TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահման

Թրամփը սպառնում է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը

10:46 30.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ հաղթահարել Թրամփի վետոն

07:33 27.03.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]

̰
Պենտագոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար

08:13 26.03.2019

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է ՊՆ բյուջեից 1 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում։ Նման քայլը կոչված է աջակցելու Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը, սահմանային ու մաքսային ծառայություններին։ Նշվում է, որ հատկացված միջոցները կծախսվեն ԱՄՆ հարավային սահմանին մոտ 90 կմ երկարությամբ պատի հատվածի կառուցման, […]

̰
Մեքսիկայով դեպի ԱՄՆ սահման է շարժվում միգրանտների ևս մեկ խոշոր քարավան

08:29 25.03.2019

Կենտրոնական Ամերիկայի երկրների միգրանտների հերթական խոշոր քարավանը Մեքսիկա-Գվատեմալայի սահմանից ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։ Միգրանտների թիվը հասնում է 1200-ի։ Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը։ Նշվում է, որ միգրանտների թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։ ԱՄՆ սահման շարժվելով՝ միգրանտներն ակնկալում են ապաստան ստանալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ […]

̰
Թրամփն իր աշխատավարձի 1/4-ը հատկացրել է նախարարություններից մեկին

07:31 19.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձի 1/4-ը՝ 100 հազար դոլար, տրամադրել է Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը՝ վերջ տալու Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության շուրջ հետագա վեճերին։ Որպես ապացույց նա իր թվթերյան էջում կցել է վճարման կտրոնի պատճենը։ «Ես ամեն տարի իմ աշխատավարձից 400 հազար դոլար կհատկացնեմ ամերիկյան տարբեր գերատեսչությունների»,- ասել է Թրամփը։ Ներքին անվտանգության […]

̰
Թրամփը վետո է կիրառել արտակարգ դրության մասին Կոնգրեսի բանաձևին

10:58 16.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝  և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների […]

̰
ԱՄՆ Սենատը մերժեց արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանը

07:46 15.03.2019

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ 59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան […]

̰
Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող «Թրամփի պատի» գինը կտրուկ աճել է

07:31 11.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Կոնգրեսից խնդրել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար հատկացնել ևս 8․6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ծրագրվում է, որ միջոցները կներգրավվեն 2020 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերից) դաշնային բյուջեում։ Նշված գումարը 6 անգամ գերազանցում է Կոնգրեսի հետ համաձայնեցված ծախսերի գումարը, ինչպես նաև 6 տոկոսով գերազանցում Թրամփի ծրագրած […]

̰
ԱՄՆ սահմանին ձերբակալված անօրինական ներգաղթյալների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել

17:23 06.03.2019

ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]

̰
ԱՄՆ-ում հաշվել են, թե օրական քանի անգամ է Թրամփը ստում

00:10 05.03.2019

 The Washington Post-ի տեղեկություններով` մինչ օրս Սպիտակ տան ղեկավարը թույլ է տվել 9 000-ից ավելի կասկածելի արտահայտություն: Թրամփն ամեն օր միջինը 22 անգամ ստում է կամ այնպիսի հայտարարություն է անում, որը թյուրիմածության տեղիք է տալիս: The Washington Post թերթն ամեն օր ստուգում և վերլուծում է նախագահի բոլոր արտահայտությունները, իսկ կասկածելիները տեղադրում է Fact Checker անունով հատուկ […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը. Փենս

12:56 02.03.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]

̰
Կոնգրեսում դեմ են քվեարկել Թրամփի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմին

08:06 27.02.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանային տարածքում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օգտին։ Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձևի օգտին է քվեարկել 245 կոնգրեսական, դեմ՝ 182-ը։ Այժմ բանաձևի նախագիծը քվեարկության կներկայացվի Սենատում։ Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն արտակարգ […]

̰
ԱՄՆ-ում իրավապաշտպանները միացել են սահմանային արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու պահանջով հայցերին

08:01 20.02.2019

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը», հայտարարել է, որ սեփական հայցն է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով չեղարկել սահմանին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսական հատկացում ապահովելու համար։ Թրամփը մտադիր է այդ նպատակի համար ծախսել Կոնգրեսի կողմից հատկացված […]

̰
Ամերիկյան 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ  

07:18 19.02.2019

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ «16 նահանգներից կազմված կոալիցիան, որոնց թվում են Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում մարտահրավեր են նետել նախագահ Թրամփին՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու լիազորություններն օգտագործելու պլանների պատճառով»,- գրում է պարբերականը։ Այդպիսով Թրամփը ծրագրում է մոտ 8 մլրդ դոլար […]

̰
Թրամփը վետո կկիրառի, եթե Կոնգրեսը փորձի արգելափակել արտակարգ դրության մասին որոշումը

07:33 18.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած  արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի […]

̰
Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը

10:40 16.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության  ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]

̰
Ես կստորագրեմ արտակարգ դրություն սահմանելու մասին փաստաթուղթը. Թրամփ

22:14 15.02.2019

Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]

̰
«Շաթդաունը» չեղարկվում է․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բյուջեն

07:16 15.02.2019

ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]

̰
Անկախ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատը կկառուցվի. Թրամփ

11:15 12.02.2019

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]

̰
ԱՄՆ-ի կառավարությունը կանգնած է նոր «շաթդաունի» վտանգի առաջ

10:28 11.02.2019

Հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները փակուղի են մտել:

̰
Թրամփը գրեթե 4000 զինծառայող է ուղարկում՝ Մեքսիկայի սահմանի պահպանությունն ամրացնելու

07:52 04.02.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]

̰
Թրամփը չի բացառել երկրում արտակարգ դրություն հաստատելու հավանականությունը

19:12 02.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝  մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]

̰
Թրամփը Մեքսիկայի սահմանին կառուցվող պատը համեմատել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետ

00:45 01.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանին ստեղծված իրավիճակը համեմատել է Աֆղանստանի հետ: Նրա խոսքերով՝ Մեքսիկան հարավային սահմանին հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որը տարածվում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: «Ավելի վատ է, քան Աֆղանստանում»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաև նշել է, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ինչ-որ հատվածներ արդեն ամբողջությամբ պատրաստ են: «Պատի որոշակի հատվածներ պատրաստ […]

̰
Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»

13:11 28.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել […]

̰
Թրամփը ընդունել է Կոնգրեսի առաջարկած ժամանակավոր նոր օրինագիծը, որը վերջ կդնի «շաթդաունին»

14:21 26.01.2019

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]

̰
Թրամփը ժամանակավոր բյուջեի ստորագրման պայման է առաջադրել

08:14 25.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սանդերսի խոսքերով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, […]

̰
ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների մի մասն աջակցում է պատի կառուցմանը. միջազգայնագետ

09:58 24.01.2019

ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիների, մեքսիկացիների 51%-ն աջակցում է Դոնալդ Թրամփի՝  ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Անդրադառնանք նրան, որ այս պատը նորություն չէ: Պատի մի հատվածը տարբեր նախագահների օրոք, տարբեր նահանգներում՝ ամենավտանգավոր հատվածներում կառուցվել է, և Թրամփն ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել արդեն իսկ կառուցված […]

̰
ԱՄՆ-ում shutdown-ը կարող է ձգվել մինչև գարուն

09:12 24.01.2019

ԱՄՆ կառավարության աղբյուրները չեն բացառում, որ shutdown-ը (դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգը) կարող է ձգվել մինչև 2019 թվականի ապրիլ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Դրա հետ կապված Սպիտակ տանն ընթանում է ծրագրերի որոնում, որոնք կարող են նվազագույնի հասցնել ծառայողների վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը։ Արդեն մոտ 1 ամիս է՝ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված […]

̰
Թրամփը սահմանային պատի համար նշանաբան է հորինել

01:00 24.01.2019

«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]

̰
Թրամփը «շաթդաունին» վերջ դնելու պլան է առաջարկել

10:10 20.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]

̰
BACK_TO_TOP