17:30 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]
12:00 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]
12:30 20.08.2019
Միացյալ Նահանգները զգուշացում է արել հունական, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին՝ իրանական լցանավին աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնի կարծիքով՝ իրանական լցանավը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու գործում, ինչպես նաև կապեր ունի այն ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ: Միացյալ Նահանգները նշել է, որ ցանկացած աջակցություն իրանական […]
11:22 20.08.2019
Միացյալ Նահանագների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փորձարկել է առաջին ցամաքային հրթիռը՝ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալուց հետո: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փորձարկումը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Նիկոլաս կղզում: Պենտագոնի փոխանցմամբ՝ հրթիռը, անցնելով ավելի քան 500 կմ, խոցել է նախանշված թիրախը: ԱՄՆ-ը «Փոքր ու միջին հեռահարության […]
11:00 17.08.2019
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Fox8Live-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով մահացել է 2 մարդ: Նրանցից մեկը լրագրող էր, որ այդ ժամանակ ռեպորտաժ էր պատրաստում: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
10:50 13.08.2019
Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի ղեկավարությունը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները: Համաձայն Միացյալ Նահանգների փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետևել և ավելին իմանալ տեղի ունեցած միջադեպի մասին: «Մենք ունենք նմանատիպ, սակայն ավելի ժամանակակից […]
10:42 13.08.2019
Գերմանիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության նվազումը ցույց է տալիս, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներն ազդում են երկրների առևտրային նախապատվությունների վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գերմանիայից արտահանումն Իրան նվազել է 48 տոկոսով: 43 տոկոսով նվազել է իրանական ապրանքների արտահանումը Գերմանիա: Գերմանական ընկերությունները ստիպված են ընտրություն […]
13:01 06.08.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով երկրի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա սկզբում պետք է չեղարկի սահմանված հակաիրանական պատժամիջոցները: Ավելի […]
11:03 06.08.2019
Իրանը միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներին հայտարարել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտականությունները պայմանագրի նկատմամբ, քանի դեռ վերջիններս չեն աջակցում Իրանին՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հետ կապված: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ-ը միակողմանի դուրս էր եկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Իր հերթին […]
17:30 02.08.2019
ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ, սակայն պայմանագրից դուրս գալու նաև այլ պատճառներ էր ներկայացրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելու մտադրության մասին: Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս […]
16:11 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: Միացյալ […]
12:20 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]
20:04 01.08.2019
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը նաև […]
13:29 01.08.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատել է Քելի Քրաֆթին: Այս մասին հայտնել է BBC-ն: Քրաֆթի օգտին քվեարկել է 56 սենատոր, դեմ՝ 34-ը: Այժմ նրա նշանակվելու հրամանագիրը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ Քրաֆթն առաջադրվել էր նախագահ Թրամփի կողմից: Քելի Քրաֆթը ներկայումս Կանադայում ԱՄՆ-ի գործող դեսպանն է: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական […]
13:28 01.08.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի նավթային ընկերություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ ածխաջրածիններ են վերամշակվում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղի ունեցածի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 37 մարդ: Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել պայթյունը: Նրանք նաև հայտնել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, […]
21:30 30.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել: Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են դեռ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
17:03 30.07.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին: […]
10:46 27.07.2019
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ- Մեքսիկա հարավային սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի հատվածում պատի շինարարությանը: ԱՄՆ հարավային սահմանին պատի կառուցումը նախագահ Թրամփի 2016 […]
13:15 22.07.2019
Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության 17 աշխատակցի: Այս մասին հայտնել է Tansim News-ը: Ձերբակալված աշխատակիցներից մի քանիսը դատապարտվել են մահապատժի: Աղբյուրը նաև հրապարակել է ձերբակալված լրտեսների լուսանկարները: Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ իրանական հետախուզությունը բացահայտել է Միացյալ Նահանգների կենտրոնական […]
14:16 20.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ այլ ինչ է, քան խնդիր»: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն «այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի […]
14:34 18.07.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի նկատմամբ: Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միակողմանի պատժամիջոցներն ուղղակի թիրախավորում են «անմեղ քաղաքացիներին՝ անօրինական քաղաքական նպատակների հասնելու համար»: Իսկ Bloomberg-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ միջուկային ծրագրից […]
14:08 18.07.2019
Թուրքիան դատապարտել և անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Այդ մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների այս որոշումը որակել է «միակողմանի»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ուղղել սխալը, հակառակ […]
13:30 16.07.2019
Հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրիետա քաղաքում: Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասերից մեկում: Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը եղել է բնակելի տներից մեկում գազի խողովակների հետ կապված խնդիրը և բնական գազի արտահոսքը:
13:04 16.07.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կարող է մի քանի ժամվա ընթացքում վերանայել ուրանի հարստացման վերաբերյալ իր որոշումը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը «խաղում է կրակի հետ» Զարիֆը պատասխանել է. «Ո´չ, Միացյալ Նահանգներն է խաղում կրակի հետ՝ դուրս գալով միջուկային համաձայնագրից»: Զարիֆը նաև հայտարարել […]
16:36 15.07.2019
Նյու Յորքի որոշ հատվածների հազարավոր բնակիչներ հայտնվել են խավարի մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել Մանհեթենի և Ափր Իսթ Սայդ շրջանի մեծ մասը: Այս մասին հայտնել է Mirror-ը: Հոսանքազրկման պատճառով դադարեցվել էր Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը: Նյու Յորքի հրշեջ ծառայության խոսնակը […]
11:46 15.07.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Ռոհանիի առաջարկը: The Washington Post-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է, որ սա այն նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին և Միացյալ Նահանգների նախկին […]
15:04 13.07.2019
Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր մեկուկես […]
10:48 13.07.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]
22:38 09.07.2019
Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է En Son Haber-ը: «Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: «Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 […]
12:07 09.07.2019
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը RIA Novosti-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի առևտրային կապերն Իրանի հետ՝ անկախ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների: Իր խոսքում Չիժովն ասել է. «Մեր կոլեգաները հաճախ մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում իրենց INSTEX-ը: Այս հարցին մեք պատասխանում ենք հարցով՝ ինչու՞ է դա մեզ […]