք վտանգ են ներկայացնում ոստիկանության և սահմանային պահակների համար: Ի պատասխան այն հարցի՝ […]

̰
Ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանն ապօրինի հատելու պատճառով

00:18 27.11.2018

Ամերիկայի իշխանությունները բերման են ենթարկել 42 մարդու Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը Սան -Դիեգո և Տիխուանա քաղաքների միջև ապօրինի հատելու համար, հաղորդում է CNN-ը: «Այո, 42 մարդ բերման է ենթարկվել: Իրականում շատ մարդիկ են խախտել սահմանը: Մենք գտնվում ենք սահմանի վրա նոր արգելապատնեշ դնելու գործընթացում, սակայն դեռ չենք վերջացրել այդ աշխատանքը»,- ասել է տեղական մաքսային ծառայության պետը: […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթյալները գրոհ են սկսել․ ամերիկյան կողմն արցունքաբեր գազ է կիրառել

08:15 26.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեքսիկական Տիխուանա քաղաք ժամանած ներգաղթյալների քարավանից մոտ 500 անձինք ձեռնարկել են սահմանային արգելապատեշների գրոհման փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրստեն Նիլսենը։ Անկարգություններին նախորդել է փախստականների խաղաղ ցույցը, որից հետո մի քանի հարյուր մասնակիցներ առանձնացել են բազմությունից ու հարձակում գործել։ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել զսպել բազմությանը։ ԱՄՆ մաքսային-սահմանային […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

09:17 25.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հավելել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին անօրինական ներգաղթյալներին առնչվող իրավիճակը շատ վտանգավոր է։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ կթողնեն միայն այն ներգաղթյալներին, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։ Ավելի […]

̰
Թրամփը զորքերին թույլ է տվել ուժ կիրառել ներգաղթյալների դեմ

11:47 22.11.2018

Ներգաղթյալների ընդհանուր թիվն այժմ կազմում է շուրջ 7000 մարդ:

̰
ԱՄՆ-ը գործակալներ է ներդրել «միգրանտների քարավանում»

07:57 21.11.2018

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը գործակալներ է ներդրել «միգրանտների քարավանում»՝ Մեքսիկա-ԱՄՆ սահմանի հատման պլանների ու մեթոդների մասին իմանալու նպատակով։ Ինչպես հայտնում է NBC-ն, իշխանություններն արդեն տեղեկություն են ստացել այն մասին, որ միգրանտները մտադիր են ամերիկյան տարածք ներխուժել՝ Սան-Դիեգոյի մոտակա սահմանային արգելափակոցները հաղթահարելով։ Սահմանապահներն այդ տարածքում գործի են անցել, սակայն ներխուժման փորձ այդպես էլ չի արվել։ Գերատեսչությունը […]

̰
Ամերիկացի դատավորն արգելափակել է Թրամփի՝ ներգաղթյալներին ապաստան տալու մասին սահմանափակող որոշումը

13:02 20.11.2018

Ամերիկյան դատարանը նոյեմբերի 19-ին ժամանակավոր դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանը, որն արգելում էր Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս որոշումը ընդունել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ջոն Տիգարը: Դատավորի ընդունած որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ դատական […]

̰
Սալվադորից միգրանտների նոր քարավան է շարժվում դեպի ԱՄՆ սահմաններ

07:15 19.11.2018

Սալվադորից միգրանտների չորրորդ քարավանն է ուղղություն վերցրել դեպի ԱՄՆ։ Դրա կազմում գտնվում է մոտ 150 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ուղղությամբ է շարժվում ավելի քան 3000 սալվադորցի։ Այս մասին հայտնում է La Prensa Grafica պորտալը։ Միգրանտներն ստիպված են հաղթահարել Գվատեմալան և Մեքսիկան։ Ներկայում Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են շարժվում ավելի քան 7000 գվատեմալցիներ։ Սահման է հասել […]

̰
Ներգաղթյալներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանային արգելապատնեշի վրա են բարձրացել

12:12 15.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրների մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք հասել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրացել են սահմանային արգելապատնեշի վրա Տիխուանա շրջանում, հաղորդում է Azteca Noticias հեռուստաալիքը: Մեքսիկական հեռուստատեսության տվյալներով՝ ներգաղթյալները որոշ ժամանակ նստել են պատնեշի վրա, իսկ նրանցից մեկն անգամ ցատկել է ԱՄՆ տարածք, ապա վերադարձել: Ներգաղթյալների գործողություններին հետևել են ամերիկացի սահմանապահները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն […]

̰
2001 թվականից ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է 6 տրիլիոն դոլար

07:14 15.11.2018

ԱՄՆ-ը հարյուրամյակի սկզբից պատերազմների վրա ծախսել է մոտ 5․9 տրիլիոն դոլար։ Այդ պատերազմները խլել են առնվազն 480 հազար մարդու կյանք, ևս 10 մլն մարդ փախստական է դարձել։ Այս մասին հայտնում է Նետա Քրոուֆորդն ամերիկյան Բրաունի համալսարանից։ 2001 թվականից ԱՄՆ-ը մասնակցել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի պատերազմներին, ինչպես նաև տեղային այլ գործողությունների։ Քրոուֆորդը, ի տարբերություն պաշտոնական […]

̰
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման

10:51 10.11.2018

Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]

̰
CNN-ի քաղաքական մեկնաբանը եթերում Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել

16:39 05.11.2018

Բանախոսները քննարկում էին Թրամփի վարած միգրացիոն կոշտ քաղաքականությունը:

̰
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կծախսի զինվորականներին Մեքսիկայի հետ սահման ուղարկելու վրա

12:33 04.11.2018

Մինչև տարեվերջ Մեքսիկայի հետ սահման ամերիկացի զինվորականների ուղարկման արժեքը գնահատվում է 200 մլն դոլար՝ պաշտպանական բյուջեի՝ տարեկան 216 մլրդ դոլար ծավալի պայմաններում։ Հաջորդ տարի այդ ցուցանիշը զգալի կմեծանա։ Նման տվյալներ է հրապարակել The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի վերլուծաբաններին։ Ըստ այդմ, Սպիտակ տունը պահանջում է 33 մլրդ դոլարով կրճատել պաշտպանական ծախսերը՝ հղում անելով դաշնային բյուջեի դեֆիցիտի աճին։ […]

̰
Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ

23:59 03.11.2018

Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար ամերիկյան զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ: Նրանք հիմնականում կտեղակայվեն Կալիֆոռնիա, Արիզոնա և Տեխաս նահանգներում: Նրանց առաջադրանքն է կանգնեցնել ներգաղթյալների հոսքը: Այս գործողությունը ստացել է «հավատարիմ հայրենասեր» անվանումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ներկա պահին Մեքսիկայի սահմանի մոտ կան ավելի քան 2 հազար ազգային գվարդիայի զինվորականներ, նաև ռազմական […]

̰
Ներգաղթյալների «քարավանին» ընդառաջ Թրամփը 15 հազար զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

07:43 01.11.2018

Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]

̰
Թրամփը հրաժարվել է ԱՄՆ թողնել հարավից եկող միգրանտների քարավանը

08:16 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երկիր թողնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ-ի հարավային սահմաններին մոտեցող միգրանտներին։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Նրանք վատնում են իրենց ժամանակը, նրանք չեն հայտնվի մեր երկրում»,- հայտարարել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ հարավային սահման է ուղարկում զինծառայողների, այլ ոչ թե Ազգային գվարդիան, ինչպես […]

̰
Թրամփը մտադիր է փակել ԱՄՆ հարավային սահմանը․ Washington Post

08:11 26.10.2018

Սպիտակ տունը դիտարկում է Լատինական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու հնարավորությունը։ Դա պետք է արվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, այդ միջոցառումը քննարկվում է որպես միգրանտների քարավանը կանգնեցնելու տարբերակ, որը շարժվում է Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման։ ԶԼՄ-ների տվյալներով՝ […]

̰
Թրամփը սպառնացել է կրճատել Կենտրոնական Ամերիկայի աղքատ երկրներին տրամադրվող օգնությունը

07:53 23.10.2018

Վաշինգտոնը կսահմանափակի կամ ընդհանրապես կդադարեցնի ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրներին, ինչպիսին են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գվատեմալան, Հոնդուրասն ու Սալվադորը չեն կարողացել կանգնեցնել մարդկանց, որոնք լքում են իրենց երկրներն ու ապօրինաբար ժամանում ԱՄՆ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով դադարեցնել […]

̰
Սահմանին ստեղծված իրավիճակը դեմոկրատների խայտառակությունն է. Դոնալդ Թրամփ

10:22 22.10.2018

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]

̰
Դոնալդ Թրամփը սպառնում է փակել ԱՄՆ-ի հարավային սահմանները

17:50 18.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման, եթե այս երկիրը չկանգնեցնի ներգաղթյալների հոսքը կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ նախագահը մեղադրել է նաև Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս առանց համապատասխան ստուգումների և ընթացակարգերի թույլատրում են նրանց հասնել ԱՄՆ-ի սահմաններ: Թրամփը այս ամենի համար քննադատել է նաև դեմոկրատներին: «Գվատեմալայի, Հոնդուրասի […]

̰
ԱՄՆ-ի ուղղությամբ «միգրանտների քարավան» է շարժվում

07:41 18.10.2018

ԱՄՆ-ի հարավային սահմանի ուղղությամբ «միգրանտների քարավան» է շարժվում, որի կազմում հաշվվում է մոտ 4000 մարդ։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին։ «Հոնդուրասից փախչող միգրանտների քարավանի կազմում գտնվողների թիվը հասել է 4000-ի։ Մեքսիկական կառավարությունը ևս 500 ոստիկան է ուղարկել Գվատեմալայի հետ իր սահման՝ սպասելով նրանց ժամանմանը»,-հայտնում է հեռուստաընկերությունն իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ […]

̰
Ավարտվել է 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

12:56 04.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները […]

̰
Թրամփը ռազմական բյուջեի մեջ ներառել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

14:50 29.09.2018

ԱՄՆ նախագահն այսօր ստորագրել է երկրի ռազմական բյուջեի մասին օրենքը, որով, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ռազմական կարիքների բավարարմանն ուղղվելու է ռեկորդային 716 միլիարդ դոլար (համեմատելու համար՝ Հայաստանի հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսված են 637 միլիոն դոլարի սահմաններում)։ Դոնալդ Թրամփի անունից գրված հաղորդագրության մեջ հանդիսավորությամբ նշվում է որոշ զինատեսակների գնումների մասին ու շեշտվում է, որ դրանք […]

̰
Մեքսիկական ինքնաթիռը տուրբուլենտ գոտում է հայտնվել 11,5 հազար մետր բարձրության վրա․ կան տուժածներ

12:26 28.09.2018

11,5 կիլոմետր բարձրության վրա մեքսիկական օդանավի տուրբուլենտային գոտում հայտնվելու հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ինքնաթիռի` կես ճանապարհին տուրբուլենտային գոտուն բախվելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։ Ինքնաթիռը թռիչք է կատարել Մեքսիկայի՝ ԱՄՆ սահմանին գտնվող Տիխուանա քաղաքից, իսկ արդեն վայրէջքի ժամանակ բժշկական անձնակազմերն արդեն սպասում էին տուժածներին օգնություն […]

̰
Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

16:32 19.09.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Աֆրիկայից միգրացիոն հոսքը դադարեցնել Սահարա անապատում պատի կառուցման միջոցով: Այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը, հաղորդում է Europa Press-ը: Նախարարի խոսքերով` Թրամփը հասկանում է, որ այս մեթոդը լիովին չի լուծում ներգաղթյալների խնդիրը, սակայն առաջիկա 20 տարիների ընթացքում Աֆրիկայի բնակչության հնարավոր կրկնապատկումը ստիպում է այդպես գործել: Որպես օրինակ՝ Միացյալ […]

̰
Հրապարակվել է Մակքեյնի հրաժեշտի ուղերձը

07:27 28.08.2018

Ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնը մահից առաջ ուղերձ է գրել հայրենակիցների համար, որում ընդգծել է, որ ապրել և մահացել է որպես հպարտ ամերիկացի։ Ուղերձից մեջբերում է ներկայացում NBC-ն։ Հրաժեշտի ուղերձն ընթերցվել է երկուշաբթի, Մակքեյնի մոտ ընկեր և 2000 ու 2008 թվականներին նրա նախագահական արշավի ղեկավար Ռիկ Դևիսի կողմից։ Սենատորն ասել է, որ երկրի մեծությունը թուլանում է, […]

̰
Թմրավաճառները սխալմամբ սպանել են 16-ամյա ֆուտբոլիստին

10:47 25.08.2018

Մեքսիկացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրնանդեսը և նրա ընտանիքը հարձակման են ենթարկվել թմրամաֆիայի ներկայացուցիչների կողմից։ Breitbart պորտալի հաղորդմամբ՝ հանցագործները հարձակվել են մարզիկի ընտանիքի վրա Մեքսիկա-ԱՄՆ սահմանին։ Զինված գրոհայինների խումբը կրակ է բացել ֆուտբոլիստի մեքենայի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով Էրնանդեսն ու նրա մայր Ֆաբիոլան մահացել են, իսկ հորն ու քրոջը հաջողվել է փրկվել։ Իրավապահների կարծիքով՝ ավազակները ծրագրել էին հարձակում […]

̰
Մեքսիկայում ձերբակալել են ամենափնտրվող հանցագործներից մեկին

08:06 16.08.2018

Մեքսիկայում ձերբակալել են ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ «Լա Լինեա» կարտելի առաջնորդ Խուլիո Սեսար Տորեսին։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետեն, գրում է Diario de Juarez-ը։ Նախարարի խոսքով՝ հենց Տորեսն է եղել վերջին շրջանում Չիուաուա նահանգին պատուհասած բռնության ալիքի հիմնական «հովանավորներից» մեկը։ «Լա Լինեա» թմրակարտելը մտնում է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Խուարեսի կարտելի» […]

̰
BACK_TO_TOP