17:39 21.03.2018
Տեսանյութում առաջին կոմերցիոն առաքումն է՝ անօդաչու թռչող սարքով, որ իրականացրել է «Ամազոն» ընկերությունը Անգլիայի Քեմբրիջ բնակավայրում, 2016-ի դեկտեմբերին։ Որովհետև այդպես ավելի էժան է։
Աշխարհի ամենամեծ առցանց խանութն այս ոլորտում և՛ ֆինանսական, և՛ լոբբիստական մեծ ներդրումներ է անում դեռ 2010-ականների սկզբից, նույնիսկ սեփական անօդաչու թռչող սարքն է նախագծել ու օգտագործում դրա համար (լուսանկարում)։ Պատճառն այն է, որ «ավանդական» առաքումների համար խանութը պետք է վարձի առաքիչ, վարորդ, վճարի աշխատավարձ, սոցիալական փաթեթ և այլն։
Իսկ անօդաչուների դեպքում դա հարկավոր չէ. պատվիրված ապրանքը կախում են սարքից, վերջինն էլ փաթեթը հասցնում է պատվիրատուի հասցեով։ Եթե տարածքում էլեկտրոնային ենթակառուցվածը զարգացած է, այս ամենը կարող է արվել նաև ինքնաշխատ (ավտոմատ)։ Սրա համար պետք է.
Զարգացած երկրներում այս ամենը կա։ Հայաստանում կայացման փուլում է։ Անօդաչու թռչող սարքերն այսօր էլ կիրառվում են, օրինակ, հարսանիքներ նկարահանելիս (արտակարգ իրավիճակների և ռազմական ոլորտների մասին արդեն գրել ենք առանձին)։ Սակայն այս սարքերի օդային երթևեկության կարգավորումներ առայժմ չկան, և ավտոմատացված թռիչքները կարող են խնդիրներ առաջացնել, եթե հենց ԱԹՍ-ների մեջ ներառված չլինեն խոչընդոտներից խուսափելու see-and-avoid, sence-and-avoid համակարգեր։
Google, Yandex և այլ մեծ խաղացողները հիմնականում քարտեզագրել են գոնե Երևանի հասցեները։ Այդ էլեկտրոնային քարտեզներն օգտագործում են, օրինակ, տաքսի ծառայությունները։ Բայց GPS-ի որոշ շեղումներ կան, ճշգրտությունը միշտ չէ, որ ապահովվում է ցանկալի չափով։ Այս պայմաններում Հայաստանում անօդաչուներով առաքումների կազմակերպումը պիտի լինի ոչ թե ավտոմատ, այլ օպերատորների միջոցով, որոնք կհետևեն սարքի (կամ միաժամանակ մի քանի սարքի) թռիչքին, որպեսզի խուսափեն բախումներից։
Ինչ վերաբերում է տաքսի ծառայություններին, ապա նույն Google, ինչպես նաև Tesla և այլ ընկերությունները փորձարկում են «անօդաչու» բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները։ Սակայն վերջին տարիներին պարբերաբար ԱԹՍ-ների ոլորտի ուշադրության կենտրոնում է հայտնվում ԱԹՍ-ներով տաքսի ծառայության գաղափարը։
Սա թույլ կտա մեգապոլիսներում ավելի թանկ ուղղաթիռների փոխարեն օգտագործել չափերով ավելի փոքր ու էժան սարքեր մարդկանց տեղափոխելու համար։ Այստեղ շատ ավելի կարևոր է ենթակառուցվածքների առկայությունը, քանի որ գործ ունենք մարդկանց անվտանգության հետ։ Այնպես որ, Հայաստանում սա մոտ ապագայում սպասելի չէ։ Իսկ Դուբայում դա արդեն գովազդում են։
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...