ԵՄ-ն պետք է պահպանի իր կապը ՌԴ հետ. Մերկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

ԵՄ-ն պետք է պահպանի իր կապը ՌԴ հետ. Մերկել

19:03 16.03.2018

Գերմանիան և ԵՄ անդամ մյուս երկրները նպատակ չունեն բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության խաղերը՝ ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը:

«Այժմ խոսք չի գնում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է հնարավորինս պահպանեն կապը Ռուսաստանի հետ՝ չնայած այդ երկրների միջև որոշակի տարաձայնություններին:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան կասեցրել էր իր բարձր մակարդակի բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այդ երկրի իշխանություններին մեղադրելով ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

16:22 11.05.2024

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր: Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են […] ...

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան

16:12 11.05.2024

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան

Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության հետընթացով»,-գրել է Ջեյք Սալիվանը X-ում: […] ...

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […] ...

Գլխավոր հանձնակատարն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն

15:41 11.05.2024

Գլխավոր հանձնակատարն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն

Վենետիկ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, որտեղ հանդիպում է ունեցել միաբաններ Հ. Համազասպ Վրդ. Քէշիշեանի և Հ. Սերովբէ Վրդ. Չամուրլեանի հետ: Նախևառաջ Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել միաբանության տարածքում, ծանոթացել 300-ամյա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին: Միաբանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել […] ...

Եվրամիությունը կուժեղացնի աջակցությունն Ուկրաինային. Մակրոն

15:24 11.05.2024

Եվրամիությունը կուժեղացնի աջակցությունն Ուկրաինային. Մակրոն

Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում կամրապնդի իր աջակցությունն Ուկրաինային, շաբաթ օրը «X» սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ուկրաինայում վտանգված են մեր ապագան և անվտանգությունը, այդ իսկ պատճառով ես ասել եմ, որ մենք պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերենք Կիևին, ինչը մենք կանենք առաջիկա շաբաթների ընթացքում. անհրաժեշտ է ուկրաինացիներին ավելի շատ սարքավորումներ մատակարարել»,- ասել […] ...

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել

14:54 11.05.2024

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել

Առնվազն 28 պաղեստինցի է զոհվել ուրբաթ երեկոյան և շաբաթ առավոտյան Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Շուհադա ալ-Աքսա» հիվանդանոցի աղբյուրը։ «Գազայի հատվածի կենտրոնում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 28 քաղաքացու դի է տեղափոխվել «Շուհադա ալ-Աքսա» հիվանդանոց», – ասել է աղբյուրը: ...

BACK_TO_TOP