15:14 08.08.2018
Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել էր ստեղծել զորքերի առանձին տեսակ՝ ռազմատիեզերական ուժեր, որոնք կապահովեն տիեզերքում ամերիկյան ենթակառուցվածքների անվտանգությունը:
16:45 07.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]
17:17 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր համակիրների առաջ ունեցած ելույթում հերթական անգամ հանդես է եկել ներգաղթյալների քննադատությամբ: ԱՄՆ նախագահը նրանց «կենդանիներ» է անվանել: Թրամփը մասնավորապես ասել է. «Դեմոկրատները բաց սահմաններ են ուզում, իսկ ես չեմ ուզում, որ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ մեզ մոտ հասնեն, քանի որ նրանցից հազարավորները հանցագործներ են դառնում և մարդկանց սպանում: Հիշո՞ւմ […]
13:10 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Հելսինկիում հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իրեն հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին նա հայտարարել է Փենսիլվանիա նահանգում իր աջակիցների առաջ ունեցած ելույթում: Թրամփն ասել է. «Հելսինկիում հրաշալի հանդիպում ունեցա Պուտինի հետ: Մենք քննարկել ենք ամեն ինչ: Մենք […]
12:34 03.08.2018
Այսօր Սինգապուրում բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Անկարայի և Վաշինգտոնի միջև՝ վերջինիս կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Ըստ տեղեկությունների՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում 2 երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 40 րոպե: #Canlı: Dışişleri Bakanı […]
15:45 31.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է հարց Իտալիա էներգառեսուրսների մատակարարումների վերաբերյալ: Կոնտեն ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Տրանսադրիատիկ գազամուղի (TAP- Trans Adriatic Pipeline) գաղափարը: Այդ մասին գրված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: «Ես ընդգծել եմ, որ ռազմավարական խնդիրն Իտալիա և Հարավային Եվրոպայի երկրներ էներգառեսուրսների […]
17:18 28.07.2018
Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Անկարան ազատ չարձակի Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
13:31 27.07.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մարիպոսա, Ռիվերսայդ և Շաստա շրջաններում անտառային հրդեհների պատճառով արտակագ դրություն է սահմանվել: Հրդեհները 1 մարդու կյանք են խլել: Ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Համաձայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի պաշտոնական կայքի տվյալների՝ այրվել է առնվազն 17 հազար հեկտար տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով […]
13:02 26.07.2018
Անտառային հրդեհներ են բռնկվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավային Սան Բեռնարդինո շրջանում: Հրդեհների հետևանքով ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է մի շարք տներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է CBS-ը: Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով ձերբակալել են մի վարորդի, այն բանից հետո երբ մարդիկ զանգահարել են 911՝ դեպքի […]
18:37 24.07.2018
Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։ «Նախագահ Էրդողանը, […]
16:20 24.07.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում: «Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի: Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Սա պարզապես փաստ է,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Իր հարցազրույցում Հեյլին […]
16:10 21.07.2018
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018թ. անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Իսկ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը իր Facebook-ի էջում գրել է. «Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցներն ուղղված կլինեն մեր երկրին […]
12:37 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո արդեն 2 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ […]
19:15 19.07.2018
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Fort Hunter Ligget ռազմաբազայում UH-60 Blackhawk ուղղաթիռի պատճառով վրան է քանդվել, որի հետևանքով 22 զինվոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը դեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը սկսել են գործարկել: Այս մասին հայտնել են ռազմաբազայի թվիթերյան միկրոբլոգում: Տուժածները ռազմաբազայի տարածքում անմիջապես առաջին բուժօգնություն են ստացել: Approx. 9:30 pm, a U.S. […]
13:30 19.07.2018
Ճապոնական նավթային ընկերությունները պատրաստվում են ամբողջությամբ դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նավթի մատակարարումները Իրանից պետք է ամբողջովին դադարեցվեն մինչև հոկտեմբեր, իսկ ներկրման այլընտրանքային աղբյուրներ Ճապոնիան դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ճապոնական նավթային մատակարար ընկերություններ JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը ԱՄՆ-ից […]
16:46 14.07.2018
Հայ դատի հանձնախումբը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը կտրականապես մերժել են ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը
20:19 12.07.2018
Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Մամեդյարովն ու Հասանովն իրենց գործընկերներին հրավիրել են Ադրբեջան։ Ամերիկյան կողմն ընդունել է առաջարկը։ Մամեդյարովն ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի ու […]
16:08 10.07.2018
Հյուսիսային Կորեային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հաջողվել աշխատանքային համատեղ խումբ ստեղծել: Կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտնել է Gazeta-ն: ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ ամերիկյան կողմն է աշխատանքային խումբ ստեղծել: Պատճառը Վաշինգտոնի՝ ամբողջական ծավալով ու արագ ապամիջուկայնացման ցանկությունն է, մինչդեռ Հյուսիսային Կորեան կողմ է փուլային, դանդաղ գործընթացին: […]
19:07 09.07.2018
Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:
14:25 06.07.2018
Հուլիսի 6-ից ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցային մաքսատուրքերը: 25% տոկոս մաքսատուրքը հիմա արդեն տարածվում է 818 ապրանքի վրա, որոնց ընդհանուր արժեքը 34 մլրդ դոլար է: Պատժամիջոցային մաքսատուրքերի ապրանքների ցանկում հայտնվել են ավտոմեքենաներ, ինքնաթիռների մասեր և կոշտ սկավառակներ: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելեն»: Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան […]
15:27 04.07.2018
Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը: