TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահման

Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության մեկնարկի մասին

08:37 01.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի հատվածներն արդեն սկսել են կառուցվել։ Նրա խոսքով՝ այդ նպատակների համար այս պահին հատկացված է 1․6 մլրդ դոլար, հայտնում է Fox News-ը։ Կոնգրեսը դեռևս չի հատկացրել անհրաժեշտ բոլոր միջոցները։ Պատի շինարարությունը կարժենա 18 մլրդ դոլար։

̰
Թրամփը սպառնում է արգելափակել կառավարության աշխատանքը

21:17 29.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա դաշնային կառավարության աշխատանքի կանգ, եթե Դեմոկրատական կուսակցությունը կողմ չքվեարկի սահմանների պահպանության մասին օրինագծին, որը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարություն։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։ «Ես պատրաստ եմ դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չտան մեզ բավարար ձայներ սահմանների անվտանության ապահովման համար։ Մասնավորապես, […]

̰
Coca-Cola-ն կբարձրացնի գները՝ ալյումինի ներկրման համար Թրամփի սահմանած մաքսատուրքի պատճառով

07:30 27.07.2018

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները՝ ալյումինի ներկրման մաքսատուրքերի պատճառով։ Ընկերությունն ալյումինն օգտագործում է ըմպելիքների տարաների պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քվինսին, փոխանցում է CNBC-ն։ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա վերջին հայտարարել էր պողպատի համար 25 տոկոսի և ալյումինի համար 10 տոկոսի ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար […]

̰
ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են առևտրային մաքսատուրքերի չեղարկման շուրջ

07:13 26.07.2018

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են առևտրային մաքսատուրքերի և խոչընդոտների լիարժեք չեղարկման շուրջ, համապատասխան աշխատանքն արդեն սկսել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ հարցի քննարկման համար կողմերը պայմանավորվել են ստեղծել առևտրային հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբ։ Շուտով ԱՄՆ-ը և ԵՄ-ն բանակցություններ կսկսեն պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի վերաբերյալ։ […]

̰
ԱՄՆ-ը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի

07:32 17.07.2018

Վաշինգտոնը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի։ ԱՄՆ-ի իշխանությունները ԵՄ-ի, Կանադայի, Չինաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը համարում են անօրինական։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչության տարածած հաղորդագրությունում։ Ամերիկյան գերատեսչությունում վստահ են, որ այդ երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն արդարացված են՝ համաձայն […]

̰
Մեքսիկայի նոր նախագահը կօգնի ԱՄՆ-ին սահմանային հարցերում․ Թրամփ

00:28 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ: Նրանք քննարկել են սահմանային առևտրին ու անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Քննարկում է եղել նաև երկու երկրների միջև առանձին առևտրային համաձայնագրի  և Հյուսիսատլանտյան ազատ առևտրի համաձայնագրի (NAFTA) շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատել է NAFTA-ն՝ պահանջելով վերանայել […]

̰
Լացող երեխան և անսիրտ Թրամփը հայտնվել են «Time»-ի շապիկին

07:45 22.06.2018

«Time» ամսագրի նոր համարը թողարկվել է շապիկով, որի վրա պատկերված են լացող հոնդուրասցի աղջիկն ու անտարբերությամբ նրան նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կոլաժն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։ Երկամյա աղջկան լուսանկարիչ Ջոն Մուրը նկարել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կատարված գործողության ժամանակ։ Լուսանկարը նախկինում արդեն հայտնվել է այլ պարբերականների շապիկներին։ Թողարկման թեման է դարձել անօրինական ներգաղթյալների […]

̰
Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար

07:21 22.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար, որով նա ուղևորվել է Տեխաս նահանգ՝ Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ հագին եղել է բաճկոն, որի վրա գրված է եղել․ «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ»։ Նշվում է, որ ԱՄՆ սահմանին, ընտանիքներից բաժանված միգրանտների երեխաների հատուկ կենտրոններ այցելության ժամանակ, […]

̰
ԱՄՆ-ում քաղաքացիները նախարարին ստիպել են հեռանալ ռեստորանից

18:35 20.06.2018

ԱՄՆ-ում քաղաքացիների մի խումբ մուտք է գործել Սպիտակ տան մոտակայքում գործող մեքսիկական ռեստորաններից մեկն ու իր դժգոհությունը հայտնել այդ երկրի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին: Այս մասին հայտնում է USA Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք իրենց զարմանքն են հայտնել այն հարցում, թե ինչպես կարելի է երկու երկրների սահմանին միմյանցից բաժանել ծնողին ու երեխային: «Դուք ինչպե՞ս եք […]

̰
Նյու Յորքը մտադիր է դատական հայց ներկայացնել Դոնալդ Թրամփի դեմ

15:52 20.06.2018

Ըստ նահանգապետի՝ Թրամփի վարչակազմը խախտում է հազարավոր ներգաղթյալ երեխաների և նրանց ծնողների սահմանադրական իրավունքները։

̰
ԱՄՆ-ում սահմանապահ ծառայության հետապնդումից փախչելիս 5 ներգաղթյալ է մահացել

11:32 18.06.2018

Ներգաղթյալներին Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխող մեքենան փորձել է փախչել սահմանապահ ծառայությունից, սակայն բարձր արագության պատճառով շրջվել է:

̰
Թրամփը վիրավորել է «Մեծ յոթնյակի» առաջնորդներին

07:11 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների:  Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]

̰
ԱՄՆ-ում մեքսիկացի թմրաբարոն «Բարբի»-ն մոտ 50 տարվա ազատազրկման է դատապարտվել

00:46 12.06.2018

Այսօր ԱՄՆ-ում մեքսիկացի նախկին թմրաբարոն Էդգար Վալդես Վիլյարեալը (մականունը՝ Բարբի) դատապարտվել է 49 տարվա բանտարկության: Նրա դեմ սահմանվել է նաև 192 մլն դոլարի տուգանք: Ինչպես հայտնում է Heraldo de Mexico պորտալը, Ատլանտա քաղաքի դատարանը «Բարբի»-ին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առևտրի և փողերի լվացման մեջ: Վալդեսը գլխավորել է «Բելտրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպաններին: Նշվում է, որ […]

̰
«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և իրավապաշտպան Չո Լա Աունը

09:27 10.06.2018

Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» […]

̰
Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի համար բարձր մաքսատուրքեր սահմանելու մեջ

09:28 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր  ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրներն անհանգստացած են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից

11:52 03.06.2018

Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար: G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում: Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է […]

̰
Թրամփը պարզաբանել է առևտրային մաքսատուրքերի սահմանումը

00:26 03.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդ կերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի: «Առևտրի ոլորտում պետք է վերջապես ազնվորեն վերաբերվեն ԱՄՆ-ին: Եթե մենք մաքսատուրքեր չգանձենք այլ երկրների ապրանքներից, իսկ նրանք պահանջում են մեզնից 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, […]

̰
Կանադան դիմել է ԱՀԿ-ին՝ կապված ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի հետ

13:20 02.06.2018

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:

̰
ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հայտարարել ԵՄ-ին

09:16 01.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ից ԵՄ երկրների, Կանադայի և Մեքսիկայի համար սահմանում է պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքեր: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, փոխանցում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը սահմանվել էին դեռևս մարտին, սակայն ամերիկյան վարչակազմը բացառություն էր արել ԱՄՆ-ի վաղեմի առևտրային գործընկերների համար: Հետաձգման […]

̰
Մեքսիկայի 58 քաղաքացի ԱՄՆ-ից ապաստան է խնդրել

18:11 04.05.2018

Ընդհանուր հաշվով 158 մարդ հատել է Մեքսիկայի սահմանը ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար:

̰
Հարյուրավոր ներգաղթյալներ պաշարել են ամերիկա-մեքսիկական սահմանը

11:51 01.05.2018

Արդեն երկու օր է, ինչ Կենտրոնական Ամերիկայից եկած շուրջ 200 ներգաղթյալներ Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի սահմանին են հավաքվել՝ ԱՄՆ իշխանություններից պահանջելով իրենց ապաստան տրամադրել: Այս մասին գրում է Associated Press-ը:

̰
Մեքսիկայի նախագահը Թրամփին կոչ է արել վերջ տալ «բացասական հռետորաբանությանը` ուղղված մեքսիկացիներին»

09:03 06.04.2018

Մեքսիկայի սահմանին հսկողությունը ուժեղացնելու մասին ԱՄՆ նախագահի հանձնարարությունից և կոշտ հայտարարություններից հետո Մեքսիկայի նախագահը պատասխան հայտարարություն է արել:

̰
ԱՄՆ նախագահը հանդիպել է Բալթյան երկրների ղեկավարների հետ

09:05 04.04.2018

Դոնալդ Թրամփը մտադրություն է հայտնել զորքեր տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին

̰
Թրամփը հայտարարել է ներգաղթյալների պաշտպանության ծրագրի «վախճանի» մասին

19:11 02.04.2018

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է Մեքսիկայի հարևանությամբ պատ կառուցի կառուցի և ամրապնդի երկրի սահմանները:

̰
Թրամփը քննադատել է Մեքսիկային սահմանային թույլ վերահսկողություն իրականացնելու համար

15:49 02.04.2018

Դոնալդ Թրամփը քննադատել է Մեքսիկային «Հյուսիսային սահմանի» փակումը ձախողելու և թույլ տալու համար, որ մարդկանց «մեծ քարավանները» ԱՄՆ մուտք գործեն:

̰
Կովկասի արձագանքները Մեքսիկայում. ԼՂ պատերազմի 30-ամյակը. El Universal

14:29 02.03.2018

Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Հոդվածը տպագրվել է «Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը» խորագրով, հայտնում է «Արմենպրես»-ը:

̰
Թրամփը Կոնգրեսից 3 մլրդ է խնդրել պատի կառուցման համար

11:10 10.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մտադիր է կոնգրեսից խնդրել 3մլրդ դոլար՝ որպես կանխավճար:

̰
Գիլյերմո դել Տորոն արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին

19:13 04.02.2018

Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն իր «Ջրի ձևը» ֆիլմի համար արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին:

̰
Facebook-ի և Instagram-ի աշխատանքում երեկ խափանումներ են գրանցվել

13:31 26.01.2018

Downdetector.com-ը փոխանցում է, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում երեկ խափանում է տեղի ունեցել: Հայտնի է, որ Downdetector-ը հետևում է ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին

̰
Թրամփը 18 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանային պատի համար

15:00 06.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին 18 մլրդ դոլար գումար է խնդրել Կոնգրեսից` Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատի աշխատանքները շարունակելու համար:

̰
BACK_TO_TOP