TIME
Ամսաթիվ
22 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահման

Սպիտակ տունը կոնգրեսականներին արգելել է օգտվել կառավարական ինքնաթիռներից

12:46 19.01.2019

ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել […]

̰
Ամերիկացիների 70 տոկոսը դեմ է Թրամփի` արտակարգ իրավիճակ հայտարարելու մտադրությանը

11:40 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր որոշմանը չի աջակցում ամերիկացիների 69 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Hill-ը: Ամերիկացիների միայն 31 տոկոսն է կողմ արտակարգ իրավիճակ հայտարարելուն և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունվարի 12-ին և 13-ին: Հարցմանը մասնակցել է 1001 մարդ:  

̰
ԱՄՆ պետծառայողները «շաթդաունի» պատճառով անվճար սննդի հերթ են կանգնել

08:22 14.01.2019

Ամերիկացի պետծառայողները սուպերմարկետների մոտ գոյացրել են անվճար սննդի հերթեր, քանի որ դեկտեմբերի վերջից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական Welt-ը։ Հերթում կանգնած կանանցից մեկի խոսքերով՝ դա նվաստացուցիչ է իրենց համար, սակայն ստիպված են։ Ներկաներից մեկն էլ հավելել է, որ իրավիճակը հիշեցնում է Մեծ ընկճախտի ժամանակների մասին իր տատիկի պատմությունները, ինչը մտահոգիչ է։ Մոտ […]

̰
Չնայած Թրամփի պնդումներին՝ Մեքսիկայից ԱՄՆ ապօրինի ներթափանցումները տարեցտարի նվազում են

20:46 13.01.2019

Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության  աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]

̰
Թրամփի կառավարության աշխատանքի դադարն «անցնում է բոլոր սահմանները»

17:43 13.01.2019

Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]

̰
Մեկ ամսում երրորդ ստորգետնյա թունելն են հայտնաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

13:54 13.01.2019

Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]

̰
ԱՄՆ կառավարության այս Shutdown-ը ռեկորդ է սահմանել

18:00 12.01.2019

1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]

̰
Մակրոնը նույնպես չեղարկեց իր այցը Դավոս

16:59 11.01.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է համաժողովի շրջանակում նախատեսվող իր այցը Շվեյցարիա: Դրա փոխարեն նա […]

̰
Սպիտակ տունը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն սահմանել․ ԶԼՄ-ներ

07:37 11.01.2019

Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկա պահին փնտրում է ԱՄՆ ինժեներային զորքերի բյուջեում չօգտագործված միջոցներ, որոնք կարող են արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում օգտագործվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորելու […]

̰
̰
Շերը կոչ է արել դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

13:53 10.01.2019

Հայտնի երգչուհի Շերը Twitter-ում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին դադարեցնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը: Ավելի վաղ Շերը քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին՝ մեղադրելով իշխանություններին սահմանային իրավիճակի և երկու երեխաների մահվան մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել […]

̰
Թրամփը հեռացել է դեմոկրատների հետ բանակցություններից

11:26 10.01.2019

ԱՄՆ նախագահը բանակցություններն անվանել է ժամանակի վատնում:

̰
Թրամփը հեռուստաուղերձով տեղեկացրել է Մեքսիկայի հետ սահմանին աճող ճգնաժամի մասին

07:27 09.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է մարդասիրական ճգնաժամ։ Այս մասին նա ասել է ազգին հղված հեռուստաուղերձում։ «Մեր հարավային սահմաններին իրավիճակը վերածվել է մարդասիրական ճգնաժամի, անվտանգության ապահովման ոլորտի ճգնաժամի»,- ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ այդ ամենի պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքերն են։ Նրանց անհնար է վտարել երկրից։ Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը […]

̰
ԱՄՆ կառավարության Shutdown-ը հավակնում է դառնալ ամենաերկարատևը երկրի պատմության մեջ

13:00 08.01.2019

Ընթացիկ Shutdown-ն ընդգրկվել է ԱՄՆ պատմության մեջ երկարատևությամբ աչքի ընկած եռյակում, հաղորդում է TIME-ը: Աղբյուրը նշում է, որ արդեն 16 օր է, ինչ ԱՄՆ դաշնային ծառայությունները դադարեցրել են իրենց աշխատանքը: Բյուջեի չհաստատման դեպքում կառավարության աշխատանքի դադարեցման համակարգը սկսել է գործել 1976թ-ից: Այս ընթացքում կառավարությունը դադարեցրել է իր աշխատանքը 21 անգամ: Ավելի երկար ժամանակահատվածում կառավարությունը չի աշխատել […]

̰
ԱՄՆ նախագահի գործողությունները կարող են վատ հետևանքներ ունենալ այդ երկրի համար. CNN

17:32 07.01.2019

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքների չֆինանսավորման պատճառով Թրամփի կողմից դաշնային  կառավարության աշխատանքի դադարեցումը սրել է իրադրությունը երկրի ներսում: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ-ում արդեն 3-րդ շաբաթն է, ինչ նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել 2019-ի բյուջեի նախագիծը՝ դրանում պատի ֆինանսավորման մասին դրույթի բացակայության պատճառով: Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր իրավիճակի շարունակության դեպքում երկրում արտակարգ […]

̰
Թրամփն առաջարկել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատը բետոնի փոխարեն կառուցել պողպատից

10:28 07.01.2019

ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է, որ կարող է երկրում արտակարգ դրություն սահմանել:

̰
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է բյուջեի առանձին հատվածներ՝ կառավարության աշխատանքը վերականգնելու համար

11:48 04.01.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների ձայների մեծամասնությամբ ընդունել է Ներքին անվտանգության նախարարության աշխատանքը մինչև փետրվարի 8-ը ֆինանսավորելու վերաբերյալ փաստաթուղթ (հատվածական բյուջե) ու մյուս նախարարությունների աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորող փաստաթուղթ, որպեսզի կառավարության աշխատանքն ի վերջո վերսկսվի։ Պատճառն այն է, որ օրենքի համաձայն՝ եթե այդ տարվա բյուջեն ԱՄՆ-ում չի ընդունվում, կառավարությունն աշխատանքը շարունակում է կրճատված գործառույթներով․ […]

̰
ԱՄՆ սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել ներգաղթյալների նկատմամբ

17:00 02.01.2019

Լատինական Ամերիկայից ավելի քան 150 ներգաղթյալներ փորձել են հատել Տիխուանայի մոտակայքում գտնվող ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, որին ի պատասխան, ամերիկացի սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է The Sun-ը։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ արցունքաբեր գազը կիրառել են, քանի որ ներգաղթյալները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով 25 մարդ է […]

̰
ԱՄՆ-ում կրկին չի հաստատվել 2019 թվականի բյուջեն

13:42 28.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հինգշաբթի կրկին նիստ են գումարել, սակայն կրկին քայլեր չեն ձեռնարկել դաշնային կառավարության աշխատանքի մասնակի ընդհատմանը, այսպես կոչված Shutdown-ին վերջ տալու համար: Երկրի օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Միք Մալվեյնին, որը ժամանակավորապես իրականացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային […]

̰
Թրամփը «հիմարություն» է անվանել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու դեմոկրատների դժկամությունը

07:47 28.12.2018

Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում Դեմոկրատական կուսակցության դժկամությունը խոսում է նրանց «հիմարության» մասին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Հարավային բաց սահմանը և մեծ թվով հանցագործներն այդ հիմարության հետևանք են»,- գրել է նա։ Սահմանային պատի պատճառով Կոնգրեսում դեմոկրատների հետ Թրամփի վեճերը հանգեցրին այն բանին, որ ամերիկացի օրենսդիրները չկարողացան ընդունել […]

̰
Որդուն կորցրած ամերիկացին իրականացրել է անծանոթ աղջնակի երազանքը

22:42 27.12.2018

Շան հետ զբոսնելիս ամերիկացի Ռենդի Խեյսը թփերի մեջ  փուչիկի մնացորդներ էր հայտնաբերել, որի վրա փակցված էր Մեքսիկայում ապրող աղջնակի կողմից գրված ամանորյա ցանկություններով նամակ: Տղամարդը, որը մեկ տարի առաջ կորցրել էր որդուն, ցանկացել է ամեն գնով իրականացնել անծանոթ աղջնակի երազանքը: «Ութամյա Դայամին ամրացրել էր իր թերթիկը՝ հավատալով հրաշքի, հավատալով, որ որևէ մեկը կիրականացնի իր երազանքը: […]

̰
Թրամփը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին ևս 185 կմ պատի շինարարությանը

09:12 25.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Տեխասում՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի ևս մեկ՝ 185 կմ հատվածի շինարարության պայմանագիրը։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի պատճառով ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 ֆինանսական տարվա բյուջեն։ Ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել Պետդեպը, Ֆինանսների, Առևտրի և Ներքին անվտանգության հարցերով նախարարությունները։ […]

̰
Սուրբ Ծննդից առաջ Թրամփը Սպիտակ տանը մնացել է մենակ

07:59 25.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գանգատվել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին լրիվ մենակ է մնացել Սպիտակ տանը, քանի որ ստիպված է սպասել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու մասին դեմոկրատների որոշմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ դաշնային կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը դեկտեմբեր 22-ին, քանի որ կոնգրեսականներին չի հաջողվել համաձայնեցնել երկրի […]

̰
ԱՄՆ կառավարությունն անցավ կրճատված ռեժիմով աշխատանքի․ Սենատը չընդունեց  ժամանակավոր բյուջեն

12:35 23.12.2018

Ամերիկյան Սենատը չկարողացավ լուծել բյուջեի հարցը, քննարկումը կշարունակվի երկուշաբթի։ «Սենատը երկուշաբթի՝ դեկտեմբեր 24-ին, կհավաքվի արձանագրային հանդիպման։ Հաջորդ պլանային նիստը կլինի դեկտեմբերի 27-ին»,-հայտարարել է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը։ Նա հավելել է, որ պատրաստ է Սենատի անդամներին քվեարկության հավաքել ցանկացած պահի, եթե լուծում գտնվի։ Ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել դաշնային կառավարության բյուջեի ընդունման […]

̰
Թրամփի թվիթերյան հրապարակումը քննարկումների առիթ է դարձել համացանցում

11:58 21.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ինքը 1950-ականների սիթքոմում ֆերմերի կերպարով, հաղորդում է The New York Times-ը: Ինչպես նշվում է, այս ամենը զարմանք է առաջացրել ԱՄՆ բնակչության շրջանում: Այդ ամենի պատճառը ԱՄՆ-ում այդ օրը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են: Մասնավորապես, հրաժարական էր տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը, բացի դրանից, […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը համաձայնել է 5․7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը

07:47 21.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը դաշնային կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարացման մասին բանաձևի նախագիծը՝ ներառելով այնտեղ 5․7 մլրդ դոլարի չափով ծախսեր Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար։ Բանաձևի օգտին է քվեարկել 217 կոնգրեսական, 185-ը դեմ են հանդես եկել։ Այժմ օրինագիծը կուղարկվի Սենատի դիտարկմանը, որն ավելի վաղ համանման բանաձև էր […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է ժամանակավոր բյուջե՝ կառավարության աշխատանքի կանգից խուսափելու համար

08:34 20.12.2018

ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]

̰
Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին խոստանում է «գեղարվեստորեն ձևավորված պատ»

08:11 19.12.2018

ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցի ոչ թե բետոնե պատ, այլ «գեղարվեստորեն ձևավորված պողպատե կոնստրուկցիա»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա այսպես է պատասխանել դեմոկրատների բողոքին, որոնք չեն ցանկանում կառուցել բետոնե պատ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կոնստրուկցիան, որի միջով հնարավոր կլինի տեսնել, կլինի «գեղեցիկ» և միևնույն ժամանակ թույլ կտա անվտանգություն […]

̰
ԱՄՆ կառավարության աշխատանքը կարող է կասեցվել

14:37 17.12.2018

Հանրապետական կուսակցությանը ձայներ չեն բավարարում 2019թ. ֆինանսական տարվա բյուջեն հաստատելու համար:

̰
Մեքսիկայից ԱՄՆ ներթափանցելու փորձը մեկ տարում ավելի քան 260 անօրինական ներգաղթյալի կյանք է խլել

10:16 16.12.2018

2018 թվականին ավելի քան 260  մարդ է զոհվել՝ փորձելով անօրինական ճանապարհով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական զեկույցին։ Զոհերի մեծ մասը (117 մարդ) եղել են Մեքսիկայի քաղաքացիներ, ավելի քան 100-ի ծագումն անհայտ է մնում։ Նշվում է, որ մեծամասնության մահվան պատճառ է հանդիսացել շոգը, առնվազն 50-ը մահացել են սահմանը լողալով […]

̰
BACK_TO_TOP